niderlandakan

Ինչ է իրականում տեղի ունեցել , երբ մուրճով հարվածել են հայ երիտասարդին:

Մանրամասնություններ

Ֆրանսիայում տեղի ունեցած այսօրվա դեպքերին անդրադարձել են ֆրանսիական լրատվամիջոցները, մասնավորապես  Ֆրանսիայի հարավային տարածաշրջանային  Le Dauphiné Libéré-ն, Lyonmag կայք ամսագիրը և այլը

Նրանք, ովքեր տուժվել են թուրքերի հարձակումներից, տեսել են թե ինչպես են մուրճով հարվածել հայ երիտասարդին հայտնում ենք, որ Օվրեն-Ռոն-Ալպեր ավտոճանապարհի CRS- ի քննիչները վկաներին հրավիրում են ցուցմունքներ տալու, եթե կան այլ իրեր ու ապացույցներ ապա կապ հաստատել 04 72 47 20 60 հեռախոսահամարով:

Ֆրանսիական Lyonmag.կայքը նշել է, որ Լիոն-Վալանս ավտոմայրուղու խափանման պատճառը Հայաստանին աջակցող ցույցն է եղել: Ըստ Bison Futé- ի, երթևեկության երկու ուղղություններում Reventin վճարովի ավտոմայրուղուց կտրվել է դեպի A7 ճանապարհը  Լիոն- Վալանս ուղղությամբ:

 «Երկրորդ ցեղասպանության» վախը հանրահավաքի հիմքում է, ասել է  ցուցարար Արթուրը AFP մեդիա գործակալությանը:Դեպքի վայրում ներկա է եղել 300-ից 400 մարդ: Բացի այդ, պարզապես բախումներ են սկսվել թուրքական և հայկական համայնքների ներկայացուցիչների միջև: Ըստ Isère-ի փրկարարները, շտապ օգնության ծառայությունները հոգ են տարել վիրավորներին:  Le Dauphiné Libéré-ի հաղորդման,համաձայն, երեք այլ մարդիկ շատ թեթեւ վնասվածքներ են ստացել: Օվերն-Ռոն-Ալպեր մայրուղու CRS-ի կողմից սկսվել է հետաքննություն: «Մեր ուզածը պատերազմի դադարեցումն է: Մենք խաղաղություն ենք ուզում (…) Հայաստանում մենք ընդամենը երեք միլիոն մարդ ենք և պայքարում ենք երեք երկրների ՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Սիրիայի ահաբեկիչների դեմ. հաև Իսրայելի, որ անօդաչու թռչող սարքեր է մատակարարում », - հավելել է նա:

Lyonmag.կայքում կա նաև մեկնաբանությունների ընդարձակ սյունակ, որտեղ մեր ֆրանսերեն իմացող հայրենակիցները կարող են իրենց ճիշտ խոսքն ասել:

Այժմ ժամանակագրական նշումները ledauphine.com կայքում

Ինչ է իրականում տեղի ունեցել այն  բանից  հետո, երբ մուրճով հարվածել են հայ երիտասարդի գլխին:


Առավոտյան 7: 45-ին. Այս չորեքշաբթի, հոկտեմբերի 28-ին, առավոտյան 7: 15-ից A7 մայրուղու վրա գտնվող Reventin-Vaugris վճարային մուտքի մոտ ցույցը արգելափակում է երթևեկությունը երկու ուղղությունները:

Առավոտյան 8: 18-ին. Ասում են, որ դեպքի վայրում ներկա են նաև թուրքական համայնքի անդամներ: Երկու համայնքների միջեւ պարզապես բախումներ են սկսվել: Առկա են վիրավորներ: Ոստիկանությունը զգալի ռեսուրսներ է հավաքում:

Առավոտյան 8: 17-ին. Dauphiné Libéré- ի տեղեկատվության համաձայն, դա կլինի հայ համայնքի նախաձեռնած ցույց: Առավոտյան ժամը 7-ի սահմաններում Reventin-Vaugris վճարահաշվարկի մոտ մի քանի տասնյակ տրանսպորտային միջոցներ էին հավաքվել ՝ մեքենաների ուղեւորները Հայաստանի  դրոշներ ծածանելով:

Առավոտյան ժամը 8: 30-ին.Մի ցուցարար, օգտագործելով միայն Արթուր անունը, բացատրեց, որ հանրահավաքը պայմանավորված է նրանով, որ Հայաստանում տեղի է ունենում «երկրորդ ցեղասպանություն»: Նա տեղում գնահատեց ցուցարարների թիվը 300-ից 400 մարդու միջև: «Մենք ուզում ենք, որ պատերազմը դադարեցվի: Մենք խաղաղություն ենք ուզում», - ասաց նա:

«Հայաստանում ընդամենը երեք միլիոն մարդ կա, և մենք պայքարում ենք երեք երկրների ՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Սիրիայի դեմ. Էլ չեմ ասում անօդաչու թռչող սարքեր արտադրող Իսրայելին, որոնց դրոններով ռմբակոծում են հայկական դիրքերը»: Նրա ետևում մյուս ցուցարարները վանկարկում էին «Արցախին ճանաչում»: Հայ համայնքը պահանջում է միջազգային ճանաչում հայերով բնակեցված, բայց Ադրբեջանին կցված Լեռնային Ղարաբաղին (կամ Արցախին):

Առավոտյան 8: 42-ին.Բիսոն Ֆուտեի շրջակայքում ազդարարվում է 5 կիլոմետր խցանում Լիոն-Վիեն և 3 կիլոմետր Մարսել-Լիոն ուղղությամբ: 

Մեծ թվով ոստիկաններ ու ժանդարմ են  ժամանում: Dauphine թերթի լրագրողի խոսքով ՝ վիրավորը հենց նոր տարհանվել է Սմուրի և Վիեննի փրկարարների կողմից, ուղեկցվում է ոստիկանության մեքենայով: Ըստ նույն աղբյուրի ժ.9-ի կողմերը մի  քանի տասնյակ մարդիկ են բախվել Ռեվենտին-Վագրիս քաղաքից դեպի հյուսիս ՝ մայրուղու ճանապարհի երթևեկելի մասում: Դեպքի վայր են հաճախել փրկարարական նշանակության միջոցներ և ժանդարմերիա: Մի քանի դանակահարված վիրավորներ կային: 9.29-ին ոստիկանական ուղղաթիռ է օդում  եղել: 9.40-ին մեքենաները կարողացել են խցանումներից դուրս գալ: Նշվում է նաև, որ 30 փրկարարներ են եղել դեպքի  վայրում: 4 մասնակից պետք է դատապարտվի օրենքով, այդ թվում գետնին ծեծի ենթարկված մուրճ օգտագործողը: 

9: 55-ին Դեպքը տեղի ունեցավ հայ համայնքի ցույցից հետո, երբ առաջին 15 ավտոմեքենաներից հանվեցին հայկական դրոշները:   Թուրքական համայնքի անդամներից մեկը զայրույթ հայտնեց ու կոչ արեց մյուսներին իրեն օժանդակել : Հենց այդ ժամանակ իրավիճակը սրվեց, մուրճերն ու դանակները դուրս եկան:

10:14 Բախումների  թեժ պահին մասնակցել են մի քանի տասնյակ մարդիկ և ոչ թե հարյուրավոր ցուցարարներ`ինչպես գրել են հայկական ու թուրքական քարոզչական մի քանի կայքեր:

Առավոտյան 10: 18-ին.Երթևեկությունն աստիճանաբար վերականգնում է  A7 մայրուղում երկու ուղղություններով, ինչպես և ազգային 7-ում, որը գերբեռնված էր առավոտյան հենց սկզբին:

10:37 Միայն մեկ  տուժող ում կյանքին համեմատաբար վտանգ է սպառնացել` տեղափոխվել է հիվանդանոց: Հաղորդվում է, որ եւս երեք մարդ  շատ թեթեւ վնասվածքներ են ստացել, որոնք հրաժարվել են նախնական բժշկական օգնությունից: Հետաքննությունը, հետևաբար, պետք է պարզի՝ նրանք ինչ հանգամանքներում են վիրավորվել:

Առավոտյան 11: 31-ին. Հայանպաստ այս ցույցերը տեղի են ունենում հոկտեմբերի 16-ից: Առաջինը Ֆրանս-Շվեյցարական սահմանին  էր, ավելի ճիշտ `Բարդոննեքս մաքսակետում,  մեկուկես ժամ արգելափակված էր երթևեկությունը:

Իշխանություններն այժմ մտավախություն ունեն, որ առաջիկա օրերին կկատարվեն նման բնույթի այլ գործողություններ ՝ հասարակության կարծիքը Լեռնային Ղարաբաղում ընթացող հակամարտությանն ուղղելու համար:

14: 17-ին. Reventin-Vaugris հատվածում այս առավոտյան տեղի ունեցած միջադեպից հետո, Օվրեն-Ռոն-Ալպեր ավտոճանապարհի CRS- ի քննիչները վկաներին հրավիրում են, որպեսզի հայտնաբերեն բռնության հեղինակներին, նաև խնդրել  են տուժողներին  այդ մասին հայտնել, եթե կան այլ իրեր ու ապացույցներ զեկուցել իրենց, հրավիրվում է կապ հաստատել 04 72 47 20 60 հեռախոսահամարով:

16:00:  Ըստ ավտոմայրուղուց օգտվող ու ցույցից զարմացած հաճախորդների նկարահանած տեսանյութերի հաշվել են շուրջ 80 հայ ցուցարարների: Ցուցանիշ, որը շատ ավելի բարձր է, քան հայտարարվել է պրեֆեկտուրայի կողմից, բայց նույնքան ցածր է, քան քարոզչական կայքերն են փոխանցել:

Առաջին կես ժամվա ընթացքում հայկական համայնքից տասնյակ մարդիկ արգելափակել են երթևեկությունը երկու ուղղություններով ՝ շատ դրոշներով, ծխային ռումբերով և Էրդողանի դեմ ուղղված կարգախոսներով: Իրենց վիրավորված զգալով  թուրքական համայնքի մի քանի անդամներ, հիմնականում բանվորներ, ովքեր նույնպես մնացել էին բողոքի ցույցի խցանումներում, կապ հաստատեցին մյուս անդամների հետ: Սրանք տեղ հասան որպես օժանդակողներ իրենց ֆուրգոններից մուրճանման  գործիքներ հանեցին ու Հենց այդ ժամանակ էլ սկսվեցին բախումները:

17: 40-ին. Առավոտ վաղ  երկու համայնքների միջև լարվածությունը փոխոխության ենթարկվեց Վիեննի հիվանդանոցում, որտեղ մուրճի հարված ընդունած հայ համայնքի  երիտասարդը  հոսպիտալացվել էր: Երբ թուրքական համայնքից ինչ-որ մեկը այստեղ եկավ բուժման, հայացքներ փոխանակվեցին հայկական կողմում գտնվող տասնհինգ հոգու հետ: «Ոչ մի կռիվ, ոչ մի խոսք չի փոխանակվել, թեև լարված  էր մթնոլորտը», - հայտնել է ոստիկանությունը, որը հրավիրել է բոլորին, բացի տուժողի ծնողներից ու քրոջից հեռանալ այդ վայրից:

«Նիդերլանդական օրագիր»

Le Dauphiné Libéré  Ֆրանսիայի հարավային տարածաշրջանային թերթ է: Թերթը հիմնադրվել է 1945 թվականին Թերթի տպաքանակը մոտավորապես 303.500 օրինակ է, կենտրոնակայանը տեղակայված է Գրենոբլ քաղաքում
Le Dauphiné Libéré Ֆրանսիայի հարավային տարածաշրջանային թերթ է: Թերթը հիմնադրվել է 1945 թվականին Թերթի տպաքանակը մոտավորապես 303.500 օրինակ է, կենտրոնակայանը տեղակայված է Գրենոբլ քաղաքում


Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.