niderlandakan

Բելգիայի ներկայացուցիչների պալատն ընդունեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բանաձև

Բրյուսել, 18 դեկտեմբերի, 2020թ․ - Մի քանի ժամ առաջ Բելգիայի ներկայացուցիչների պալատը 130 կողմ և 12 ձեռնպահ ձայներով ընդունեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության և դրա հետևանքների վերաբերյալ բանաձև :

Բանաձևը «դատապարտում է Ադրբեջանի կողմից 2020 թ. Սեպտեմբերի 27-ին ռազմական գործողությունների վերսկսումը», և կառավարությանը կոչ է անում ձեռնարկել մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են պատերազմից տուժած բնակչության հոգսերը  թեթեւացնելուն, պատերազմական հանցագործությունների համար պատասխանատուներին բացահայտելուն և դատապարտելուն, ինչպես նաև  հրադադարի ռեժիմը  պահպանելուն և բանակցությունները  Լեռնային Ղարաբաղի սահմանները և նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգող խաղաղ համաձայնագրի շուրջ տանելուն: Ի թիվս այլ դրույթների, Խորհրդարանը, մասնավորապես, դատապարտում է այն վնասակար դերը, որ խաղացել է Թուրքիան այս պատերազմում և պահանջում  է նրան «դադարեցնել ռազմական միջամտությունն այս հակամարտությանը» և  զերծ մնալ «տարածաշրջանում  ապակայունացնող դերակատարումից:

Բելգիայի հայերի կոմիտեն ողջունում է այն փաստը, որ Խորհրդարանը հստակ և կառուցողական դիրքորոշում է որդեգրել այս հարցի  վերաբերյալ և շնորհակալություն է հայտնում այն ​​խորհրդարանականներից, ովքեր իրենց ներդրումն են ունեցել դրանում: Այսպիսով, բանաձևը ճանապարհ է բացում տարածաշրջանում կոնկրետ և կառուցողական գործողությունների համար:

Կոմիտեն կոչ է անում կառավարությանը առանց հապաղելու գործել խորհրդարանի առաջարկությունների համաձայն: Նա մասնավորապես ընդգծում է մարդասիրական օգնության հրատապությունը և բելգիական ներկայությունը տարածաշրջանում:

Այսօր Ներկայացուցիչների պալատն ընդունեց նաև մեկ այլ տեքստ, որն առաջարվել էր պատգամավոր  Միշել դե Մագդի կողմից։ Այդ տեքստով  դեկտեմբերի 9-ը սահմանվում է  Բելգիայի պետության կողմից պաշտոնապես ճանաչված ցեղասպանությունների զոհերի հիշատակին նվիրված ազգային օր: Կոմիտեն ողջունում է այս որոշումը, որը կնպաստի ցեղասպանության ֆենոմենի ընկալմանը:

Բելգիայի  Հայերի կոմիտեն  հանդիսանում է Բելգիայում հայերի համայնքի գործադիր մարմինը  և խոսնակը:  Դեռևս  1922 թ, հիմնադրված հայկական ինստիտուտները  համախմբված են հայկական ծագմամբ Բելգիայի բոլոր բնակիչների կողմից ընտրված համաժողովի մեջ: Հայերի թիվը երկրում գնահատվում է ավելի քան 30,000 մարդ:

Բելգիայի հայերի կոմիտե

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.