niderlandakan

Ադրբեջանցիները սահմանին տեղի ունեցող պրովոկացիան փորձեցին տեղափոխել Նիդերլանդներ

Ադրբեջանցիները սահմանին տեղի ունեցող պրովոկացիան փորձեցին տեղափոխել Նիդերլանդներ

Հաագա,19 Հուլիսի/Hay Azian/«Նիդերլանդական օրագիր»

Հայ Ադրբեջանական սահմանագծի՝ Տավուշ-Թովուզ հատվածում ներթափանցման փորձ կատարելով ու Խախտելով հայտարարված զինադադարը, ադրբեջանցիները բազմաթիվ կորուստներ տալով ետ շպրտվեցին: Ցավոք չհաջողվեց խուսափել զոհերից: Հենց այս ու Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի պատճառով է , որ բողոքի ձայնն են բարձրացրել բազմասփյուռ հայերը` այդ թվում Նիդերլանդներում:  Նրանք նախատեսել են  երկու բողոքի ակցիա: Դրանցից առաջինը տեղի ունեցավ երեկ` Դեն Հաագի Ադրբեջանի դեսպանության դիմաց: Երկրորդը տեղի է ունենում այսօր` մայրաքաղաք Ամստերդամի սրտում` Դամ հրապարակում և ավելի շատ ունի տեղի բնակչությանը իրազեկելու խնդիր, բաժանվելու են թերթիկներ: Այս միջոցառման մասին հետո: Հիմա անրադառնանք առաջին հանրահավաքին, որն  հայտնի է փոքր միջադեպով:

Նախատեսվածից ավելի երիտասարդներ էին հավաքվել Ադրբեջանի դեսպանության դիմաց` իրենց բողոքը հայտնելու Ադրբեջանի սադրիչ գործողությունների դեմ: Հայկական կողմը հոլանդական ոստիկանությանը նախօրոք  ծանուցել էր  հանրահավաքի ծրագրին, տեղեկացրել  տեղի ունեցող գործողությունների մասին ու իր ներկայացուցիչներից մեկին էլ`  ծագող հարցերի կարգավորման համար ուղարկել նրանց մոտ:

Այս անգամ ևս ադրբեջանական կողմը դավադրություն էր կազմակերպել` փորձելով լարվածությունը տեղափոխել հայ-Նիդերլանդական դաշտ և բախում հայերի ու ադրբեջանցիների միջև: Ամեն  բան ծրագրված էր ի սկզբանե` վիժեցնելու  հայերի բողոքի ձայնը: Դեսպանատան շենքը «պաշտպանող» ճաղավանդակների շուրջբոլորը փակցվել էին հայկական «ագրեսիան» դատապարտող,  «Ղարաբաղը Ադրբեջանին է»  և  նմանաբովանդակ հրահրող պաստառներ:Յուրաքանչյուր մասնակցի տրամադրվել էր   երկար ձողերով  դրոշներ: Դավադրության մյուս բաղադրամասը`  աջակցող ադրբեջանցիներին դեսպանության ճաղավանդակների ներսում` այլ խոսքով դեսպանության տարածքում պահելն էր, որի նպատակը հետո բացահայտվեց: Ինչու՞ էր անհրաժեշտ աջակից ազերիներին վանդակի  մեջ պահել, երբ տեղի ոստիկանական  ուժերը կարող էին  կողմերի անվտանգության ապահովման համար բավարար պայմաններ ապահովել:

Ադրբեջանական նենգ ծուղակը  բացահայտվեց, երբ ադրբեջանական դեսպանատան տարածքից նետված քարերից մեկը վիրավորեց ցույցի ակցիային մասնակից հայ աղջկան: Այդ մասին առկա է բժշկական արձանագրություն:
Ցավոք, ինչպես ընդունված է  մամուլը հավասարության, համահարթեցման տեսանկյունով է նայում խնդիրներին: Regio15.nl տարածաշրջանային կայքը «Շատ հույզեր» վերնագրի ներքո գրում է.

«Այսօր ադրբեջանցիներն ու հայերը  միասին հավաքվել էին ցույցի Ադրբեջանի դեսպանատան մոտ:
Քանի որ Կովկասում երկու երկրների միջև հին վեճերը լուծված չեն և սպառնում է նորովի բռնկվել, դեսպանատան մոտ էլ հույզերը թեժացան:
Ադրբեջանցիները հավաքվել էին դեսպանատան տարածքում, իսկ մի խումբ հայերը կանգնած էին փոքր հեռու՝  տեղադրված պատնեշների մյուս կողմում: Այն  վերահսկվում էր սպաների փոքր քանակություն:
Ժամանակն անցնում էր, հույզերն ավելանում էին, միմյանց  հասցեի անվայել խոսքեր էին հնչում: Ոստիկաններն տեսան, որ վիճակը կարող է սրվել:
Հինգից 15 պակաս ՝  ժամանեցին հավելյալ սպաների, հեծյալ ոստիկանության և կինոլոգների խմբեր:  Ժամանակ առ ժամանակ շշեր էին նետվում և ծխի ռումբեր օգտագործում
Հայերին այդ ժամանակ սիրով, բայց շտապ խնդրեցին հեռանալ, և որտեղ դա արագորեն չէր ստացվում , «նրանց օգնության  ձեռք էին մեկնում»: Հինգ անց երեսուն լիարժեք ամեն բան խաղաղ էր: Որքան հայտնի է, ձերբակալություններ չեն կատարվել»:

Հիշյալ հոդվածից էլ պարզից պարզ երևում է, որ Նիդերլանդական ոստիկանությունը նուրբ կերպով զգացել է ադրբեջանական սադրանքը: Այլապես «Հայերին այդ ժամանակ սիրով ու շտապ » չէին խնդրի հեռանալ:
Իսկ մինչ այդ ի՞նչ արեցին  հայ ցուցարարները: Փառք տվեցին ու հարգեցին հայ զինվորների հիշատակը: Մեր քաջարի, սահմանապահ զինվորներին իրենց աջակցությունն ու նվիրվածությունը հայտնեցին: Հիշեցրին, որ Ալիևը ագրեսոր է, Ադրբեջանին խաղաղության կոչեցին ու  հավաստեցին, որ սպառնալիքներով խոսել հայ ժողովրդի հետ չի  կարելի:
Հայրենասիրական երգեր ու պարեր կատարեցին,  ելույթներ ունեցան ու սթափության կոչեր հնչեցրին:
Ադրբեջանական այս քողարկված ծրագրի բացահայտումը հիստերիայի մեջ է գցել Ադրբեջանի դեսպանությանը, այն երևում է դեսպանության կայքում: Այստեղ ևս չեն խորշել խարդախությունից: Խախտելով Նիդերլանդական կայքի հեղինակային իրավունքը, տեքստից առանձնացրել են տեսանյութը ու իրենց ծիծաղելի մեկնաբանությունը դրել` «Հակապատերազմական խաղաղություն ուզող հայկական ցուցարարները  փաստորեն ագրեսիվ խուլիգաններ են» տեքստով :

Թե որտեղ է երևում, որ հայերը խուլիգաններ են, դա Նիդերլանդների Թագավորությունում Ադրբեջանի դեսպան  Ֆիքրեթ Ախունդովի խղճին: Իսկ իրականում նա ավելի շատ անհանգստանում է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներով ու սարսափում է հայկական դրոշի գույներից, որի գունային ծխաքուլաները բարձրացան դեսպանատան ճաղավանդակներից ու շենքից էլ վեր, իսկ ուրվապատկերը  դրոշմվեց դեսպանատան հենց  ֆեյսբուքյան էջում  հենց այսպես.

Մեկնաբանելով տեղի ունեցածը` Նիդրելանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը, Ադրբեջանի դեսպանության տարածքում հակացույց կազմակերպելը որակեց որպես պարզունակ սադրանք և հայ-ադրբեջանականա սահմանին առկա լարվածությունը Նիդերլանդներ տեղախափոխելու և ազգամիջյան ընդհարում խթանելու վտանգավոր փորձ։ Ադրբեջանի դեսպանության սադրիչ քայլերի վերաբերյալ իր մտահոգությունը դեսպանությունը հայտնել է Նիդերլանդների իշխանություններին։

Նա նկատեց, որ միջազգային բազմաթիվ կառույցների կողմից արձանագրված Ադրբեջանի պաշտոնական քաղաքականության մաս կազմող հայերի դեմ ատելության խոսքը իր ամենավատ կողմերով արտացոլված է նաև Ադրբեջանի դեսպանության սոցցանցերի էջերում։

------------------------

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.