Niderlandakan oragir (niderlandakan) wrote,
Niderlandakan oragir
niderlandakan

Նիդերլանդների դեսպանի ու Համահայկական հիմնադրամի Հոլանդիայի մասնաճյուղի տնօրենի այցը «Զինվորի տուն»


28 ноября в 23:06  ·
Նիդերլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին Համահայկական հիմնադրամի Հոլանդիայի մասնաճյուղի տնօրեն Հարություն Սիմոնյանի ուղեկցությամբ այցելել էր «Զինվորի» տուն վերականգնողական կենտրոն։ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը պատվիրակությանը ծանոթացրել են վերականգնողական կենտրոնի հնարավորություններին, ներկայացրել կենտրոնում առկա բուժսարքավորումները:
Դեսպանին ներկայացվել է կենտրոնի պատմությունը, առաքելությունը և զարգացման տեսլականը։ Այցի ընթացքում քննարկվել են համագործակցության հետագա ծրագրեր՝ ուսումնական և կլինիկական ոլորտներում, ինչպես նաև պայմանավորվածություններ են ձեռք բերվել փոխայցեր կազմակերպելու՝ մասնագիտական փորձի փոխանակմանը նպաստելու նպատակով:
Նիդերլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխեմերսին տեղեկացվել է նաև, որ Զինվորի տանը բուժում են ստանում ինչպես Արցախյան առաջին պատերազմում, այնպես էլ Ապրիլյան և 2020 թվականի պատերազմների ընթացքում վիրավորում ստացած զինվորները:
Դեսպանը տպավորված էր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի աշխատանքներով, հնարավորություններով և մասնագիտական հաջողություններով։ Նիկոլաս Սխեմերսին հաճելիորեն զարմացրել է նաև այն փաստը, որ մինչ այս պահը որևէ COVID-19-ի դեպք չի արձանագրվել վերականգնողական կենտրոնում։
Հանդիպման ավարտին դեսպանը վերականգնողական կենտրոնում բուժվող տղաներին մաղթել է արագ ապաքինում՝ նշելով, որ այս հաստատությունը չափազանց կարևոր է ոչ միայն մատուցվող բարձրորակ ծառայություններով ու ժամանակակից սարքերով, այլև իր բովանդակությամբ ու ջերմ միջավայրով։
Հյուրերը տեղեկացել են, որ վերականգնողական կենտրոնը հիմնադրվել է ՀՀ Պաշտպանության նախարարության, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինհաշմանդամներին» հասարակական կազմակերպության, ինչպես նաև մի շարք նվիրյալների ու բարերարների համատեղ ջանքերով:
1 декабря в 17:39  ·
Ինչպես արդեն ավելի վաղ տեղեկացրել էինք` Նիդերլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխեմերսը, Համահայկական հիմնադրամի Հոլանդիայի մասնաճյուղի տնօրեն Հարություն Սիմոնյանի հետ  այցելել էր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն։
Հյուրերին ներկայացվեցին  Զինվորի տան պատմությունը, առաքելությունը և զարգացման տեսլականը։ Այցի ընթացքում քննարկվեցին նաև համագործակցության հետագա ծրագրերը:
Վերականգնողական կենտրոնը հիմնադրվել է ՀՀ Պաշտպանության նախարարության, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինհաշմանդամներին» հասարակական կազմակերպության, ինչպես նաև մի շարք նվիրյալների ու բարերարների համատեղ ջանքերով:
Նկարում `դեսպան Նիկոլաս Սխերմերսը և Համահայկական հիմնադրամի Հոլանդիայի մասնաճյուղի տնօրեն Հարություն Սիմոնյանը  Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում:
Tags: Այցելություններ տպավորություններ, Առօրյա, Կարևոր
Subscribe

Recent Posts from This Journal

  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments