niderlandakan

ԱՌԱՆՑ ԱՅՆ ԷԼ ՀՍԿԱՅԱԿԱՆ ԲԵՌ ԿԱ ՄԵՐ ՈՒՍԵՐԻՆ.ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՎԱՐՏՎԵՑ` ԱՆԵԼԻՔՆԵՐՆ ԱՌՋԵՎՈՒՄ ԵՆ

15.11.2020/խմբագրի սյունակ/նիդ.օրագիր

Շատերն են պնդում, որ եռակողմ համաձայնագիրը պետք է խզել, իրոք  մեզ  համար այս պահին շատ վատթար պայմանագիր էր: Բայց չունենք  նաև մեխանիզմներ  փաստաթուղթը հետ  կանչելու` դա  նույնն է, որ շարունակվեր Ստեփանակերտի պաշարումը: Ի դեպ ադրբեջանական շրջանակներում էլ են  հասկանում, որ սա լիակատար  հաղթանակ չէ և դանդաղ գործող ռումբ է իրենց երկրի ամբողջականության դեմ: Այս  պահի ռազմադադարը կթողնի շունչ առնել ու  հասկանալ մեր հետագա  քայլերը, անելիքները: Հարցը նոր-նոր տեղափոխվում է դիվանագիտական դաշտ, ահա թե որտեղ է լինելու պայքարի մեր ճակատը:  Ալիևը ինքն է  հայաստանից  միլիարդների փոխհատուցում ուզում: Մեզանից յուրաքանչյուրը նրան պետք է հիշեցնի միջազգային  հանրության ուղերձը, որ այս հարցը ռազմական լուծում չպիտի ունենար, որ կոնֆլիկտային գոտիներում կորոնավիրուսի պայմաններում պետք էր  զերծ մնալ բախումներից ու պատերազմ  հրահրելուց: Ալիևին պետք է հիշեցնել, թե ով 3 անգամ առհամարեց Մինսկի անդամ երկրների հետ պայմանավորված հրադադարը, ով խախտեց բազմաթիվ միջազգային  պայմանագրերն ու համաձայնագրերը` արգելված զենքի չօգտագործման , ռազմագերիների հետ անմարդկայնորեն վարվելու մասերով: Բնության , մշակութային արժեքների ու  մարդկության դեմ գործվեց ծանրագույն հանցանքներ, չհայտարարած պատերազմի մեջ ներգրավեցին ջիհադիստական վարձու խմբեր: Այս  հարցերը մեկընդմիշտ և ամենուր պիտի  բարձրաձայնվեն:

Հիմա պայքարի նոր պահ է, որտեղ պետք է կենտրոնանալ ու  հստակ ծրագրեր իրագործել: Առաջին հերթին պետք է այն սկսել համախմբումից, վիրավոր մեջքը շտկելուց, չմասնատվենք ու բզկտենք իրար, չուրախացնենք հակառակորդին, ով մեր  միասնությունից է սարսափում ու հանգրվանում կիսալուսնի խավարում: Հավատում ենք ազգի  իմաստնությանն ու  նայում առաջ` զերծ մնում մեղադրելուց ու  հանցանքը միմյանց վրա  բարդելուց, եթե պարտվել ենք` բոլորս ենք պարտվել, ինչպես որ հաղթելուց` բոլորս ենք հաղթում: Հիմա գործ անելու  ժամանակն է` ամենքս մեր տեղերում: Առանց այն էլ հսկայական  բեռ կա բոլորիս ուսերին` պիտի պատվով կրենք ու չհանձնվենք: Գիտենք, որ դժվար է, բայց այդ դժվարությունից դուրս գալու ելքեր կան` նաև հաղթանակին տանող...Նիդերլանդներում բնակվող արվեստագետ, նկարիչ ունենք` Ալիկ Ասատրյանը, ով ի դեպ  մոտ 25 հազար Եվրոյի նվիրաբերություն է կատարել «Հայաստան» համայայկական հիմնադրամին:  Նա այսօր էլ շարունակում է  վաճառքի հանել իր ստեղծագործությունները: Ամեն անգամ ֆեյսբուքյան հարթակում իր արվեստի գործերը ներկայացնելուց առաջ` Ալիկ Ասատրյանը հետևյալ տողերն է գրում. «Սիրելի ընկերներ, վաճառում եմ իմ այս աշխատանքը` ՆՈՐ ԵՎ ՀԶՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ կառուցելու  համար...»:Ահա այս խնդիրն է դրված բոլորիս օրակարգում:

Hay Azian« Նիդերլանդական օրագրի» հիմնադիր, խմբագիրԳեղ.աշխատանքները`  Ալիկ Ասատրյանի (  Alik Assatrian  )

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.