niderlandakan

Ավարտվեցին Համահայկական կրթական առցանց աշխատաժողովները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, աշխարհում COVID-19 համավարակով պայմանավորված, այս տարի Համահայկական կրթական երկամյա խորհրդաժողովը կազմակերպել էր առցանց՝ ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի հետ համատեղ։

«Հայաստան–սփյուռք համագործակցությունը COVID-19-ի պայմաններում. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով Համահայկական կրթական առցանց խորհրդաժողովը եռօրյա էր:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի խոսքերով նախատեսվում է 2020 թվականին  ստեղծել սփյուռքի կրթօջախների տվյալների բազայի կառավարման էլեկտրոնային հարթակ, որի միջոցով հնարավոր կլինի ստանալ սփյուռքի կրթօջախների կարիքների և հնարավորությունների մասին բովանդակային տեղեկություն, որի գնահատման և վերլուծության արդյունքում կմշակվեն միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածում դրանց լուծմանն ուղված հստակ գործողություններ: Նման համակարգի ստեղծմամբ կքարտեզագրվեն նաև սփյուռքի հնարավորությունները:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի խոսքով՝ կրթությունը հայապահպանման առաջին գիծն է, և այդ առումով անգնահատելի է այն աշխատանքը, որ իրականացնում են սփյուռքի կրթօջախները: Այդ համատեքստում նա կարևորել է ԿԳՄՍ նախարարության և սփյուռքի կրթօջախների միջև սերտ ու շարունակական համագործակցությունը:Աշխատաժողովների հիմնական նպատակն էր  քննարկել հեռավար ուսուցման կազմակերպման խնդիրներն ու հնարավորությունները, կիսվել Հայաստանում և սփյուռքում հաջողված հեռավար ուսուցման ծրագրերի իրականացման փորձով, մատնանշել սփյուռքի կրթօջախների կարողությունների զարգացման հեռանկարները:

Աշխատաժողովին գրանցվել էին 1000-ից ավելի մասնակիցներ՝ կրթագիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դասագրքերի հեղինակներ, հայագետներ, սփյուռքի կրթօջախների տնօրեններ, ուսուցիչներ, Հայաստանի և Արցախի ուսուցիչներ, հեռավար ուսուցման կազմակերպման մասնագետներ:

Եռօրյա աշխատաժողովներն ընթացան հետևյալ թեմատիկ ուղղություններով՝

1. Հեռավար ուսուցման դերն ու նշանակությունը սփյուռքում ազգային կրթության և դաստիարակության գործում.

2. Սփյուռքի հետ համագործակցության հնարավորությունները և զարգացման հեռանկարները.

3. Սփյուռքի կրթօջախների կարողությունների հզորացմանն ուղղված փոխհամագործակցության ծրագրեր՝ կառուցակարգեր և բովանդակություն:

Ներկայացնում ենք եռօրյա աշխատաժողովների ֆեյսբուքյան ուղիղ եթերների տեսագրությունները.

Օր 1. https://www.facebook.com/OnlineArmenianEducation/videos/299119941183196/

Օր 2. https://www.facebook.com/OnlineArmenianEducation/videos/223479532415357/

Օր 3. https://www.facebook.com/OnlineArmenianEducation/videos/661312471148599/

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.