Տարեմուտյան անակնկալ covid-19-ի դեմ պայքարող բուժաշխատողներին

05-12-2020/ Breskens/ Niderlandakan Oragir /
Նիդերլանդների հարավային Զելանդի մարզի « ZorgSaam » բժշկական ծառայություններ մատուցող ընկերության ավագ բուժաշխատող Փերի Կնյազյանը (Peri Kniazian ) հաճելի անակնկալ մատուցեց Բրեսկենս քաղաքի Hooge Platen -ի իր գործընկերներին: Նրա 30 գործընկերներն այս օրերին Hooge Platen Cohort բաժանմունքում շուրջօրյա հոգ են տանում covid-19-ի դրական արդյունքներ ունեցող հիվանդներին: Դեկտեմբերի 5-ը երեկոն Նիդերլանդներում տարեմուտի առիթով նվերներ բաժանելու օր է ( pakjesavond ): Եվ ահա Փերիի նախաձեռնության շնորհիվ Jumbo Oostburg- ի (Oostburg) և PLUS Lohman -ի (Breskens) հանրախանութների օգնությամբ երեխաները Սինտերկլասի (Բեն), Մեծ Պիտի (Սամ) և Փոքր Պիտի (Լուկա) օգնությամբ այցելեցին բուժաշխատողներին և նրանց նվերներ ու քաղցրավենիքներ մատուցեցին:
Երեխաներին օգնում էր աշխատակիցներից` Danique de Kreek-ը:
Հաճելի անակնկալը` նվերներն ու քաղցրավենիքը թարմացրեցին ու հաճելի տրամադրություն պարգևեցին բաժանմունքի բոլոր աշխատողներին:


