niderlandakan

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի դեսպանը` Նիդերլանդներից

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ստեղծվել է մեր երկու Հայրենիքների սահմանները պաշտպանելիս զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին, նրանց ընտանիքներին ապահովագրելու և հատուցումներ տրամադրելու նպատակով: Յուրաքանչյուրիս փոքր ներդրումն արդեն իսկ հնարավորություն է տվել իրականություն դարձնելու այս նպատակը...» :

Այս տողերը մեջբերված են հիմնադրամի ֆեյսբուքյան էջից և մենք ուրախ ենք, որ հիմնադրամը` որպես Նիդերլանդների թագավորությունում իրենց դեսպանի, ներկայացրել է հոլանդաբնակ մեր հայրենակից Ռոբին Գելիչիին Robin Haik Gelici Շատ լավ է, որ Ռոբենն իր վրա պատասխանատվություն է ստանձնել օգնելու Հայոց Բանակին, նրա քաջարի զինվորին: Լիահույս ենք, որ նա իր կարողություններով, կապերով, անձնական շահագրգռվածությամբ ու համեստ կարողություններով օգտակար կլինի ու անբասիր կծառայի հայրենիքին:

Քաջալերենք, մաղթենք նրան հաջողություններ իր կամքով ստանձնած այս պատասխանատու գործունեության մեջ:

Հարգելի՛ հայրենակիցներ,

Ձեզ ենք ներկայացնում Նիդերլանդների թագավորությունում մեր նոր դեսպանին` Ռոբին Գելիչիին Robin Haik Gelici:

Ստորև կարող եք գտնել վերջինիս ուղերձը.

Ես Ռոբին Գելիչին եմ, Նիդերլանդների Թագավորության Ալմելո քաղաքից: Ինձ համար մեծ պատիվ է ստանձնել "Զինծառայողների Ապահովագրության" հիմնադրամի դեսպանի առաքելությունը, քանի որ լինելով Ալմելո քաղաքի քաղաքային խորհրդի ավագանու անդամ արդեն 6 տարի, մեծ պատիվ եմ ունեցել աջակցել տեղի հայկական համայնքին, իմ հայրենակիցներին Հայաստանում եւ Սփյուռքում: Ներկայացված լինելով Նիդերլանդական Քրիստոնեա-Դեմոկրատական կուսակցության կողմից, իմ ամբողջ քաղաքական գործունեության նպատակը եղել է համայն հայության խնդիրների նպատակների եւ շահերի առաջմղումը միջազգային քաղաքական ասպարեզում: Այս նպատակներին է ծառայել եւ ծառայում նաեւ իմ ընտանիքը: Լինելով հայ եւ տարբերություն չզգալով հայաստանցու ու սփյուռքի հայի միջեւ, գտնում եմ, որ ոչ միայն հայաստանցու, այլ նաեւ ամբողջ հայության անվտանգության երաշխավորն է հայ զինվորը, ում առողջությունը ամենից թանկը պետք է գնահատվի եւ պաշտպանվի, ուստի "Զինծառայողների Ապահովագրության" հիմնադրամի նպատակներն ու դավանած արժեքները ամբողջությամբ հոգեհարազատ են ինձ եւ անչափ կարեւոր եմ համարում այս համագործակցությունը: Խաղաղություն եւ առողջություն հայ զինվորին եւ հայ ազգին:

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.