Niderlandakan oragir (niderlandakan) wrote,
Niderlandakan oragir
niderlandakan

Դեսպանը խրախուսել է Լյուքսեմբուրգահայերին

Նիդերլանդների Թագավորությունում (այժմ նաև Լյուքսեմբուրգի)
Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Tigran Balayan-ը
ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.

«Ցանկանում եմ անդրադառնալ Լյուքսեմբուրգում համեստագույն, փոքրաթիվ, բայց շատ կարող մեր համայնքին ու պատվավոր հյուպատոս Tatev Manukyan Engel-ին։
Չեմ կարող փակագծերը բացել, բայց լյուքսեմբուրագահայերը արդրբեջանա-թուրքա-ահաբեկչական ագրեսիայի առաջին օրից այնպիսի աշխատանքներ են իրականացրել, որ միայն հուշերում կարելի է գրել՝ վաղեմության ժամկետը անցնելու հիմքով։
Տաթև Մանուկյանը ՄԵԿ օրվա մեջ կազմակերպել է ՀՀ բնապահպանության փոխնախարար Irina Ghaplanyan-ի հանդիպումները Լյուքսեմբուրգի ու Գերմանիայի բնապահպանության նախարաների հետ, ու մի քանի այլ կարևոր հանդիպում» ։
Ապրեք, դուք լյուքսեմբուրգահայություն։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին Լյուքսեմբուրգի խորհրդարանն ընդունել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան, Թուրքիայի աջակցությունը և վարձկանների ներգրավվածությունը դատապարտող բանաձև: Ավելի վաղ` հոկտեմբերի 6-ին Նիդերլանդների խորհրդարանը նմանատիպ մի որոշում էր ընդունել քննադատելով ու դատապարտելով Թուրքիայի ռազմական հռետորաբանությունը:
--------------------------
N.O. այնուհետև ձեր անունը



Tags: Այցելություններ տպավորություններ, քաղաքական.պաշտոնական
Subscribe

Recent Posts from This Journal

  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments