Niderlandakan oragir (niderlandakan) wrote,
Niderlandakan oragir
niderlandakan

ՀԱՎԱՔՎԵՑ €412.387



Նիդերլանդների և Բելգիայի հայ կամավորները, համագործակցելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղի հետ, հերթական դրամահավաքը կազմակերպեցին: Նախքան հիմնադրամի և հանրային հեռուստատեսության կայքերից առցանց հեռարձակումը` կամավորները Նիդերլանդների և Բելգիայի 180 գործարարներից 208,8 հազար եվրո էին հավաքել` Հայրենիքին օգնելու համար: Հեռարձակման տաղավարներում հաղորդումը վարում էին Բելգիայից` Առաջին ալիքի Բելգիայում թղթակից Լիլիթ Գասպարյանը և Հոլանդիայից՝ «Նիդերլանդական օրագրի» թղթակից Մարիամ Կիրակոսյանը: Բացման խոսքով և օրհնանքով դրամահավաքի մեկնարկն ազդարարեց Արևմտյան Եվրոպայի պատվիրակ, Վատիկանում հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ գերաշնորհ տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը: Խոսք ասաց Բելգիայում հայոց հոգևոր հովիվ Զատիկ վարդապետ Ավետիքյանը: «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը կարևորեց հիմնադրամի շուրջ հայության համախմբման կարևորությունը: Կոչ-ելույթներով հանդես եկան Բելգիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աննա Աղաջանյանը, Նիդերլանդներում և Լյուքսեմբուրգում արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը: Նրանք խոսեցին ագրեսոր Ադրբեջանի, նրան հովանավորող Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների մասին: Դեսպանները վստահ են, որ մեր միասնության ու համախմբվածության շնորհիվ նորից կառուցելու ենք Արցախը: Ելույթներ ունեցան «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղի տնօրեն Հարություն Սիմոնյանը, նիդերլանդահայ բժիշկ Գոռ Խաչիկյանը, Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը, Բելգիայի հայկական կոմիտեի փոխնախագահ Պետիկ Պետրոսյանը և այլք:
Ելույթներն ուղեկցվում էր տեղի և Հայաստանից ժամանած արտիստների, մանկական խմբերի երաժշտական ու պարային կատարումներով: Երեկոյի ընթացքում հավաքված գումարը գրեթե կրկնապատկվեց` անցնելով 410 հազարը:
Նախքան այս հեռուստամարաթոնը` նիդերլանդահայերը մեկ ամիս առաջ նմանատիպ մի ակցիայով հավաքել էին 250 հազար Եվրո: Այսպիսով միայն «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների գրասենյակի կողմից հավաքված ընդհանուր գումարի ցուցանիշը մոտենում է երկու միլիոնին:
«Նիդերլանդական օրագիր»












Tags: Առաջին էջ, Կարևոր, Նիդերլանդական օրագիր, հղումներ.կապ.համագործակցություն, մշակութային
Subscribe

Recent Posts from This Journal

  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments