Niderlandakan oragir (niderlandakan) wrote,
Niderlandakan oragir
niderlandakan

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այցելել է Fonds Arménien de France մասնաճյուղ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ( Emmanuel Macron ) անձամբ այցելել է Հայաստան համահայկական հիմնադրամի Fonds Arménien de France Ֆրանսիայի մասնաճյուղ Ղարաբաղի տեղահանված բնակչության համար դրամահավաքին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը ( Jonathan Lacôte)





Այդ մասին հայտնել է նաև Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը,( Ambassade d'Arménie en France / ՀՀ դեսպանություն Ֆրանսիայում )Ֆրանսիայում միջազգային  լրատվամիջոցները:   AFP գործակալությունը հայտնում է, որ նախագահ Մակրոնը հայտարարել է․ «Ֆրանսիայի մարդասիրական այս հանձնառությունը մեր անմիջական պարտքն է Արցախից և վերադարձված յոթ շրջաններից 120.000 տեղահանված հայկական բնակչության, ինչպես նաև Հայաստանում դժվարին իրավիճակում հայտնված առվազն 1 միլիոն հայերի նկատմամբ։ Ֆրանսիայի կառավարության, ինչպես նաև «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը Երևան կմեկնի վաղը՝ նոյեմբերի 22-ին, երկրորդը՝ նոյեմբերի 27-ին։ Մարդասիրական ուղեբեռը Հայաստան տեղ կհասցնի ֆրանսահայ հանրահայտ ֆուտբոլիստ, ֆուտբոլի աշխարհի 1998թ․ չեմպիոն Յուրի Ջորկաեֆը»։



Tags: Այցելություններ տպավորություններ, Կարևոր, քաղաքական.պաշտոնական
Subscribe

  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments