Niderlandakan oragir (niderlandakan) wrote,
Niderlandakan oragir
niderlandakan

Հանրային ռադիոյի հյուրն էր Ալմելո քաղաքի կիրակնօրյա դպրոցի տնօրեն Սվետլանա Անդրեսյանը

«Նոր սփյուռք» հասկացությունը վերջին 30 տարիների արդյունք է։ Այս համատեքստում ի հայտ են եկել ու գալիս հայկական համայնքներ, որոնք կայացման առաջին քայլերն են կատարում։


Այս օրինակը կարելի է արձանագրել հետխորհրդային հանրա­պետություններում։ Սակայն վերջին շրջանում արձանագրվում են նմանօրինակ համայնքներ ոչ միայն արևելաեվրոպական, այլ նույնիսկ արեւմտաեվորապական տարածաշրջանի երկրներում։ Հայկական գաղթավայրերի փուլից հարուստ պատմություն ունեցող Նիդեռլանդները այսօր «նոր սփյուռք»-ի մաս են կազմում։ Ի՞նչ պետք է իմանալ հայահոծ Ալմելո քաղաքի հայկական համայնքի մասին։ Ինչպիսի՞ն է համայնքի ներկան։ Ի՞նչ կրթամշակութային գործունեություն է ծավալվում համայնքում։ Ի՞նչ խնդիրներ է այսօր հաղթահարում համայնքը։ Բարև ձեզ, ես Մհեր Հովհաննիսյանն եմ:
«Ալմելո քաղաքի հայկական համայնքը կրթական մշակի աչքերով» թեմայի շուրջ բարձրացված հարցերի պատասխանները փորձել ենք տալ «ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔ» հաղորդման 161-րդ թողարկման ժամանակ:
Հյուրն էր՝  Նիդերլանդների Ալմելո քաղաքի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոցի տնօրեն Սվետլանա Անդրեսյանը ։
Tags: Առօրյա, հղումներ.կապ.համագործակցություն, մշակութային
Subscribe

Recent Posts from This Journal

  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments