Niderlandakan oragir (niderlandakan) wrote,
Niderlandakan oragir
niderlandakan

Անկախության տոնի առթիվ շնորհավորանքն ու բարեմաղթանքն է հղել Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրը



Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության դեսպանության ֆեյսբուքյան էջը ( Embassy of Armenia in The Netherlands/ Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն ) հղում անելով Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական կայք` հայտնում է, որ Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ Հայաստանի Անկախության տոնի առթիվ
Հայաստանի Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին իր շնորհավորանքն ու բարեմաղթանքն է հղել Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրը:
«Ցանկանում եմ փաստել, որ կորոնավիրուսի շարունակվող համավարակն աննախադեպ մարտահրավեր է բոլորիս համար: Մաղթում եմ Ձեզ, ձեր կառավարությանն ու Հայաստանի ժողովրդին ուժ, կորով և առողջություն կորոնավիրուսը հաղթահարելու համատեղ ջանքերում»,- մասնավորապես ասված է Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրի շնորհավորական ուղերձում:
Tags: Նիդերլանդական օրագիր, քաղաքական.պաշտոնական
Subscribe

Recent Posts from This Journal

  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments