niderlandakan

Հոլանդացի քաղաքական գործիչը բարձրաձայնում է Ադրբեջանի կողմի վայրագությունները

ՀԱՐՐԻ ՎԱՆ ԲՈՄՄԵԼԸ
ՀԱՐՐԻ ՎԱՆ ԲՈՄՄԵԼԸ

ՀՈԼԱՆԴԱՑԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է. ՀԱՐՐԻ ՎԱՆ ԲՈՄՄԵԼԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻՆ ԲԱՐՁՐԱՁԱՅՆԵԼ ՀԱՅԵՐԻՆ ԸՆԴԴԵՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԱՅՐԱԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ 

Այս օրերին Նիդերլանդների Խորհրդարանի նախկին պատգամավոր  Հարրի վան Բոմմելը գտնվում է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ։ Նա մասնակցում է ՀԲԸՄ-ի (AGBU) կողմից կազմակերպված Եվրոպայից ժամանած քաղաքական գործիչների մեծ միջազգային  կոնֆերանսին։ Կոնֆերանսի շրջանակներում  հրավիրվածները խորապես ուսումնասիրում են Արցախյան խնդիրը և փնտրում ուղիներ՝ միջազգային հանրության ուշադրությունը գրավելու, նրանց մասնակցությունն այս հարցի լուծմանը  ակտիվորեն խրախուսելու և մարդասիրական նպատակով պատերազմը կանգնեցնելու համար։ 

Հարրի վան Բոմմելն այսօր այցելել է Հադրութից ժամանակավոր տեղահանված մեր հայրենակիցներին, այցելել է նաև Գորիսի Ֆրանս-Հայկական Սրտանոթային Կենտրոն։ Բոմմելը կոչ է արել Եվրոպային բարձրաձայնել հայերին ընդդեմ կատարվող վայրագությունների փաստը։

Շնորհակալ ենք Հարրի վան Բոմմելին' մարդասիրական առաքելությունն իր ուսերին վերցնելու, ՀԲԸՄ-ի հետ համատեղ Եվրոպային մեր խնդրի մասին իրազեկելու տարատեսակ ուղիներ փնտրելու համար։


Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.