niderlandakan

Հայաստանում Նիդերլանդների դեսպանն անցավ իր պարտականություններին

Տեղադրելով  լուսանկարներ (ներկայացրել ենք երկուսը)` Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան  Նիկոլաս Սխերմերսը   (Nico Schermers ) հետևյալն է գրել.

-Այսօր կեսօրին ինձ հրավիրեցին իմ հավատարմագրերը հանձնել Նախագահ Արմեն Սարգսյանին: Քննարկեցինք շատ հետաքրքիր թեմաներ, որոնք կնպաստեն երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը:

Մինչ հավատարմագրերի հանձնումը ` Նիդերլանդների նորանշանակ դեսպանը սեպտեմբերի 4-ին  կրկնօրինակներն է հանձնել ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանին: 

Մնացած ժամանակը Նիկոլաս Սխերմերսը  հասցրել է  լինել  Հայաստանի տեսարժան վայրերում, ծանոթանալ նրա պատմամշակութային հուշարձաններին ու բավական հետաքրքիր լուսանկարներ տեղադրել  իր ֆեյսբուքյան, թվիտերյան էջերում (Մի  քանիսը ներկայացնում ենք):

Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը ևս ողջունել և ջերմ  խոսքեր է հղել հոլանդացի գործընկերոջը: Նիդերլանդներում գտնվելու ժամանակ հոլանդացի դիվանագետը մեր երկրի դեսպանի, ապա հյուպատոսի հետ հասցրել է ծանոթանալ նիդերլանդներում գործող հայկական համայնքներին:

Բարի  առաքելություն ու լավ աշխատանքային սկիզբ նորին գերազանցությանը` ի  նպաստ մեր երկու բարեկամ երկրների հարաբերությունների զարգացման ու ամրապնդման:



Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.