niderlandakan

ԲԱՔՎՈՒՄ ՇՔԵՐԹ ԷՐ, ԻՍԿ ԵՐԵՎԱՆՈՒՄ...

10-12-2020/Նիդ.օրագիր/խմբագրի սյունակ

Մեր թշնամին բացահայտ է:  Մարդասպան Էրդողանը  լեռնային Ղարաբաղի  առնչությամբ հայտարարում է , որ  վերականգնվել է պատմական արդարությունը: Պարզապես  հետաքրքիր է, իսկ այդ նույն պատմական արդարությունը  ունակություն ունի՞ վերականգնվելու, երբ նույն խուժանը ցեղասպանություն գործեց   արդեն յուրացված այլ ժողովրդի պատմական հայրենիքում:

Զինվորական շքերթի ժամանակ, Բաքվում ամբարտավան Ալիևը Էրդողանի  ու լայն լսարանի ներկայութամբ  ճամարտակեց իր բացարձակ հավանականության մասին` Հայաստանի մայրաքաղաքի, զանգեզուրի ու Սեվանի ադրբեջանական պատկանելության մասին:

Հավատացե՛ք սա արդեն շատ  լուրջ է: Դա  նա  ասում է հզոր ՆԱՏՕ զինատեսակների ցուցադրության ֆոնին:

Նրանից այս  արարքի համար պատասխան պիտի պահանջվի, մանավանդ ախորժակն  ուտելիս է բացվում: Բայց ո՞վ է դա անելու, երբ մեր կառավարությունը ցայտնոտի մեջ է, իսկ ընդիմությունը բան ու գործ թողած  ձկան կարթը կախել է կառավարության կոկորդից:

Հասկացա՛նք, ամեն  բան  իր  ժամանակն ունի: Կա քարերը թափելու ու  հավաքելու  ժամանակը: Հիմա  մի  կտոր հացը պահելու ու  միասին  կիսելու ժամանակն է: Քանի սա էլ չեն խլել մեր ձեռքից...

Hay Azian

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.