niderlandakan

Հայաստանի հանրային ռադիոյի «Գերդաստաններ» ռադիոծրագրի եթերը Ամատունիների մասին

Այս անգամ Հայաստանի հանրային ռադիոյի  «Գերդաստաններ»  ռադիոծրագրի ուշադրությանն է  արժանացել  Ամատունիների նշանավոր ազնվական տոհմը: Այս ուղղությամբ զգալի  աշխատանք է  կատարել «Նիդերլանդական օրագիրը»` իրականացնելով  Ամատունիների ազնվական տոհմի մասին  հիրավի բացառիկ նախագիծը: ՈՒզում ենք հատուկ շնորհակալություն հայտնել «Գերդաստաններ» հաղորդման հեղինակ, խմբագիր և վարող Արուսյակ Ղազարյանին` նախաձեռնողականության և ուշադիր վերաբերմունքի  համար: Արուսյակ Ղազարյանը ծրագրի շրջանակներում զրուցել է «Նիդերլանդական օրագրի» հիմնադիր-խմբագիր  Hay Azian-ի հետ: 

Հիշեցնենք. տարիների մանրակրկիտ հետազոտական աշխատանքի շնորհիվ Ամատունիների ազնվական տոհմի անդամների մասին բազմաթիվ նոր փաստեր, լուսանկարներ ու տեղեկություններ «Նիդերլանդական օրագիրը»  հավաքել ու  հրապարակել  է իր էջերում առաջին անգամ: Այդ Հոդվածները կարող եք գտնել օրագրի էջերում:

Ամատունիների ազնվական տոհմի մասին  Հոդվածները կարող եք գտնել օրագրի էջերում:

Ռադիոյի ձայնագրությունը կարող եք գտնել  ԱՅՍՏԵՂ 

Այլ սեղմակներ

https://soundcloud.com/armradio/26082020a-1#t=0:00

https://hy.armradio.am/2020/08/26/

«Գերդաստաններ» հեղինակային հաղորդումը վարում է Արուսյակ Ղազարյանը: Շաբաթը մեկ եթեր տրվող հաղորդնումներում կարելի է լսել նշանավոր շատ  գերդաստանների մասին հետաքրքիր պատմություններ, դեպքեր, դիպվածքներ: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը:

ժուռնալիստիկա մասնագիտացմամբ աշխատանքի է անցել «Առողջաահություն» հանդեսում ապա «Արևիկ» հրատարակչությունում:

2001թ.-ից աշխատում է Հանրային ռադիոյում՝ որպես խմբագիր-հաղորդավար:



Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.