niderlandakan

Արցախի կարգավիճակի հարցով գրեթե միանման բանաձևեր

24.12.2020/նիդ.օրագիր

Լյուքսեմբուրգի և Նիդերլանդների խորհրդարանները Արցախի կարգավիճակի հարցով գրեթե միանման  բանաձևեր են ընդունել

Մեջբերելով  դեսպանության կայքը, հայտնել էինք, որ դեկտեմբերի 24-ին Լյուքսեմբուրգի խորհրդարանը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական կարգավորման վերաբերյալ միաձայն բանաձև է ընդունել: Այս առնչությամբ Նիդերլանդներում և Լյուքսեմբուրգում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը (Tigran Balayan) կարևորել է  Լյուքսեմբուրգի բոլոր քաղաքական ուժերի հետ Հայաստանի նոր պատվավոր հյուպատոսի Tatev Manukyan Engel-ի ակտիվ, համակարգված և հետևողական աշխատանքը: Դեսպանը Հիշեցրել է, որ այս բանաձևը հոկտեմբերի 15-ին միաձայն ընդունված մեկ այլ բանաձևի տրամաբանական շարունակությունն է։ 

« Իհարկե կարևորագույն դերակատարություն ունի այն մթոնոլորտը և Արցախի վերաբերյալ այն խորը ընկալումը, որը արդյունք է ՀՀ նախկին պատվավոր հյուպատոս Frank Engel-ի տասնամյակների գործուներության...» ֆեյսբուքյան էջում  մանրամասնել է դեսպանն ու հավելել, որ (մեջբերում)` «...Կարևոր է, որ Նիդերլանդների խորհրդարանի օրինակին հետևելով Լյուքսեմբուրգի խորհրդարանը ևս արձանագրում է ագրեսիայի և ռազմական հանցագործությունների պատասխանատուներին պատժելու անհրաժեշտությունը»։


Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.