niderlandakan

Եռօրյա սուգ Հայաստանում և Արցախում

Դեկտեմբերի 19-21-ը Հայաստանի հանրապետությունում և Արցախում հայտարարվել է եռօրյա սուգ։ Արտերկրում Հայաստանի դեսպանություններում  կբացվեն սգո մատյաններ

Նոյեմբերի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ հիշատակի բազմահազարանոց երթը, որին մասնակցում էին նաև գործադիր և օրենսդիր իշխանության բարձրագույն գրեթե բոլոր ներկայացուցիչները, կեսօրից հետո Երևանի Հանրապետության հրապարակից շարժվեց դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն։

Վաղ առավոտյան պետության ղեկավարը հանդես էր եկել ուղերձով, որում անդրադարձ կատարեց  ներքաղաքական վիճակին։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ևս նոյեմբերի 19-ին, Հայրենիքի պաշտպանության համար զոհված նահատակների հիշատակի համար հայտարարված եռօրյա սգի առիթով, այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել բոլոր նահատակների հիշատակին:

Նոյեմբերի 18-ին Գարեգին Նժդեհի հրապարակից ընդդիմության ներկայացուցիչները բազմամարդ երթով գնացել են Եռաբլուր, որտեղ հոգեհանգստյան կարգից հետո ընթերցվել են 44 -օրյա պատերազմում զոհված  հայ հերոսների անունները։ 

Այնուհետեւ ներկաները ծաղիկներ են խոնարհել  եւ մոմեր վառել զոհվածների գերեզմաններին։

 Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ դեկտեմբերի 20-ին հայաստանյան եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի հոգեհանգստյան արարողություն՝ արցախյան պատերազմում նահատակված հերոսների հոգիների խաղաղության համար։


Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.