niderlandakan

2020 թվականի դեսպանության կայքի` սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների հոդվածների ամփոփագիր


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Այս անգամ ընթերցողի ուշադրութանն ենք ներկայացնում 2020 թվականի դեսպանության կայքի`  սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների հոդվածների շատ համառոտ ամփոփագիրը: Ցավոք պատերազմական արտակարգ իրավիճակով պայմանավորվածված կենտրոնացանք կենսական անհրաժեշտության այլ խնդիրների վրա և ֆիզիկապես չկարողացանք հասցնել ամենամսյա ամփոփագրերի զետեղումը: Անցած 3 լարված ամիսների ավելի մանրամասնը տեղեկությունների ծանոթացման համար կարող եք այցելել Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանէջը,  որտեղ կարող եք գտնել ամենօրյա դեսպանությանն առնչվող լուրերն ու տեղեկությունները:Այս ընթացքում, ինչպես նաև հիմա դեսպանությունը զբաղված ու լարված աշխատանք է կատարել ու  կատարում: Նիդերլանդական և լյուքսենբուրգյան լրատվամիջոցներին դեսպան Տիգրան Բալայանի բազմաթիվ  հարցազրույցներն ու հոդվածները, հայ հանրությանն ուղղված ուղերձները, տարբեր մակարդակներով ունեցած հանդիպումները տեղ չեն գտել այստեղ, սակայն ընթացքում լուսաբանվել են` այդ թվում   Նիդերլանդական օրագրի ֆեյսբուքյան էջում
ՀՀ ազգային հայտարարությունը՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ԼՂ-ում սպիտակ ֆոսֆոր օգտագործելու մասին

Տիգրան Բալայան
Տիգրան Բալայան

30 նոյեմբերի, 2020ՀՀ ազգային հայտարարությունը՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ԼՂ-ում սպիտակ ֆոսֆոր օգտագործելու մասին
ՔԶԱԿ անդամ պետությունների համաժողովի 25-րդ նստաշրջանի ընթացքում ՀՀ հանդես է եկել ազգային հայտարարությամբ, որում քննադատել է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության նկատմամբ քիմիական զենքի, մասնավորապես՝ սպիտակ ֆոսֆորի կիրառման փորձերը։ 

--------------------------------------------------------

«Իմ անունը Արցախ է և ես հակամարտություն չեմ ուզում». Նիդերլանդներում ուղիղ եթերով դրամահավաք է կազմակերպվել18 հոկտեմբերի, 2020

Տիգրան Բալայան
Տիգրան Բալայան

Նիդերլանդահայերը Ադրբեջանի սանձազերծած  պատերազմի դեմ բողոքի երթերն ու ցույցերը կիրակի ընդմիջեցին` կազմակերպելով առցանց դրամահավաք`ուղիղ եթերով: Մինչև եթերը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղի կամավորները տեղի հայ գործարարներից հեռախոսազանգերով արդեն հավաքել էին 73,560 եվրո գումար։ Մարաֆոնի ժամերին  նախատեսված էր այն կրկնապատկել`հասցնելով 150,000-ի սահմանը, բայց երեք  ժամ տևողությամբ օնլայն հաղորդման ընթացքում հավաքվեց 250 հազար եվրո: Այսօրվա հրամայականը դա է պահանջում: Բավական կարճ ժամանակ  գործող «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղը օրերս  հայտարարեց մեկ միլիոն եվրոյից ավելի գումար հավաքելու մասին: Դրամահավաքին մասնակցել էին Նիդերլանդների  հայկական տարբեր համայնքների, եկեղեցական, դպրոցական ու այլ կառույցների անդամներ ու անհատներ:Դրան նախորդել էր դեսպան Տիգրան Բալայանի ուղիղ եթերով  նիդերլանդահայերին արված ուղերձը: Բարեգործական հիմնադրամի և «Նիդերլանդական օրագրի»  էջերով հեռարձակվող երեկոն  վարող Մարգարիտա Վարդանյանը  Արցախի պատմությունն ու  հայկական ծագումը ներկայացնելուց առաջ  այսպես ասաց. «Ողջույն, իմ  անունը Արցախն է և ես հակամարտություն չեմ ուզում…»:

Հարություն Սիմոնյան
Հարություն Սիմոնյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղի նախագահ Հարություն Սիմոնյանը ներկայացրեց Հայաստանում և Արցախում տիրող բարդ իրադրությունը, կարևորեց այսօրվա նիդերլանդահայ կառույցների համախմբումը, նիդերլանդահայերի մասնակցությունը դրամահավաքին, շնորհակալություն հայտնեց ու խաղաղություն մաղթեց բոլորին: Դեսպանատնից առցանց ելույթ ունեցավ Նիդերլանդներում Հայաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը: Նա խոսեց Ադրբեջանի բռնատիրական ռեժիմի ու սանձարձակ Թուրքիայի, նրան հարող տեռորիստական խմբերի Արցախի դեմ սանձազերծած պատերազմի  մասին, կոչ  արեց նիդերլանդահայերին համախմբվել, դժվարին պահին մոտ կանգնել հայրենիքին: Ամստերդամի «Սուրբ Հոգի» եկեղեցու հովիվ Տարոն Թադևոսյանը հարգանքի տուրք մատուցեց ընկած քաջերին, աղոթեց հայ զինվորի համար, կարևորեց յուրաքանչյուրի տեղն ու դերը ` որպես սեփական դաշտում մարտնչող մարտիկի: Մաստրիխտի «Անի» հայ համայնքի «Սուրբ Կարապետ» եկեղեցու վարչության անդամ Վազգեն Սարգիսը նշեց, որ այսօրվա  մեր նպատակը մեկն է` կանգնենք մեր երկրի ու սահմանները պահող զինվորի կողքին ու որպես հայի ինքնությունը ստանձնած անհատ պետք է  հավատարիմ գտնվենք, օգտակար լինենք մեր բոլոր հնարավորություններով:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղի նախագահ Հարություն Սիմոնյանը ներկայացրեց Հայաստանում և Արցախում տիրող բարդ իրադրությունը, կարևորեց այսօրվա նիդերլանդահայ կառույցների համախմբումը, նիդերլանդահայերի մասնակցությունը դրամահավաքին, շնորհակալություն հայտնեց ու խաղաղություն մաղթեց բոլորին: Դեսպանատնից առցանց ելույթ ունեցավ Նիդերլանդներում Հայաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը: Նա խոսեց Ադրբեջանի բռնատիրական ռեժիմի ու սանձարձակ Թուրքիայի, նրան հարող տեռորիստական խմբերի Արցախի դեմ սանձազերծած պատերազմի  մասին, կոչ  արեց նիդերլանդահայերին համախմբվել, դժվարին պահին մոտ կանգնել հայրենիքին: Ամստերդամի «Սուրբ Հոգի» եկեղեցու հովիվ Տարոն Թադևոսյանը հարգանքի տուրք մատուցեց ընկած քաջերին, աղոթեց հայ զինվորի համար, կարևորեց յուրաքանչյուրի տեղն ու դերը ` որպես սեփական դաշտում մարտնչող մարտիկի: Մաստրիխտի «Անի» հայ համայնքի «Սուրբ Կարապետ» եկեղեցու վարչության անդամ Վազգեն Սարգիսը նշեց, որ այսօրվա  մեր նպատակը մեկն է` կանգնենք մեր երկրի ու սահմանները պահող զինվորի կողքին ու որպես հայի ինքնությունը ստանձնած անհատ պետք է  հավատարիմ գտնվենք, օգտակար լինենք մեր բոլոր հնարավորություններով:Դրամահավաքի երեկոյի տեխնիկական սպասարկումը իրականացրել էին Նիկոլայ Գևորգ Խաչատուրյանը (Kino Media Company), Երաժշտությունը Dj Armani-ն և տասնյակ այլ կամավորները:



ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆԻՆ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ՄԵԾ ԴՔՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Տիգրան ԲԱԼԱՅԱՆ
Տիգրան ԲԱԼԱՅԱՆ

20 հոկտեմբերի, 2020ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆԻՆ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ՄԵԾ ԴՔՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան ԲԱԼԱՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հաագա):

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

Դեսպան Տ. Բալայանի ուղերձը ԼՂ դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի վերաբերյալ Նյուսպորտում

28 հոկտեմբերի, 2020

Դեսպան Տ. Բալայան
Դեսպան Տ. Բալայան

Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ հարձակում են սկսել Լեռնային Ղարաբաղի տարբեր ուղղություններով:

Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի հայտարարությունը  Նյուսպորտում՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ։

«Ինչպես նախազգուշացնում էինք, վերջին ռազմական գործողություններն ու կուտակումները Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով, ռազմատենչ հռետորաբանությունը, բանակի պահեստազորի մոբիլիզացիան և Թուրքիայի կողմից անվերապահ աջակցության խոստումները պարարտ հող նախապատրաստեցին  Ադրբեջանի զինված ուժերի համար՝ լայնամասշտաբ հարձակումներ սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ տարբեր ուղղություններով՝  կիրառելով հրետանային և օդային ուժեր, թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը»:

Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հատուկ նիստ՝ Արցախի ՄԻ պաշտպան Արտակ Բեգլարյանի մասնակցությամբ

04 նոյեմբերի, 2020

Նոյեմբերի 4-ին տեղի ունեցավ Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հատուկ նիստը՝ նվիրված ադրբեջանա-թուրքական ագրեսիային, որի գլխավոր հյուրն էր Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

Նիստը առցանց եղանակով էր, որը վարում էր հանձնաժողովի փոխնախագահ՝ Քրիստոնեական Միություն կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ՝ Ջոել Ֆորդևինդը: Ներկա էին պատգամավորներ, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, նաև խորհրդարանի աշխատակազմի անդամներ:

Նիստը բացեց հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի քարտուղար Ինգե Դրոստը, ով ներկայացրեց ագրեսիայի հետևանքները և շեշտադրեց Թուրքիային ու Ադրբեջանին անմիջապես կանգնեցնելու և պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը:

Այնուհետև հիմնական զեկույցով հանդես եկավ Արտակ Բեգլարյանը, որը ուշադրություն հրավիրեց խորացող հումանիտար աղետի, մարդկության դեմ ու պատերազմական հանցագործությունների վրա: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծեց, որ միջազգային հանրությունը պարտականություն ունի գործնական միջոցներով սանձելու թուրք-ադրբեջանական ագրեսիան, որը հանգեցրել է լրջագույն մարդասիրական աղետի Արցախում: Ավելին, միջազգային հանրության պարտավորությունների մեջ է մտնում երաշխավորելու մարդու իրավունքների պաշտպանությունը աշխարհի բոլոր անկյուններում, ներառյալ՝ Արցախում՝ անկախ միջազգային կարգավիճակից:

Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի պատճառների և հետևանքների մասին ելույթ ունեցավ Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանը:

Նիստի մասնակիցները համակարծիք էին ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման և պատերազմական հանցագործությունների հեղինակներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության հարցում։

ՀՀ-ում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսի հանդիպումը ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի հետ
25 նոյեմբերի, 2020

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 25–ին ընդունել է ՀՀ–ում Նիդեռլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխեմերսին։
Նախարարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին՝ պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, և հույս հայտնել, որ չնայած ՀՀ–ում հետպատերազմյան դժվար իրավիճակին նորանշանակ դեսպանը իր գործուն ներդրումը կունենա երկկողմ հարաբերություններում առկա տնտեսական և քաղաքական օրակարգն ընդլայնելու և զարգացնելու գործում։
Հանդիպման ընթացքում նախարար Պապիկյանը կարևորել է Նիդեռլանդների կառավարության հետ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարության գործունեության ոլորտների շրջանակում նոր մակարդակի համագործակցության հաստատումը և այդ առնչությամբ նշանակալից ազդակ համարել դեպանության բացումը Երևանում։
Դեսպան Սխեմերսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել աջակցել երկու երկրներում համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում առկա ներուժի բացահայտմանը և իրացմանը։Զրուցակիցները քննարկել են ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության հետ հաջողված փոխգործակցության արդյունքները, մասնավորապես՝ ՀՀ–ԵՄ ռեադմիսիոն համաձայնագրի շրջանակներում հոլանդական կողմի հետ ռեադմիսիոն գործընթացներում գրանցված առաջընթացը։
Նախարար Պապիկյանը դեսպանին ներկայացրել է նաև Արցախյան պատերազմի հետևանքների մեղմացմանն ուղղված ՀՀ կառավարության ճանապարհային քարտեզը, առանձնահատուկ շեշտել Արցախից տեղահանված բնակիչներին հումանիտար աջակցության և հայրենադարձման ծրագրերում բարեկամ երկրների հետ հնարավոր համագործակցության կարևորությունը։
Կողմերը քննարկել են նաև տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման ոլորտներում, վարչատարածքային բարեփոխումների գործընթացում փորձի փոխանակմանն առնչվող հարցեր։

--------------------------------------------------------------

Փառք ու պատիվ և հավերժ հիշատակ Հայրենիքի համար իրենց կյանքը զոհած մեր զինվորներին...


Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.