niderlandakan

ՀՀ-ում եռօրյա սուգ հայտարարելու մասին որոշում է ստորագրվել

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ-ում 2020 թվականի դեկտեմբերի 19-21-ը ներառյալ սուգ հայտարարելու մասին: 

Որոշման մեջ ասվում է.  

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր նահատակների հիշատակը ոգեկոչելու նպատակով՝ 2020 թվականի դեկտեմբերի 19-21-ը ներառյալ, Հայաստանի Հանրապետությունում հայտարարել սուգ:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին և առաջարկել համայնքների ղեկավարներին ապահովել «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի 4-րդ հոդվածի պահանջների կատարումը»:


Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.