niderlandakan

Նիդերլանդների նախկին պատգամավորը հայամետ գործունեություն է ծավալել

Այսօր ZOOM-ով հարցազրույց ունեցանք Նիդերլանդների խորհրդարանի նախկին անդամ Հարրի վան Բոմմելի հետ։ Վերջինս հայամետ քաղաքական գործիչ է և արդարության մարտիկ: Այս օրերին նա մեծ ներդրում է ունենում Նիդերլանդներում և Եվրոմիությունում Հայաստանի շահերը պաշտպանելու ուղղությամբ։ Նոյեմբերի սկզբին նա այցելելու է Հայաստան՝ մասնակցելու AGBU կեզմից կազմակերպվող քաղաքական գործիչների միջազգային կոնֆերանսին՝ նվիրված Արցախի խնդրին։

Մասնավորապես հարցազրույցում նա այսպիսի մտքեր է արտահայտել

«Թուրքիան իր նման գործելաոճով ու  պահվածքով երբեք չի դառնա Եվրոմիության անդամ։ Եթե Թուրքիան ներգրավված է պատերազմական և ահաբեկչական գործողություններում 3-րդ կողմի հետ, ապա ՆԱՏՕ-ն երբեք թույլ չի տա Թուրքիայի մուտքը Եվրոմիություն»։
«Եթե հայերը տեղահանվեն Արցախից, ապա սա կլինի 2020թ. մենածագույն ու արյունոտ ամոթը»։

Հարցազրույց Հարրի վան Բոմմելի հետ  վարում է «Նիդ.օրագրի»  թղթակից՝ Մարիամ Կիրակոսյանը 

Վերջին Հարցը հնչեցնում է՝  Մարիամ Քլյանը

Բոմմելը «Նիդ.օրագրին» է  տրամադրել  Արցախում արված լուսանկարներ


Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.