Niderlandakan oragir (niderlandakan) wrote,
Niderlandakan oragir
niderlandakan

Ոչ, տանկերը հնացած չեն անօդաչու սարքերի դեմ

ՄԱՄՈՒԼ (տողատակին մեր մեկնաբանությունը Ռոբերթ Բեյթման ( Ամերիկյան ռազմական փորձագետ) հոկտեմբերի 15․2020,
Լեռնային Ղարաբաղի պատերազմական գոտում մետաղի ջարդոնի վերածված զրահատեխնիկան վատ պատրաստվածության (թերի վարժանքի) և տեղանքի առանձնահատկություններին չտիրապետելու արդյունք է․ կախարդական տեխնիկա գոյություն չունի: 1897 թվականին ամերիկացի գրող Մարկ Թվենը լոնդոնցի լրագրողին ուղղված պատասխան նամակում գրում է. «Իմ մահվան մասին հաղորդագրությունը չափազանցություն էր»: Նույնը վերաբերում է տանկի, ինչպես նաև ենթադրաբար բոլոր հիմնական զրահամեքենաների խոտանման մասին վերջին պնդումներին: Երկու կողմերի չափազանց ուռճացված պնդումները վերջերս վերսկսված երկշաբաթյա պայքարում Ադրբեջանի և Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ տևական հակամարտության արդյունքում տանկերի ոչնչացմանը վերաբերող նոր պնդումների պատճառ են դարձել: Սոցիալական մեդիան վերածվում է թեժ մարտադաշտի երկու կողմերի միջև, երբ վիճելի կողմերից ՝ յուրաքանչյուրը տեղադրում է տեսանյութեր, որոնք ցուցադրվում են մյուս կողմի զրահապատեխնիկային պատճառված վնասները: Սրանք իսկապես ապշեցուցիչ պնդումներ կլինեին, եթե դրանք ճշմարիտ լինեին: Այս շաբաթվա դրությամբ Հայաստանը պնդում էր, որ իր աջակցած ուժերը բառացիորեն ոչնչացրել են մի ամբողջ դիվիզիայի ողջ տանկային շարասյունը, իսկ Ադրբեջանը պնդում է, որ ավելի արժեքավոր կորուստներ են պատճառել, ոչնչացնելով «տանկեր և ամենագնացներ»: Այդ շշուկները նման են Թվենի մահվան մասին հեքիաթին, որի ստեղծման հիմքում՝ Թվենի անգլիացի զարմիկի հիվանդությունն էր: Այդ հեքիաթն այսօր ​​ մեծ արագությամբ շրջանառվում է Հայաստան-Ադրբեջան պատերազմի ընթացքում: Երկու կողմերն էլ տեղադրում են բազմաթիվ թվային լուսանկարներ և տեսանյութեր ՝ պաշտպանելու համար իրենց արտասովոր պնդումները մարտերում ոչնչացված հակառակորդ զրահամեքենաների քանակի վերաբերյալ: Առաջին հայացքից սա կարծես ակնհայտ եզրակացության է բերում. տանկերը (և այլ պաշտպանված տրանսպորտային միջոցները) չեն կարող երկարատև գոյություն ունենալ, քանի որ դրանք մահվան թակարդներ են ժամանակակից մարտադաշտում, որտեղ գերակշռում են էժան անօդաչու թռչող սարքերը: Դա սխալ է: Ադրբեջանը պնդում է, որ ոչնչացրել է ավելի որակյալ «տանկերի և ամենագնացների» շարասյուն: Տանկը կարող է կործանվել/մահանալ, բայց Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում մարտերը որևէ ապացույց չեն տալիս մուտքային կործանման մասին: Խնդրի հիմքում ընկած են մարտադաշտային երեք տարրեր ՝ ուսուցում, ռելիեֆ և մարտավարություն, և մեկ հիմնավոր մոլորություն՝ կեղծ ենթադրություն, որ նոր տեխնոլոգիաները, մասնավորապես շատ գովազդվող անօդաչու թռչող սարքերի վերելքը, ավելի հայտնի են որպես անօդաչու թռչող սարքեր, հաղթաթուղթ ունեն հին տեխնոլոգիայով զրահամեքենաների նկատմամբ: Ադրբեջանական և հայկական պնդումները, որ անօդաչու թռչող սարքերը ոչնչացրել են հսկայական քանակությամբ մեքենայացված համակարգեր, դատարկ են: Պետք չէ շատ խորը նայել, որպեսզի հասկանանք, որ երկու կողմերի մամուլի հաղորդագրությունները միանգամայն ծիծաղելի են, ավելի շուտ նման են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակվա ԱՄՆ-ի բանակի օդուժի պնդումներին, թե իրենց ռմբակոծիչները քանի գերմանական կործանիչ են զգետնել: Կողմերից յուրաքանչյուրը իրենց մամուլի համապատասխան հաղորդագրություններում, պնդում է, որ «ոչնչացվել» են, համապատասխանաբար, 130 (հայկական) և 137 (ադրբեջանական) զրահամեքենաներ ընթացիկ հակամարտության միայն առաջին 10 օրվա ընթացքում: Հակամարտությունից առաջ յուրաքանչյուր կողմի մարտական ​​ուժերի պարզ ակնարկը ցույց է տալիս, որ այդ պնդումները չափազանցված են: Կողմերից յուրաքանչյուրի համար դա կլինի նրանց ընդհանուր ուժերի անհավանական տոկոսը: Վերջին մարտերից առաջ Ադրբեջանը, հավանաբար, ունեցել է 500-ից 600 տանկ, և չնայած հայկական ուժերն ավելի փոքր են, բայց նրանք պատերազմական գործողությունների սկզբում ունեին ոչ ավելի, քան մի քանի հարյուր գործող տանկ: Ենթադրվում է, որ ջանասիրաբար ընտրված տեսանյութերը վկայում են նաև մեկ այլ ասպեկտի մասին: Ոչ բոլոր հիթերն են, տեսանյութերը, ստեղծված բարձրակարգ տեխնոլոգիաների կիրառման արդյունքում: Որոշ առավել շատ ռեթվիթ արված տեսանյութերից պարզ երեւում է, որ տանկերը ոչնչացվում են հակատանկային ցամաքային ականների կողմից, տեխնոլոգիա, որն ավելի քան 100 տարվա հնություն ունի, իսկ մյուսները խոցվում են անորոշ զինամթերքի կողմից: Գուցե եթե չլինեին, համապատասխանաբար, տանկերիի (և այլ տրանսպորտային միջոցների) կորուստները,  այս առումով լավագույն գաղափարը կլիներ փնտրել Հարավ-Աֆրիկյան սիրողական ամփոփումը: Այո, անօդաչու թռչող սարքերը և հեռակառավարվող փոքր զինատեսակները առավելություն են ցուցաբերում ոչնչացված մեքենաների նկատմամբ, բայց ի՞նչ որակի ուժերի դեմ: Սա նոր բան չէ: Ոչ ռազմական պատմաբանները հաճախ խոսում են այն մասին, թե ինչպես է վառոդի կիրառման վերելքը հանգեցրել հեծյալ ասպետի վախճանին Արևմտյան Եվրոպայում: Իրականությունն այն էր, որ դա ազդարարում էր զանգվածային, կարգապահ, նիզակներով զինված հետեւակի ի հայտ գալը, ինչպիսին էր շվեյցարական Eidgenossen- ը և հետագայում գերմանական Landsknechts- ը, որոնք զրահավորված ձիավոր ասպետին դատապարտեցին վերացման 1200-ականներից սկսած և այդ պահից նրա վերացումը ընթացավ արագացող տեմպերով: Հեծյալ և զրահավորված ասպետները, որոնք ժամանակին ռազմի դաշտի թագավորներ էին, ոչ թե դեգրադացվել և վար էին իջել ձիերից նորագույն տեխնոլոգիաների կիրառման արդյունքում, այլ հնագույնների: Փոխկապակցված գործողություններ իրականացնող և իր գործի նվիրյալ հետեւակային կազմավորումների գաղափարը թվագրվում է դեռևս հույներից 2000 տարի առաջ: Գերիշխող ուժը վարժանքն էր, ոչ թե տեխնոլոգիան: Սա է հենց ծայրաստիճան տեսանելի Լեռնային Ղարաբաղի մարտադաշտում: Երկու կողմերի ներկայացրած տեսանյութերը վկայում են, որ կողմերից ոչ մեկը, կարծես, չի ընկալում այն ​​գաղափարը, որ այդ համակարգի գրագետ օգտագործման հարցում ֆիզիկական զենքի համակարգի արժեքը ընդամենը մարդկանց վարժանքի/ուսուցման արժեքի մաս է կազմում: Երկու կողմերն էլ ունեն նմանատիպ տեխնիկա. ռուսները նույնիսկ իրենց լավագույն T-90 մարտական ​​տանկերն են մատակարարում Ադրբեջանին, չնայած Մոսկվան բարեկամական է երկու երկրների նկատմամբ: Կարծես թե երկուսն էլ չեն ընկալել այն միտքը, որ նույնիսկ ամենաարդիական տեխնոլոգիյով հագեցած տանկը (կամ մարտական զրահապատ ​​մեքենան) միայն այնքանով է մետաղի ջարդոն, եթե այդ մեքենաների ներսում չկա պատրաստված և կարգապահ մարտական ​​ուժ: Փայլող, նոր տանկերով շքերթը մի բան է, իսկ ռազմի դաշտում դրանց օգտագործելու գրագետ ունակությունը՝ մեկ այլ: Իրար հաջորդող բազմաթիվ տեսանյութերում տեսնում ենք զրահամեքենաներ, որոնք հավաքված են կիպ շարասյուներում որոնք, կարծես թե վարչական, այլ ոչ թե մարտական ​​շարժեր են կատարում: Նրանք չեն մանևրում ըստ մարտական ​​պայմանների պահանջի, երբ լայնորեն ցրված են: Նմանապես, տեսաերիզները դիտող գրեթե բոլոր անձինք նշում են, որ տրանսպորտային միջոցները, որոնց կարելի է տեսնել անշարժ կանգնած ​​մարտ վարելիս, քողարկման լուրջ փորձեր չեն կատարում: Պսպղացող նոր տանկերով շքերթը մեկ բան է, իսկ ռազմի դաշտում դրանք գրագետ օգտագործելու ունակությունը՝ բոլորովին այլ: Ինչ վերաբերում է ռելիեֆին, Լեռնային Ղարաբաղի լերկ լեռները լավ «տանկային երկիր» չեն, կարծում եմ, ԱՄՆ-ի բանակի տանկային զորամասերի իմ նախկին ու ներկա զինվորները համամիտ կլինեին: Հողը չորացած է, բուսականությունը չկա, որ թաքցնի, նաև սահմանափակում է զրահամեքենաների կիրառումը: Դա հատկապես խոցելի է դարձնում տանկերը, հատկապես, երբ տանկերը գործում են առանց հետևակի կամ առանց այլ տարրերի, այսպես կոչված, «աջակցող զինված թիմի», ինչպես եղել է զրահատեխնիկայի ողջ պատմության ընթացքում: Տեղանքը կարող է հաղթահարվել, բայց դրա համար անհրաժեշտ է կարգապահ ուժ, որը հատուկ պատրաստվել է այդ տարածքում գործողությունների համար։ 1965-ին ԱՄՆ բանակը պատրաստ չէր Վիետնամի ջունգլիների համար: 1968 թ.-ին ամերիկացիները տակտիկապես պատրաստված էին, բայց ունակ չէին կամ գործնականում լիարժեք պատրաստ չէին պատերազմի բարձր մակարդակներում հաջողություն գրանցելու: 1991-ին, Կալիֆոռնիայի Ազգային ուսումնական կենտրոնի անապատներում վերապատրաստումից հետո, ԱՄՆ ուժերը եզակի պատրաստության վիճակում էին՝ իրաքցիներին Քուվեյթում և Իրաքի հարավում ոչնչացնելու համար, նույնը նաև 2003 թվականին: Բայց հետո ամեն բան փոխվեց ոչ նրանց օգտին: Երբ 2003-ի վերջին Իրաքում պատերազմի պայմանները փոխվեցին անսպասելիորեն և ամերիկացիները ստիպված եղան մարտեր վարել ոչ ավանդական սկզբունքներով մարտնչող ապստամբների հետ, ամերիկացիները հերթական անգամ պատրաստ չէին լուծել պատերազմի այդ ձևի առաջադրած խնդիրները գրեթե կես տասնամյակ: Տեխնիկային և տեղանքին առնչվող դժվարությունները կարելի է հաղթահարվել մարտավարության միջոցով: Պրոֆեսիոնալ ռազմական ուժերը, որոնք նախատեսված են գործելու որոշակիորեն սահմանված սպառնալիքի կամ խնդրի շրջանակում, մշակում են շատ հստակ պատասխաններ՝ ըստ տեղանքի և ակնկալվելիք սպառնալիքի: Դրանից հետո նրանք մարզվում և, անհրաժեշտաբար, վերազինվում են անհրաժեշտ սարքերով՝ օրինակ, բաց տեղանքին համապատասխան, որտեղ բացակայում է բուսականությունը և հնարավորություն չկա թաքնվելու, կամ կիրառւմ են իրենց ունեցած առավելությունները: Բայց և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի կողմից ցուցադրված գրեթե յուրաքանչյուր տեսանյութում հակառակորդ ուժերն իրենց պահում էին դիլետանտների պես՝ շարժվում էին իրար ից շատ փոքր հեռավորության վրա, մասնավորապես, չօգտագործելով համակցված զենքի մարտավարություն և դառնում էին խոցելի օդային հարձակումից: Օդային պաշտպանություն ապահովող հրետանին միավորված ցամաքային զորքերի թիմի հետ, կարևորագույն բաղադրիչ է, հատկապես, եթե վերջինս չունի իր որոշակի թվաքանակ ներկայացնող սեփական օդուժը: Ինչպես մի անգամ ասել է ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Դ. Ռուզվելտը, ֆաշիստական ​​պաշտպանության վերաբերյալ, «Հիտլերը ամրոց կառուցեց Եվրոպայի շուրջ, բայց նա մոռացավ տանիք դնել դրա վրա»: Այս հակամարտության մեջ կարելի էր ասել նույնը: Այս հակամարտության անօդաչու թռչող սարքերը հենց այնպես գաղտագողի թռչող սարքեր չեն կամ 50 000 ոտնաչափ բարձրությունից ցած նետվող զինամթերք: Դրանք կարող են համեմատաբար հեշտությամբ զգետնվել, եթե կիրառվում են ճիշտ սարքավորումներ և առկա է համապատասխան վարժանք ու հմտություն: Լեռնային Ղարաբաղի ռազմական ընդհարումը մեզ ոչինչ չի ասում զրահատեխնիկայի մահվան մասին: Այն ամենը, ինչ տեսնում ենք, երկու ոչ լիարժեքորեն մարզված և սարքավորումներով թերհագեցած ռազմական ուժեր են, որոնք գործում են ոչ արհեստավարժ, և արագ ստեղծված տեսանյութեր, որտեղ արվում են արտառոց ու շռայլ հայտարարություններ՝ սոցիալական մեդիայի դարաշրջանում: Բայց կան եզրակացություններ, որոնք կարելի է անել: Արևմտաեվրոպական զինուժերը, և որոշ չափով էլ Միացյալ Նահանգները, թերագնահատում են հակաօդային պաշտպանության հրետանին: Անօդաչու թռչող սարքերն ավելի ու ավելի մեծ սպառնալիք կլինեն, բայց էժանագին անօդաչու թռչող սարքերը նմանապես, կարելի է ոչնչացնել էժան միջոցներով: Նախատեսված ժամանակակից համակցված սպառազինությամբ մարտական ​​ուժերը, նույնիսկ առանց օդային գերակայության, կարող են երկնքից մաքրել այդ սպառնալիքը: Գնվել են ժամանակակից պրոֆեսիոնալ սպառազինություններ՝ շքերթային ցուցադրության համար, սակայն հարկ էր, որ բյուջեի մեծ մասը հատկացվեր վարժանքին և հմտություններ ձևավորելուն։
Թարգ.Նաիրա Գասպարյանի (Նիդ.օրագիր)
Թարգմանչի կողմից․ Ամերիկացի ռազմական վերլուծաբան Ռոբերթ Բեյթմանի (https://smallwarsjournal.com/)հոդվածը պարունակում է հետաքրքիր վերլուծություններ , որոնք ուղղակիորեն վերաբերում են Արցախյան հայրենական պատերազմին, այնտեղ ծավալվող պատերազմական գործողություններին, որոնք չեն ունեցել իրենց նախադեպը ողջ աշխարհում առ այսօր։ Աշխարհում տեղի ունեցող պատերազմական գործողությունները արցախյան սցենարից տարբերվում են նրանով, որ մարտերը տեղի են ունենում ոչ թե կանոնավոր զորքերի հետ, այլ այդ զորքերի հագուստը կրող, հաճախ նաև չկրող արևելքի տարբեր երկրներից Թուրքիայի անմիջական հովանավորությամբ և մասնակցությամբ այստեղ բերված գրոհայինների միջև, երբ տեղական ադրբեջանցի կոչվող զինվորը, հիմնականում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, գրոհայինների համար հաճախ ծառայում են իբրև պաշտպանիչ վահան։ Հայտնի է, որ խաբեությամբ Ադրբեջանում հայտնված և այնտեղից էլ Արցախ բերված գրոհայինները, ովքեր մարտական պատրաստվածություն են անցել Թուրքիայի և Սիրիայի տարբեր ճամբարներում, կռվում են ոչ ավանդական ռազմական կանոններով, նաև սպանում են, դարձյալ ոչ ավանդական բարբարոս մեթոդներով։ Բեյթմանը փորձում է հոդվածի սահմաններում ներկայացնել արժեքավոր դիտողություններ, որոնց մի մասի հետ մենք համամիտ չենք։ 1․ Հոդվածի հեղինակի կողմից փորձ է արվում հայկական կողմից հայրենական ազգային ազատագրական անհավասար պատերազմը հավասաեցնել թուրք-ադրբեջանական տանդեմի զավթողական քաղաքականությամբ տարվող վանդալային հոգեբանությամբ տարվող պատերազմի հետ։ 2․Նախ, մասնավորապես, քննարկենք անճշտությունները, որոնք հարգարժան վերլուծաբանը անգամ ջանք չի թափել գրելուց առաջ, կամ գոնե գրելու ընփացքում ստուգել ՀՀ ՊՆ և ԱՀ ՊԲ ի սպառազինությունների ներկայացված տվյալների հետ։ 3․ Հայկական կողմը պատերազմի հենց սկզբում ունեցել է փոքրաթիվ տանկեր և զրահատեխնիկա՝ ըստ իր սահմանափակ ռազմական բյուջեի հնարավորությունների, ինչպես նաև հայկական կողմը չի ակնկալել հնարավոր բախումների դեպքում առերեսվել նաև թուրքական ինստրուկտորների և սիրիական ու աֆղանական գրոհայինների հետ։ Հետևաբար, հայկական կողմի սպառազինությունները հիմնականում եղել են պաշտպանական։ 4․ Հայկական կողմը բացառապես գնացել է հակահարվածների ռազմական օբյեկտների ուղղությամբ՝ չթիրախավորելով ադրբեջանական ժողովրդի համար կենսականորեն անհրաժեշտ օբյեկտներն ու մշակութային օբյեկտները, այդ թվում դպրոցներ մանկապարտեզներ, հիվանդանոցներ, եկեղեցիներ, բնակելի թաղամասեր և տներ։ Ասվածը ստուգելը բոլորովին դժվարություն չի պարունակում, քանի որ տիեզերական կայաններից արված նկարների միջոցով կարելի է պարզել զորքերի և կրակի ուղղվածությանն առնչվող ցանկացած տեղեկատվություն։ 5․ Հոդվածագիր վերլուծաբանը, առանց մանրակրկիտ, անգամ առանց մոտավոր դիտարկումների, խոսում է մեր մարտավարական սխալների մասին՝ դարձյալ հավասարության նշան դնելով հայ կանոնավոր բանակի անձնակազմի և թուրք-ադրբեջանական բարբարոս խառնիխուռն վիզկտրողների միջև։ 6․ Վերլուծաբանը փորձում է կասկածի ենթարկել հայկական բանակի կողմից խոցված ռազմատեխնիկային վերաբերող թվերը՝ համարելով դրանք անհավատալի հեքիաթ։ Նշենք, որ կան նաև արժեքավոր առաջարկներ, որոնք կարելի է հետագայում ռազմական ծրագրերի, մարտավարական պլանների մշակման ժամանակ կիրառել, սակայն վերլուծաբանը չի պատկերացրել, որ անգամ այսպիսի սահմանափակ ռեսուրսների դեպքում հայրենիքի պաշտպանության համար հայի աննկուն ոգին կարող է գործել այնպիսի սխրանքներ, կատարել այնպիսի քայլեր, որոնք հատուկ են միայն հայ ինքնությանը, այն հային, ով դուրս է եկել պայքարելու թուրք հրոսակի դեմ՝ ոչ թե մեռնելու, այլ ապրելու ներշնչանքով։ ՀԵՆՑ ՍԱ Է ԱՅՆ , ԻՆՉ ՕՏԱՐԻ ՀԱՄԱՐ ՀԵՔԻԱԹ Է ԹՎՈՒՄ․
Tags: Հենց այնպես
Subscribe

Recent Posts from This Journal

  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments