niderlandakan

2020 թվականի դեսպանության ֆեյսբուքյան էջի ամփոփագիր.ԴԵԿՏԵՄԲԵՐ


Դեսպանության ֆեյսբուքյան էջի 2020թ. վերջին՝ ԴԵԿՏԵՄԲԵՐ ամսվա  ամփոփումներով կավարտենք տարին: Էջը կսկսենք տարեմուտի արդեն ավանդական դարձած Նիդերլանդների Թագավորությունում և Լյուքսեմբուրգի Դքսությունում ՀՀ  արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի դեկտեմբերի 30-ին ասված խոսքով: Թեման առնչվում է Ադրբեջանի ծավալած Արցախի դեմ պատերազմին և նրա շուրջ ծավալված իրադարձություններին:
ՈՒշադրության է նվիրված  դեսպամատան աշխատանքներին, դեսպան Տիգրան Բալայանի տարբեր հանդիպումների լուսաբանմանը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Դեսպանատան կայքի ԴԵԿՏԵՄԲԵՐ ամսվա մանրամասը լուրերին (2020)  կարող եք ծանոթանալ` այցելելով Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության կայք,  կամ ֆեյսբուքյան էջ:

Դեսպանության ֆեյսբուքյան էջի 2020թ. վերջին՝ ԴԵԿՏԵՄԲԵՐ ամսվա  ամփոփումներով կավարտենք տարին: Էջը կսկսենք տարեմուտի արդեն ավանդական դարձած Նիդերլանդների Թագավորությունում և Լյուքսեմբուրգի Դքսությունում ՀՀ  արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի դեկտեմբերի 30-ին ասված խոսքով: Թեման առնչվում է Ադրբեջանի ծավալած Արցախի դեմ պատերազմին և նրա շուրջ ծավալված իրադարձություններին:
ՈՒշադրության է նվիրված  դեսպամատան աշխատանքներին, դեսպան Տիգրան Բալայանի տարբեր հանդիպումների լուսաբանմանը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Դեսպանատան կայքի ԴԵԿՏԵՄԲԵՐ ամսվա մանրամասը լուրերին (2020)  կարող եք ծանոթանալ` այցելելով Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության կայք,  կամ ֆեյսբուքյան էջ:

02.12.2020

Pendant la présidence du Sommet de la Francophonie, la diplomati arménienne poursuit ses efforts visant à la promotion de la coopération entre l’OIF et les plateformes multilatérales. Le  représentant de l’Arménie auprès de l’OIAC Tigran Balayan a fait une déclaration sans précédent au nom du groupe des pays membres de l’OIF devant la 25e session de la Conférence des États parties. Soulignant les valeurs et les objectifs que les deux organisations ont en partage, l’ambassadeur a encouragé le Secrétariat technique de l’OIAC à poursuivre résolument ses activités visant à la mise en œuvre optimale de la Convention sur l’interdiction des armes chimiques. 🔗

https://t.co/EYi9jlkS0E?amp=1

Լյուքսեմբուրգի ԱԳՆ.  նախարար Asselborn-ը նշել է, որ դաշնակից Թուրքիան ուղղակիորեն ներգրավվել է հակամարտության մեջ ՝ Սիրիայից վարձկաններ բերելով

Luxembourg MFA: "Regarding the Nagorno-Karabakh conflict which resulted in a humanitarian catastrophe affecting tens of thousands of civilians, Minister #Asselborn stated that it is highly regrettable that an Ally, Turkey, was directly involved in the conflict, bringing in mercenaries from Syria"

Ֆրանսիայի Ազգային ժողովն այսօր՝ Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի ընդունած պատմական որոշումից մեկ շաբաթ անց, 188 կողմ և 3 դեմ ձայնով ընդունել է բանաձև, որտեղ ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտությունը։

▪️Բանաձևում նաև արձանագրվում են Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով խաղաղության գործընթացը ձախողելու և Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի աջակցությամբ ահաբեկչական խմբավորումների վարձկանների տեղակայման փաստերը։

04.12.2020

ԱԳ նախարար Արա Այվազյանի խոսքը լրագրողների համար՝ Աժ Արտաքին հարաբերությունների հանձաժողովի հետ փակ հանդիպման արդյունքներով

Ցանկանում եմ հանդես գալ հայտարարությամբ, և նախևառաջ խնդրում եմ չաղավաղել իմ խոսքերը և դրանք ներկայացնել ամբողջությամբ.

Առաջին, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը մեր ինքնիշխանության և պետականության հիմնասյուներից մեկն է: Լինելով ապաքաղաքական կառույց՝ ունի մեկ հավերժական նպատակ. ամենօրյա աշխատանքով պաշտպանել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերը: Ցանկացած փորձ հեղինակազրկելու այս կառույցը և ներքաշելու ներքաղաքական շահարկումների մեջ հարված է Հայաստանի պետականությանը, հատկապես այս օրերին, երբ ռազմական գործողությունների ավարտից հետո ողջ ծանրությունը և պատասխանատվությունը հետզհետե տեղափոխվում է արտաքին քաղաքականության և դիվանագիտության դաշտ: Վստահ ենք այս գիտակցումը կիսում են երկրի և ժողովրդի ճակատագրով մտահոգ մեր բոլոր քաղաքացիները և հայրենակիցները:

Երկրորդ, մենք բոլորս խոնարհվում ենք մեր ժողովրդի օրգանական, անքակտելի մաս հանդիսացող մեր ազգային բանակի առջև, որը միասնաբար և հերոսաբար դիմակայեցին Արցախի և հայ ժողովրդի դեմ Ադրբեջան-Թուրքիա-միջազգային ահաբեկչություն եռյակի կողմից սանձազերծված ագրեսիային և տապալեցին այդ ցեղասպան դաշինքի՝ պատմական հայրենիքում հայ ժողովրդին ոչնչացնելու նկրտումները: Պետք է փաստենք, որ այն իրավիճակը, որ այսօր ունենք, պայմանավորած է նրանով, որ մենք դիմակայել ենք անհամաչափ ուժերի: Ինչպես և մեր զինվորները, քույրերն ու եղբայրները Արցախում, հայ դիվանագիտությունը եղել է և շարունակում է մնալ հայրենիքի պաշտպանության առաջատար դիրքերում: Եվ հատկապես այսօր մենք մեր պարտքն ենք համարում անել հնարավորը և անհնարինը՝ իմաստավորելու մեր ժողովրդի ազնվագույն որդիների զոհողությունը և այդ ձևով վառ պահելու նրանց հիշատակը:

Երրորդ, այժմ մենք ունենք հրատապ հասցեագրում պահանջող խնդիրներ, որոնց մասին ես հստակ բարձրաձայնել եմ, այդ թվում՝ երեկ հարցազրույցում և ԵԱՀԿ նախարարական խորհրդին ունեցած ելույթում: Հայ դիվանագիտությունը մեծածավալ աշխատանք ունի անելու այդ հրատապ հարցերի լիաժեք ու համապարփակ լուծման ուղղությամբ: Դիվանագիտությունը սիրում է լռություն: Ուստի ձեր թույլտվությամբ դիվանագիտությունը լուռ կկատարի իր աշխատանքները, իսկ այդ աշխատանքների արդյունքներն ավելի խոսուն կլինեն, քան որևէ մեկնաբանություն: 

▪️Ավարտելով ուզում եմ ասել, որ պատմությունն ունի օրինակներ, երբ դիվանագիտությունը երկիրը դուրս է բերել անգամ ամենածանր իրավիճակներից: Խնդրում եմ վստահեք և հավատացեք հայ դիվանագիտությանը:  

Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ դեսպան Տիգրան Բալայանը  հարցազրույց է տվել միջազգային խաղաղության և անվտանգության հարցերով նիդերլանդական «Ջեյսոն ինստիտուտին»

Interview of ambassador Tigran Balayan on the recent  Azerbaijani aggression against Artsakh to the Dutch Jason Institute of international peace and security.

Դեկտեմբերի 3-ին ՅՈՒԵՆՍԿՕ-ի գործադիր խորհրդի լիագումար նիստի ժամանակ ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը հանդես եկավ ելույթով։

▪️Իր խոսքում ՀՀ մշտական ներկայացուցիչը ցավով արձանագրեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որը ստեղծվել է համաշխարհային մշակութային ժառանգությունը պաշտպանելու վեհ առաքելությամբ, անկարող և նույնիսկ անզոր է մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացումը կանխելու համար, ինչի ականատեսը եղանք վերջին ամիսների ընթացքում, երբ Արցախը դիմակայում էր թուրք-ադրբեջանական կոալիցիայի, նրանց դաշնակիցների, Սիրիայից ներգրավված հազարավոր վարձկան ահաբեկիչների զինված ագրեսիային, որի ընթացքում երկու անգամ ռմբակոծվեց Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին՝ հայ ժողովրդի համար կարևոր պաշտամունքի վայրը և 19-րդ դարի ճարտարապետության գլուխգործոցը։

▪️ՀՀ մշտական ներկայացուցիչը ընդգծեց, որ նույնիսկ այն պահին, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենը տարածաշրջանի ժառանգության պաշտպանությանն ուղված իր հերթական կոչն էր անում, տեղեկատվություններ և փաստեր էին ստացվում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության հանդեպ իրականացվող շարունակական վանդալիզմի մասին։

Նիդերլանդների խորհրդարանը հաստատում է, որ անհրաժեշտ է անհապաղ որոշել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը

Այսօր Նիդեռլանդների խորհրդարանը ՝ «Tweede Kamer» - ը, բանաձև է ընդունել, որում արտահայտվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մշտական կարգավորման հրատապությունը։ Սա պետք է ապահովի հայ բնակչության կայուն անվտանգությունը և խաղաղություն հաստատող գործընթացը, որը հանգեցնելու է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հաստատմամբ` ապահովելով Արցախի անվտանգությունը։ Բանաձևը նաև խնդրում է կառավարությանը ջանքեր գործադրել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով այս կարգավորումն իրականացնելու համար:

10.12.2020

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի տեսաուղերձը «Զանգվածային լրատվամիջոցների դերը ցեղասպանությունների կանխարգելման գործում. թվային դարաշրջանի հեռանկարներն ու վտանգները» խորագրով հեռավար միջոցառմանը

Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցչությունը արձագանքել է ս․թ․ նոյեմբերի 30-ին Անդամ պետությունների համաժողովի 25-րդ նստաշրջանի ընթացքում ՀՀ ազգային հայտարարությանը պատասխանելու ադրբեջանական կողմի փորձին։ 

The Permanent Representation of the Republic of Armenia to the Organization for the Prohibition of the Chemical Weapons reacted to the answer of the Azerbaijani side to the National Statement of the Republic of Armenia, within the CSP-25, on November 30, 2020.

16.12.2020

Mission Possible Nederland is helping children form Artsakh

17.12.2020

Մարդասիրական օգնություն Լեռնային Ղարաբաղի զոհերին

Այսօր Նիդերլանդների խորհրդարանը ՝ «Tweede Kamer» - ը, ընդունել է բանաձև, որով կոչ է անրվում կառավարությանը` անհապաղ մարդասիրական օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի զոհերին` ի պաշտպանություն զոհերի հիմնական կարիքների, ինչպիսիք են սնունդը, կացարանը և բժշկական օգնությունը։

Բանաձևը հաստատում է, որ Լեռնային Ղարաբաղում բազմաթիվ հիվանդանոցներ և այլ հիմնական հաստատություններ են ավերվել Ադրբեջանի, Թուրքիայի և սիրիացի ահաբեկիների պատերազմական բռնությունների պատճառով և շուտով ձմեռ է գալու, ուստի անհրաժեշտ է շտապ մարդասիրական օգնություն Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից տեղահան եղած բազմաթիվ փախստականներին։

2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 8-ը Նիդերլանդների խորհրդարանում ՝ (Tweede Kamer) ներկայացվել է 22 բանաձև` Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի և սիրիացի ահաբեկիչների սանձազերծած դաժանությունների կապակցությամբ։

18ԴԵԿՏԵՄԲԵՐ 2020թ.

Հայաստանի դեսպանի հանդիպումները Լյուքսեմբուրգի քաղաքական ուժերի և Պետանժի քաղաքապետի հետ 

Նոյեմբերի 18-ին շարունակվեց դեսպան Բալայանի այցը Լյուքսեմբուրգ։ Դեսպանը հանդիպում ունեցավ Պետանժի  քաղաքապետ Պիեր Մելինայի և քաղաքային խորհրդի անդամների հետ՝ փոխանցելով  Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի ուղերձը։ Զրույցի ընթացքում արծարծվեցին Պետանժի և Դիլիջանի միջև  կրթության, զբոսաշրջության, մշակույթի, առևտրի և այլ ոլորտներում փոխգործակցության խորացմանն առնչվող հարցեր։

Դեսպան Տիգրան Բալայանը նաև մի շարք հանդիպումներ և առցանց զրույցներ  ունեցավ Լյուքսեմբուրգի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի հետ։ Շնորհակալություն հայտնելով հոկտեմբերի 15-ին պատգամավորների պալատի կողմից Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիան դատապարտող միաձայն ընդունված բանաձևի համար, դեսպան Բալայանը  ներկայացրեց պատերազմի ընթացքում և դրանից հետո կատարված ռազմական հանցագործությունները, ադրբեջանա-թուրքական սադրանքները։ Հայաստանի դեսպանը շեշտեց, որ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունն անմիջական պատասխանատվություն է կրում ուժի կիրառման, պատերազմ  սանձազերծելու, երկու կողմերի ռազմական և քաղաքացիական զոհերի և ավերածությունների համար և պետք է պատասխանատվության կանչվի։ Այս առումով նա կարևորեց հստակ և հասցեական քայլերի իրականացումը՝ ընդգծելով այդ գոըծընթացում ԵՄ-ի և անդամ երկրների  առաջնորդող դերակատարությունը։

Քաղաքական ուժերի հետ քննարկումների ընթացքում  անդրադարձ կատարվեց միջխորհրդարանական կապերի ամրապնդման ուղիներին։

Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի վերաբերյալ դեսպան Տիգրան Բալայանը հարցազրույց է տվել Լյուքսեմբուրգի RTL առաջին հանրային հեռուստաընկերությանը։

Ambassador Tigran Balayan was interviewed by RTL, the first national TV channel of Luxembourg on the  Azerbaijani-Turkish aggression against Artsakh. 

21.12.2020թ.

Հայաստանյան մշակութային գործիչների և արվեստագետների ուշադրությանը։ 

Նոր հնարավորություն դիմելու մշակույթի և արվեստի բնագավառում նիդերլանդական դրամաշնորհներ ստանալու համար։

21.12.2020թ.

UNESCO is awaiting Azerbaijan’s Response regarding Nagorno-Karabakh mission

Paris, 21 December—Waypoint

ՅՈՒՆԵՍԿՕ-ն սպասում է Ադրբեջանի արձագանքին Լեռնային Ղարաբաղի առաքելության վերաբերյալ

23.12.2020թ.

Netherlands Helsinki Committee is now accepting applications for the first Matra Rule of Law Training programme of 2021: Freedom of the Media. 

Freedom of the Media takes place in an online learning environment from 1 March – 2 April 2021, and the deadline to submit an application is Sunday 24 January 2021 – 12.00 PM (CET).

23.12.2020թ.

Վիրավոր տղաները կունենան ձեռքերի գերժամանակակից պրոթեզներ: 

Այս կարևոր նախաձեռնությունը սկսել է ԱԺ պատգամավոր Նարեկ Մկրտչյանը: Այն շուտով կյանքի կկոչվի Հայրենիքի պաշտպանի Վերականգնողական կենտրոնում՝ Հիմնադրամի և աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանի հետ համատեղ ջանքերով: 

Ծրագրի իրականացման համար Հիմնադրամի նախնական ներդրումը 100 հազար ԱՄՆ դոլար է: 

Համախմբված հաղթահարելու ենք ամեն դժվարություն:

23.12.2020թ.

Members of European Parliament Peter van Dalen, Sylvia Guillaume and Francois Alfonsi has sent written questions to Josep Borrel on the EU response to the WarCrimes by Azerbaijan

24.12.2020թ.

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական կարգավորման վերաբերյալ միաձայն բանաձև Լյուքսեմբուրգի խորհրդարանում 

Այսօր Լյուքսեմուրգի խորհրդարանն ընդունել է բանաձև, որով երկրի օրենսդիր մարմինը կոչ է անում գործադիր մարմնին ի թիվս այլոց Լեռային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական կարգավորման նպատակով պահանջել քաղաքական համապատասխան գործընթացի մեկնարկ՝ աջակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ 

Մասնավորապես, Լյուքսեմբուրգի խորհրդարանը, արձանագրել է, որ Ադրբեջանը ոտնահարել է Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացը և Մադրիդյան սկզբունքները, սանձազերծելով պատերազմ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողություն հաստատելու նպատակով, այդ թվում՝ փաստելով Թուրքիայի քաղաքական և ռազմական աջակցությունն Ադրբեջանի՝ ռազմական տեխնիկայի և ջիհադիստ վարձկանների տեղակայման միջոցով։  

Նշյալ բանաձևով արձանագրվել է նաև Լեռնային Ղարաբաղի տարածքների բռնազավթումը Ադրբջանի կողմից, բռնազավթված տարածքներում բնակչության անվտանգության երաշխիքների բացակությունը և կոչ է արվում ապահովել մարդասիրական կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ, պահպանել եռակողմ հայտարարությամբ սահմանված հրադադարը, սկսել ռազմական հանցագործությունների հետաքննություն և երաշխավորել բոլոր փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղում իրենց բնակավայրեր։ 

Բացի այդ, Լուքսեմբուրգի խորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանում այն անձանց հանդեպ, ովքեր հայերի նկատմամբ բռնություններ և ատելություն են տարածում, ինչպես նաև՝ ապահովել հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանումը։  

 Point d'ordre du jour n°6

Motion de M. Claude Wiseler au sujet de la situation dans le Haut Karabakh

Document: Motion

Dépôt et exposé

Intervenant: Wiseler Claude, Député 

Discussion générale

Vote à main levée sur la motion


26.12.2020թ.

Դեկտեմբերի 26-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Զրույցի ընթացքում ԱԳ նախարարները շարունակեցին քննարկումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ձեռքբերված հրադադարի պահպանման և իրավիճակի կայունացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շուրջ։ Այս համատեքստում անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային խնդիրներին:

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Այվազյանը և Լավրովը շոշափեցին հայ֊ռուսական օրակարգի մի շարք հարցեր։


Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.