ԱՆՆԱՆ ՈՒ ՆԱԻՐԱՆ ՈՐՈՇԵԼ ԵՆ ՕԳՆԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՏՈՒԺՎԱԾՆԵՐԻՆ

Nijmegen-ից մեզ գրել են Աննա Մկրտչյանն ու Նաիրա Միրաքյանը:
Աղջիկները որոշել են ողջ դեկտեմբեր ամիսը թխվածքներ թխել ու վաճառել բարեգործական նպատակներով: Նրանք մեզ հետևյալն են գրել` «Բարև ձեզ մենք` Նաիրան և Աննան Nijmegen-ից ամբողջ դեկտեմբեր ամսին որոշել ենք խմորեղեն թխել, որպեսզի վաճառքից ստացված գումարից օգնենք պատերազմում տուժած մեր զինվորներին ու կարիքավոր ընտանիքներին։ Շատ ուրախ կլինենք, մեզ աջակցելու նպատակով այս մասին գրեք «Նիդերլանդական օրագիր» կայքով։ Նախապես շնորհակալություն »:
Աղջիկներից իմացանք, որ այս առթիվ հատուկ ֆեյսբուքյան էջ են ստեղծել, արդեն ունեն 100-ից ավելի պատվեր:
Ծանրաբեռնված լինելու պատճառով նրանց են օգնության հասել մայրերը: Յուրաքանչյուր տուփի մեջ տեղադրված 5 տեսակի թխվածքն արժե 12,50 Եվրո: Բրենդն իր անվանումն ունի` «Artsakh gebak»
Դեռևս կարող եք պատվիրել զանգահարելով`
Anna: 0638765977 ev Naira +31 6 15478413
կամ էլ այցելելով կայք`
https://www.facebook.com/profile.php?id=100058719999108
