niderlandakan

«Լուսավոր ապագայի» նոր նախագծերից մեկը «Հոլանդերեն՝ ոչ հոլանդացիների համար»

Մեր հայրենակցուհի Մարիամ Կիրակոսյանի` Նիդերլանդներում գլխավորած «ԼՈՒՍԱՎՈՐ ԱՊԱԳԱ» (BRIGHT FUTURE) հասարակական կազմակերպությունը ողջ տարվա ընթացքում կիրականացնի ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ «SOLIDARITY» նախագծեր (դրանցից երկուսին կանդրադառնանք հաջորդիվ)։

Նախագծերից մեկը կրում է «Հոլանդերեն՝ ոչ հոլանդացիների համար» խորագիրը և կիրականացվի Նիդերլանդներում միջազգային ընտանիքներում ապրող երեխաների համար (էքսպատներ, փախստականներ)։ Ամեն ամիս  «ԼՈՒՍԱՎՈՐ ԱՊԱԳԱ» հ/կ տարբեր ազգություններ ունեցող կամավորները Amstelveen-ում կիրականացնեն 5-8 տարեկան երեխաների համար հոլանդերեն լեզվի զարգացմանը նվիրված ակտիվություններ։ Տարբեր ոչ-ֆորմալ մեթոդներով երեխաները ոչ միայն կկատարալեգործեն հոլանդերեն լեզուն, այլ նաև հեշտացված  և խաղային տարբերակով կծանոթանան գիտությանը, շրջակա աշխարհին և բնությանը, կիրականացնեն տարատեսակ «գիտական» էքսպերիմենտներ։ (Իմիջիայլոց, նախագծում ներգրավված երիտասարդ կամավորներից շատերն ունեն մանկավարժական կրթություն և ոչ-ֆորմալ ուսուցման փորձառություն)։ 

Նախագիծը խոստանումնալից է։  

ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐՆ այն կպահի իր ուշադրության տակ և կներակայացնի հետագա ընթացքն ու արդյունքները։  

Սա առաջին նախագիծը չէ, որ «ԼՈՒՍԱՎՈՐ ԱՊԱԳԱ» հ/կ իրականացնում է ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ հետ համագործակցությամբ։


Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.