niderlandakan

Արվեստը որպես միասնության և ոչ թե բաժանարար գծերի տարածք

Արվեստը որպես միասնության և ոչ թե բաժանարար գծերի տարածք

«Նիդերլանդական օրագրի»  ֆեյսբուքյան էջով հայտնել էինք, որ հուլիսի 20-ին, Նիդերլանդների ժամանակով ժ. 11.30-ին` Երևանում տեղի ունեցող քանդակագործության, ճարտարապետության ամենամյա միջազգային փառատոնի շրջանակներում, ուղիղ միացմամբ ''ArtաՍահման'' ցուցասրահում կներկայացվի հոլանդաբնակ Ալիկ Ասատրյանի «Թուր Կեծակի» և «Քուռկիկ Ջալալի» ավարտուն աշխատանքները։
Նաև ասել էինք  այն մասին, որ մինչ  արվեստաբան-նկարիչ Ալիկ Ասատրյանի աշխատանքները ցուցադրելը ` նույն միջոցառման շրջանակներում, երևանի ժամանակով ժ. 12։00 «Սասնալանջ կամ Մհերի դուռ» փառատոնում կբացվի Գրիգոր Մանուկյանի հերթական քանդակը` Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, այնուհետև Երևանի ժամանակով 13։00-ին նկարիչներ՝ Էդվարդ Տեր Սահակյանի, Արեգ և Աշխեն Քեշիշյանների ցուցահանդեսը:

Եվ ահա ուղիղ եթերում`  նաև մեր ընթերցողները հնարավորություն ունեցան հետևելու Հոլանդաբնակ մեր հայրենակից արվեստաբան-նկարիչ Ալիկ Ասատրյանի, Երևանում տեղի ունեցող քանդակագործության, ճարտարապետության ամենամյա միջազգային փառատոնի շրջանակներում Հաագայի իր բնակարանից ներկայացրած   «Թուր Կեծակի» և «Քուռկիկ Ջալալի» ավարտուն աշխատանքների յուրատեսակ ցուցադրությանը: Անցյալ տարի նույն փառատոնի շրջանակներում տեղի  ունեցած միջոցառումից հետո
Երևանը  հարստացավ 30 քանդակներով: Քանդակագործության, ճարտարապետության ամենամյա միջազգային փառատոնի  հրաշալի նախաձեռնության կազմակերպիչներից մեկը  ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ կրթահամալիրի մանկավարժ, նկարիչ-քանդակագործ Վիգեն Ավետիսն է:
Ցավոք հաջորդ օրը միջոցառման փայլը մթագնեց արտառոց մի դեպքով, երբ իրավապահները աշակերտների, ծնողների ու հանրության ներկայությամբ` որպես իրավախախտներ բերման ենթարկեցին կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին, քանդակագործ Վիգեն Ավետիսին և մյուս մանկավարժներին: Հարցը նրանում է, որ կրթհամալիրին հարող տարածքն արդեն տարիներ մաքրվում, բարեկարգվում է, այս տարի էլ Սասնալանջ տարածքը` փառատոնի շրջանակներում  նվիրվեց հայ ժողովրդի «ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» էպոսին` վերածվելով ազատ մշակութային ստեղծագործական տարածքի:  Չգիտես ինչու հարևան մանկապարտեզի տնօրինությունը ուզում է խաթարել տարածքի միասնությունը` զրկել ամբողջականությունից` ցանկապատել-ցանցապատել այն:
Նման հարցերը պետք է լուծել հաշտ ու խաղաղ, քաղաքակիրթ եղանակով, հասարակության շահերից ելնելով, այլ ոչ թե ուժի դիրքերից: Ոչ մի դեպքում այն չպիտի վնասի հասարակության շահերը, ստվեր նետի մատաղ սերնդի գեղադիտական ու մշակութային ճաշակին:


Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.