niderlandakan

Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանի «Diplomat Magazine»-ում փչած փուչիկը պայթեց

Բազմապրոֆիլային առումով վիճակն աննախադեպ է Ադրբեջանում: Վերջերս էր «Diplomat Magazine» նիդերլանդական հանդեսը ամբիոն էր տրամադրել Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպան Ֆիքրեթ Ախունդովին, որն հոդված էր ներկայացրել Ադրբեջանի բազմամշակութային հանդուրժողականության մասին` դրա մեջ ներգրավելով նաև իբր այնտեղ ապրող հայերի նկատմամբ հանդուրժողականությունը: Այս հոդվածում ցնդաբանության բաժնեմասը այնքան աննախադեպ էր, որ պատեհ էլ չէր մեր դեսպանությունը դրան անրադառնար, բայց և չուշացավ նույն հանդեսում արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի այլ ձևաչափով արված, զուգահեռ հստակ ուղերձը` հանդուրժողականության ու ժողովրդավարության մասին, որի իրական արժեքների կրողը այսօրվա ինքնիշխան ու ազատ Արցախն է, և ոչ թե բռնատիրական Ադրբեջանը:
(հոդվածն այստեղ` https://niderlandakan.livejournal.com/377103.html

Իսկ անմիջական ու հստակ հակահարված Ադրբեջանի դեսպան Ֆիքրեթ Ախունդովին տվեցին հայ օգտատերերը Այս հղման մեկնաբանություններում դա անշուշտ տեսանելի է: Խնդրեմ.
https://www.facebook.com/DiplomatMagazineTheHague/posts/2890863284326927
«Նիդերլանդական օրագիրն» էլ անգլերեն լեզվով հանդես եկավ իր ընթերցողների բերած հակափաստարկներով, որը կազմել էր Արցախի թղթ. Նաիրա Գասպարյանը:
(Այս հղումն էլ այստեղ`https://www.nidoragir.com/…/azerbaijan-as-brilliant-model-o…)
Այստեղ հետաքրքրականն ու զավեշտալին այն էր, որ «Diplomat Magazine»-ը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր «Նիդերլանդական օրագրի» պատասխանը , որը մերկացնում էր իր իսկ հանդեսում հրապարակած Ադրբեջանի դեսպանի փաստերը: Մեր հոդված-պատասխանում կցվել էին Ադրբեջանի տարածքում ոչնչացված ու անհետացած Հայկական մշակութային արժեքները: Աննախադեպը այն էր, որ «Diplomat Magazine» Ֆեյսբուքի իր կայքում տեղադրում է միայն ու միայն իրենց հանդեսում հրապարակված հոդվածները: Այս դեպքում բացառիկը «Diplomat Magazine»-ի էջում տեղադրած ու մեր էջ տանող հղումն էր: Այլ խոսքով` սա ներկայացվում էր Ադրբեջանի դեսպանի ուշադրությանը: Մի քանի օր շարունակ «Diplomat Magazine»-ի ֆեյսբուքյան էջում ուղիղ հղում էր արված մեր հոդվածին:
Մեր փոքրիկ ¨հաղթանակը'' կայանում է նրանում, որ «Diplomat Magazine»-ի աշխատակազմն իրենք համոզվեցին, որ լրիվ ծրագրով մերկացվել է իրենց հոդվածագրի սուտը, նման կերպ վարվելով իրազեկեցին Ադրբեջանի դեսպանին, որն արդեն իր հոդվածի հրապարակումով, առաջին իսկ րոպեներից հայտնվել էր անհարմար վիճակում ու նման վիճակի մեջ գցել թերթին: Իհարկե մախաթը պարկում չես թաքցնի: «Diplomat Magazine»-ը իր հերթին Ադրբեջանի դեսպանին ակնհայտ ցույց տվեց, որ սուտ փաստերով հոդված թխելը կարող է բախվել պարզ ճշմարտությանը: Հետաքրքիր է հաջորդ անգամ ինչ երեսով ու ինչ թեմայով պետք է դեսպան Ֆիքրեթ Ախունդովը հոդված տրամադրի Նիդերլանդներում հավատարմագրված դեսպանների աշխատանքը լուսաբանող «Diplomat Magazine» հանդեսին:
Ասենք ինչի հետևից ենք ընկել, դեսպանը, եթե ամոթ ունենար կարմրած կլիներ, մանավանդ ասում են շեֆի` Մամեդյարովի վիճակն էլ վիճակ չէ: Կրտսեր Ալիևն էլ է դժգոհ` թե վերջինիս, թե ռազմական ղեկավարության, և թե երկրի վիճակից: Թեև մեծ ախորժակ ունեն ու ամեն անգամ փորձում են Երևանը կպցնել Բաքվի քարտեզին, բայց այս անգամ բումերանգն այլ բանի ԿՊԱՎ` մի ՉԹՈ-ի, որը պարզվեց մոտ 30 մլն դոլար արժողությա անօդաչու սարք է: Նավթադոլարներն էլ մի կողմից են մսխվում:
Գործերը լավ չեն:

Nid.oragir

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.