niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Կարճ լուրեր ֆեյսբուկյան մեր էջից

Մեր ընթերցողներին հայտնում ենք, որ Ֆեյսբուկի մեր լրատվական էջը փոքր ինչ ավելի թեմատիկ ու բազմազան է:

Ներկայացնում ենք այնտեղ հրապարակած որոշ լուրեր:

***

Նիդերլանդացի Սիրին Շրայվերը դեպքից մի քանի օր առաջ աշխատանքի է ընդունվել հունական «Лагуна»հյուրանոցում, որպես ծաղրածու անիմատոր:
Չորեքշաբթի երեկոյան, ըստ ոստիկանության, նա 20 դանակի հարվածներ է հասցրել ռուսաստանցի 11-ամյա տղային, ով մոր և եղբոր հետ հանգստանում էր Կրիտե կղզում:Տղան գտնվում է ծանր վիճակում,իսկ հանցագործը բանից պարզվում է, որ հիվանդություն ունի կապված հիշողական խնդիրների հետ, մինչդեռ հունական թերթերը հարց են տալիս, թե ինչպե՞ս է, որ այլ երկրի հիվանդ քաղաքացուն իրենց մոտ աշխատանքի ընդունում, այն դեպքում, երբ գործազրկությունն այս երկրում մեծ չափեր ունի:http://mn.ru/world/20130517/346630258.html

***

Տեղի է ունեցել ,,ՏԱՇԻՐ-2013,,թ, երգի մրցանակաբաշխությունը: Լավագույն երգչուհի է ճանաչվել Սիրուշոն, երգիչ' Ռազմիկ Ամյանը:Այս գեղեցիկ շոուն հաճույք պատճառեց բոլորին:

 

***abovianclub

Հաագայի Աբովյան մշակութային միության հայոց լեզվի և երգի դասերի սաները Մայրերի տոնի առթիվ, Հաագայում  2013 թվականի մայիսի 12-ին: Դիտել տեսաերիզները.

***

Ֆրանսիայի հայկական Van կազմակերպության կայք էջը' Հղում անելով Նանտի թատերական Delta մշակութային nanterre-amandiers կայքին հայտնում է , որ Նանտ քաղաքի Théâtre des Amandiers համերգասրահում մայիսի 22,23,25 և 26-ին, բեմականացվելու է Սերժ Ավետիքյանի ԱՆՈՒՇԸ ըստ Արմեն Տիգրանյանի և Հովհաննես Թումանյանի համանուն ստեղծագործության:
Բեմադրման հովանավորների ու աջակիցների թվում նշվում է Հայաստանի և Ֆրանսիայի մշակույթի նախարարությունները,Շվեցարիայի հայերի միությունը, Սունդուկյանի անվ. թատրոնը,Պողոսյան հիմնադրամը,viva cell-ը, ավստրիական ավիաուղիները և այլն:
Հիշեցնում ենք,որ այս ներկայացումը Հայաստանում արժանացավ բուռը քննադատության,երևանյան ներկայացումից հետո մի խումբ հայ անվանի արվեստագետներ անգամ նամակ հղեցին Հայաստանի նախագահին' պահանջելով արգելել արտերկրում դրա բեմադրումը:

Tags: Հետաքրքիր է, Նամականի, հղումներ.կապ.համագործակցություն
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments