Niderlandakan oragir (niderlandakan) wrote,
Niderlandakan oragir
niderlandakan

ԱՎՈՆ, ՄԱՐԻԱՄԻԿԸ, ԱՐՄԱՆՉՈՆ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ԿՈՂՔԻՆ ԵՆ

Ո ՛չ Ադրբեջանի հայտարարած պատերազմին: Արցախցին ապրում է իր նախնիների երկրում:
ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԵՆ ԱՐՑԱԽԻՆ ԶՈՐԱԿՑԵԼՈՒ ՄԵՐ ԱՌԱՋԱՐԿԻՆ.



Մարգարետ ԴԵՐԱՆԿ
ԱՎՈՆ, ՄԱՐԻԱՄԻԿԸ, ԱՐՄԱՆՉՈՆ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ԿՈՂՔԻՆ ԵՆ
Թոռնիկներս երեքն են` Ավոն, Մարիամիկը, Արմանչոն։ Տեսնեմ գլուխ-գլխի են տվել, քչփչում են, արդեն անհանգստացա, որ ինչ որ չարաճճի բան են մոգոնելու, որովհետև անընդհատ խաղում են հոգուս հետ։ Մեկ էլ տեսնեմ ձեռքներին թղթադրամներ մոտեցան ինձ, իրենց երկարատև մանր- մունր խնայողություններն էր` տատիկ-պապիկներիս տված պարգևները , ընդհանուր գումարով $133, որոշել են տալ Համահայկական ֆոնդին։
Ստորև նրանց` Լոս-Անջելեսում ծնված- մեծացած մեկ քառորդով արցախցի թոռնիկներիս նամակները Հայ Քաջազուն Զինվորներին։ Մեծ ու փոքր, ահել, ջահել նույն զարմանահրաշ Ոգու մեջ ենք…Արցախն Անպարտելի, ասել թե Համայն Հայությունը անպարտելի է։ ԽՈՆԱՐՀՈՒՄՍ ԲՈԼՈՐ ՄԱՅՐԵՐԻՆ, ԲՈԼՈՐ ՀԱՐԱԶԱՏ ԿՈՐՑՐԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ։ ՇՈՒՏԱՓՈՒՅԹ, ԲԱՂՁԱԼԻ, ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆՆ ԵՄ ՈՒԶՈՒՄ ԲԱԶՄԱՉԱՐՉԱՐ ԺՈՂՈՎՐԴԻՍ ՀԱՄԱՐ❤️💥🙏
Маргарет Деранк
Արձակագիր, ԱՄՆ

-----------------
ԵՐԵՔ ՀՈՒՍԱԼԻ ՀԱՍՑԵ, ՈՐՏԵՂՈՎ ԿՕԳՆԵՆՔ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ
Վերջերս գումար փոխանցելու կեղծ հաշվեհամարներ են շրջանառվում (հավանական է թշնամու կողմից) Embassy of Armenia in The Netherlands/ Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը կոչ է անում բոլորին՝ իրենց նվիրատվությունները կատարել բացառապես «Հայաստան համահայկական հիմնադրամի»՝ https://www.himnadram.org/en , վերջինիս Նիդերլանդների տարածքային կառույցի՝ https://www.armeniefonds.nl/
NL 38 INGB 00075 434 14 տեղեկատվության համար` info@armeniefonds.nl) և «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի՝ https://www.1000plus.am/hy/donation-types/
միջոցով։
Tags: Առօրյա, մշակութային
Subscribe

Recent Posts from This Journal

  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments