niderlandakan

Այս անգամ Հայաստանում Նիդերլանդների նորանշանակ դեսպանը Մաստրիխտի հայ համայնքում էր

«Անի» հայ համայնքը և Սուրբ Կարապետ Եկեղեցու ծխական խորհուրդը  օգոստոսի 15-ին Մաստրիխտում հյուրընկալել էր Հայաստանում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպան Նիկո Սխերմերսին (Nico Schermers ): Դեսպանին ուղեկցում էր Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության երկրորդ քարտուղար, հյուպատոս Դավիթ Միրզախանյանը: Մեծարգո հյուրը` Եկեղեցու ծխական խորհրդի անդամների ուղեկցությամբ, եղավ Մաստրիխտի Ամենասուրբ հայազգի Սերվատիուսի անունը կրող եկեղեցում, նրա անվան հետ կապված  վայրերում, ծանոթացավ հոգևորականի կյանքի հայտնի էջերին, հայկական կյանքին առնչվող թեմաներին: Պարոն Սխերմերսը տպավորված էր Լիմբուրգի հայ անցյալով ու  ներկա ինտեգրացիոն օրինակելի փորձով: Ի դեպ Մաստրիխտի քաղաքապետարանում հայկական համայնքի աշխատանքը դրական է գնահատել  Ավագանին` որոշել է օրինակելի աշխատանքը խրախուսել:

Հանդիպման ընթացքում Նիդերլանդների նորանշանակ դեսպանը խոսել է իր ծրագրերից, հույս հայտնել, որ Հայաստանում կորոնավիրուսի վիճակի կարգավորման հետ մեկտեղ կմեկնի Երևան և ձեռնամուխ կլինի դեսպանության հիմնադրման աշխատանքներին։ Երկու երկրների հարաբերությունները նոր, որակական  փուլ կտեղափոխվեն: Նախադրյալներ կստեղծվեն համագործակցության հետագա խորացման ու ընդլայնման հնարավորությունների համար:

«Անի» հայ համայնքի անդամների և Սուրբ Կարապետ Եկեղեցու ծխական խորհրդի անունից Լևոն Սարգիսը  ողջունեց և շնորհակալություն հայտնեց նիդերլանդացի դեսպանին հայ համայնքների հետ ջերմ կապեր հաստատելու ու նման հանդիպումներ  նախաձեռնելու համար: Ավելի  վաղ  Նիկո Սխերմերսը իր հայ գործընկերոջ` դեսպան  Բալայանի հետ եղել է  Էյնդհովենի, Ալմելոյի և Հաագայի հայկական համայնքներում, որտեղ անկեղծ զրուցել  և կիսվել են առկա տարբեր ոլորտներում կուտակված խնդիրներից ու ակտուալ ծրագրերից:

Nid.oragir


Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.