niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Իրաքում 20 ասորական գյուղ է դատարկվել









Թուրքիայի ռազմական գործողության հետևանքով
Իրաքում 20 ասորական գյուղ է դատարկվել:
Այս մասին հայտարարություն է տարածել Եվրոպայի ասորիների միությունը (European Syriac Union (ESU)։ Այդ մասին «Նիդերլանդական օրագրին» փոխանցում է
Եվրոպայի հայերի համագումարը` զորակցություն հայտնելով ասորի ժողովրդին, դատապարտում է Թուրքիայի կողմից Իրաքի հյուսիսում իրականացվող «Pençe-Kartal» (Մագիլ-արծիվ) անվանումով ռազմական գործողությունները, որի նպատակն է տեղահան անել եւ ոչնչացնել բնիկ ոչ թուրք ժողովուրդներին:
Թուրքական ներկայիս իշխանությունները իրենց նախորդ իշխանություններին ժառանգելով՝ առավել վայրագությամբ շարունակում են Թուրքիայում, Իրաքում, Սիրիայում շարունակել նույն անմարդկային եւ ցեղասպանական քաղաքականությունը:


Միջազգային կառույցներին եւ հանրությանը կոչ ենք անում անտարբեր չմնալ եւ դատապարտել Թուրքիայի իշխանությունների ոճրագործ քաղաքականությունը եւ միջոցներ ձեռնարկել կասեցնելու Թուրքական զավթողական ու վայրագ առաջխաղացումները տարածաշրջանում: Ասվում է Եվրոպայի հայերի համագումարի հայտարարության մեջ:

Tags: Այլ, Իրադարձություններ.դեպքեր
Subscribe

Recent Posts from This Journal

  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments