?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

                           

Ամեն բան սկսվեց նրանից, որ մամուլի  մի ասուլիսում արվեստաբան Լևոն Մութաֆյանը`Դիանա Գրիգորյանին անվանեց սերիալների մոնոպոլիստ.  ում դեմն առնել չի լինում: Լևոն Մութաֆյանը նաև տեսակետ է հայտնել, թե սերիալները մարդկանց բթացնելու քաղաքականության ձև են,նշել ,  որ Դիանային որպես անձ հավանում է, սակայն նա պարզապես աղտոտում է սերիալային դաշտը:

Ըստ Լևոն Մութաֆյանի' դրանից հետո նրան է զանգահարել Դիանա Գրիգորյանը և սպառնացել.  "Որ պատերազմ է հայտարարում բոլոր նրանց, ովքեր քննադատում են իրեն.."

Վեճն այնքան է թեժացել, որ հետո էլ Դիանա Գրիգորյանն է որոշել է իր ֆեյսբուքյան էջում պատասխանել. "Փորձելով չիջնել «մեծն թատերագետի» մակարդակին":Սա որպես նախաբան, իսկ այժմ ըստ էության:

Արտառոց դեպքերում այսպիսի սերիալային արտահայտություն կա. "Էս ինչ ա կատարվու՞մ...Վայ հայ ժողովուրդ ջան":

Խոսքը Դիանա Գրիգորյանի մասին է, որ փորձել է մի լավ "դաս" տալ անվանի թատերագետ,ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լևոն Մութաֆյանին:Այստեղ են ասում' Լեռը երկնեց ու մի մուկ ծնեց: Լեռան մասին խոսելն ավելորդ է, իսկ մուկը Դիանայի սպառնալիքի չափորոշիչն է: Լավ էլի  Դիանա, փորձիր, վերահաս աստղերից գոնե մի փոքր  վար իջնես, աղերսում եմ: Փորձը փորձանք չէ...Խնդրում եմ  փոքր-ինչ իջիր: Ես գիտեմ մեզ չես հասնի, բայց դե գոնե փոքր ինչ կմոտենաս "մեծն թատերագետի" մակարդակին, որ ի տարբերություն քեզ ու "անտարբերների" մոլորակի մարդկանց, ճիշտ բաներ է խոսում իրականության մասին: Թե չէ հեռախոսով ամենաբարձր աստղից զանգել էս մեր էս  բարոյազուրկ մոլորակի խեղճուկրակ, սերիալառատ  երկիրը, որտեղ հենց դու  մարդկանց աշխատատեղեր ես ապահովում ու «աստղային» պատերազմ  հայտարարում:Վայ մեզ,մեր երկրին  ու քո համար աշխատող մարդկանց, իբր քիչ կարկուտ ու աղետ եղավ, հիմա էլ պատերազմ երկնքից: Հասկանում ենք Դիաննա , որ դժվար թե առողջ քննադատության համար  զանգահարեիր մի հասարկ թատերագետի, որի անուն է Լևոն , ազգանունը ' Մութաֆյան ու շնորհակալություն հայտնեիր, նման բան երազներում մեկ մեկ  լինում  է:Դու լավ գիտես ու ինքդ ես ասում, որ առողջ քննադատությունը միշտ էլ ընդունելի է և ուսանելի:Բա որ ուսանելի է, ինչու՞ չեք  ուսանվել  գոնե անցած 10 տաիներին,երբ  5 տարի է պահանջվում  բարձրագույն կրթության համար:Մեղք չե՞ն մեր մտավորականները, ուսանողները, բազմաթիվ քաղաքացիները, որ անընդհատ հատկապես դժգոհ են քո աղերսող, անիմաստ, անհետաքրքիր,գաղափարազուրկ, անկանխատեսելի պրիմիտիվ,չկապակցված  սերիալներից: Բա քեզ էդ մասին ոչ ոք ոչինչ չ՞ի ասել: Գոնե փորձել ե՞ս կայացած մասնագետից , ասենք թեկուզ պարոն Մութաֆյանից խորհուրդ, կամ համագործակցության առաջարկ հարցնել, թե՞ սա էլ հայկական մենաշնորհ է ու իտալական Դոն Կոռլյոնիի կամ Իլ Պադրինոյի մաֆիայի սկզբունքով  պատկանում է միայն քեզ ու քո նմաններին:Ի դեպ, հենց երեկոյան սերիալային ժամերին ինձ հաճախակի այցելող իտալացի բարեկամս էկրանից լսվող ջարդ ու փշուրից, գոռգոռոցներից , հիստերիկ լացից ու բղավոցներից, հրազենային կրակոցներից, արյունից ու մահվան տեսարաններից ճշգրիտ ամեն անգամ գուշակում է, որ  ալիքը հայկականի վրա է:Ամեն անգամ հարցական նայում է դեմքիս ու լսում իմ դրական պատասխանը:Այդ  պահին հոգեկան ցնցում եմ տանում'ներքուստ տխրում, որ  օտարազգին էլ է ընկալել մեր սերիալների չգոյությունը:Դա այն դեպքում, երբ արբանյակային հեռարձակմամբ դիտում եմ նաև ռուսական և այլ ալիքներ:Այդ  դեպքերում նա նույնքան ճշգտորեն չի "նկատել" արտսռոց ոչինչ:

Շատերն ասում են. ,,է'հ, չեք ուզում, փոխեք ալիքը,,:

ՈՒզում եմ,երևի  բոլորն են  ուզում,միայն դրանք լինեն որակյալ, ուսուցանող և դաստիարակչական նշանակության: Երեկոյան հարմար ժամերին հեռուստացույց ես միացնում դիտելու  կրթական, մշակութային,քաղաքական, գիտալուսավորչական, տնտեսական մանկապատանեկան, հայոց լեզվի եւ պատմության, մարզական ու էլի կարեւոր նշանակության թեմաներով հաղորդումներ, մինչդեռ քեզանից անկախ էկրանից անձնական տիրույթ է ներթափանցում աղբը:

Սիրելի Դիանա, չեմ մտածում, որ այդ մասին դու, կամ ինչպես Արմեն Դուլյանը կասեր "հեռուստապատասխանատուները"  չգիտեն: Պարզապես ցեխ եք բացել ու ցեխ արտադրելով  գործակիցներ  հավաքում, ոտնակոխ անելով բարոյական նորմերը: Մոռանում եք, որ բոլոր միջոցները չէ, որ արդարացնում են նպատակները:

Աստղային պատերազմը պարզվում է վաղուց է սկսվել, իսկ մենք հասարակ մահկանացուներս անտեղյակ էինք:Սիրելի Դիանա, երկրային մահկանացուս նայելով վերև' աստղերին, աղոթում է խաղաղության համար, նաև  խեղված ճակատագրերի, հուսահատ մարդկանց, ինքնասպանություն գործողների, ամենժամյա հոգեկան շեղումներ ստացողների նաև սրա կնիքն ստացած ապագա դելիտանտների համար: Իրոք լավ է ասված ,,Դեոգեներատ մի դարձրեք ազգի երեխաներին, մի զոմբիացրեք նրանց,,: Սա իրոք ճշմարտություն է:Հասկանում եմ, որ  ուզում եք ճոխ ապրել, բայց դա մի արեք ուրիշի դժբախտությունների հաշվին:

Հա, մեկ էլ մի ցանկություն ունեմ, որ աստղային կնիք ունեցողներին հասարակությունը երկնքից չիջեցնի, թող իրենք իրենց աստղային հիվանդությամբ տսռապեն:Դրանից կշահեն  երկրում գտնվողները, որոնք հաղորդ են երկրային ցանկություններին և  կարող են իրենց հարցերը արդար կերպով լուծել: Նման դեպքում' իր հետևանքներով հանդերձ, չեինք  բախվի աստղային պատերազմերի:

Hay Azian

(«Նիդերլանդական Օրագրի» համար)

Տեսաերիզը'' youtub-ի SWVArmenia օգտատիրոջ

Հ.Գ- Այս հարցը հրատապ է նաև սփյուռքում: Իսկական հայ դաստիարակելու համար մեծ դեր է վերապահված հայալեզու հեռուստաալիքներին, այնտեղից մատուցող նյութերին: Մեծ մտահոգություն է հակադաստիարակչական ֆիլմերը, սերիալներից հնչող բռնությունները: