niderlandakan

ԾԱՆՐ ԿՈՐՈՒՍՏ. ՎԱԽՃԱՆՎԵԼ ԵՆ ՌՈՒԲԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԵՎ ԱՐԿԱԴԻ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Վախճանվել է կինոռեժիսոր, Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության անդամ ՌՈՒԲԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ: Նա հանկարծամահ է եղել  աշխատավայրում՝ Թատրոնի և կինոյի պետական ինտիտուտում: Այդ մասին հայտնում է Union of Cinematographers of Armenia / Կինեմատոգրաֆիստների միություն ֆեյսբուքյան էջը:

Ռուբեն Գրիգորյանն այն արվեստագետն էր, որ ամբողջովին նվիրված էր իր աշխարհին ու գնաց՝ թողնելով իր աշխարհը որպես նվիրումի մի յուրահատուկ առհավատչյա:

ՀԱՆԳՉԻՐ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՄԲ

ՌՈՒԲԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՌՈՒԲԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Միառժամանակ հայկական  մամուլը տեղեկացնում է, որ կյանքի 73-րդ տարում վախճանվել է հայկական ֆուտբոլի լեգենդար ներկայացուցիչ Արկադի Անդրեասյանը։ Դեկտեմբերի 22-ի գիշերը վատթարացել էր անվանի ֆուտբոլիստի առողջությունը ու ցավոք բժիշկները նրա կյանքը փրկել չեն կարողացել: Նա

 Արարատ 73-ի կերտողներից մեկն էր։ Որքա՜ն գեղեցիկ ու երջանիկ պահեր է նա պարգեւել մեր ժողովրդին` իր հրաշալի խաղով, հոյակապ գոլերով։ 

Արկադի Անդրեասյանը ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում 1972-ին դարձել է Մյունխենում կայացած Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: Երեւանի «Արարատի» կազմում նա 1973-ին հռչակվել է ԽՍՀՄ չեմպիոն, իսկ 1973-ին եւ 1975-ին՝ ԽՍՀՄ գավաթակիր:

1979-ից սկսել է մարզչական կարիերա, գլխավորել է «Արարատը», որը դարձել է Հայաստանի գավաթակիր (1996/97), սուպերգավաթակիր (2009), երեք անգամ` Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր (1996/97, 1999, 2000):

Անվանի մարզիկի հիշատակը վառ կմնա նրան ճանաչողների սրտում:

Արկադի Անդրեասյան
Արկադի Անդրեասյան


Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.