niderlandakan

Հեռավոր 63-ի ձյունն ու ցուրտը չկրկնվեց

8.02.2021. Հոլանդացիները ձյան առատության ակնկալիքով սպասում էին կիրակի օրվան: Կանխատեսման համաձայն առատ ձյուն էր տեղալու՝  մինչև 25սմ, իսկ յուրաքանչյուր այդպիսի դեպք տոն է հոլանդացիների կյանքում, որին անհամբեր սպասում են մեծից փոքր: Սկսվում է ձմեռային մարզաձևերի մարաֆոն՝  չմուշկներով ու սահնակներով մրցումներ: Նրանք նույնիսկ տեղումների առատությունը  համեմատում էին  ամենացրտաշունչ ու ձյունառատ  1963թ. հետ:

Այն աչքի է ընկել ամենացրտաշունչ ձմռան սեզոնով, Նիդերլանդների և Բելգիայի շատ տեղերում  ​​գրեթե երեք ամիս գրանցվել էր  զրոյից ցածր, առանձին դեպքում -20, որի ընթացքում Եվրոպայում 730-ից ավելի մարդիկ մահացան, բազմաթիվ կենդանիներ ցրտահարվեցին, իսկ Նիդերլանդների հյուսիս-արևելքն ամբողջ ժամանակ թաղված էր ձյան մեջ: Այդ իսկ պատճառով եղանակային այս անակնկալը Նիդերլանդներում գնահատվեց ամենավտանգավոր՝  կարմիր աստիճանի: Կանխատեսումը կանխատեսում, բայց բնությունն այլ ուղղումներ մտցրեց: Կիրակնօրյա անձրևը բավական ուշ փոխակերպվեց ձյան, իսկ սիբիրից եկած սառը հոսանքները ավելի շատ սկսեցին ներգործել, երբ ձյան բարակ շերտ  նստեց գետնին: Ողջ Նիդերլանդներում ջերմաստիճանը ցածր էր զրոյից, և շատ ճանապարհներին մերկասառույց էր: Այդ պատճառով երկրում վտանգավորության աստիճանը ոչ թե կանխատեսված կարմիրն էր, այլ նարնջագույնը:

Սառը եղանակը հոլանդացիներին ստիպում է հնարավորինս  տանը մնալ: Երկուշաբթի առավոտյան Հոլանդիայի ճանապարհներին մերկասառույց էր: Որոշ ճանապարհներ նույնիսկ փակ էին,  կամ դժվարանցանելի: Անցած 24 ժամվա ընթացքում 30 միլիոն կիլոգրամ աղ է ցրվել գրեթե ինը հարյուր աղ  ցանող բեռնատարներով, հայտնում է եղանակային Rijkswaterstaat (RWS)Նիդեռլանդներում ենթակառուցվածքների և ջրերի կառավարման նախարարության գործակալությունը:  Հատկապես երկրի կենտրոնում և հյուսիսում մշտապես վտանգն առկա է եղել:

Դպրոցները երկուշաբթի  շարունակել են փակ մնալ,  գնացքները  չեն աշխատել լրիվ հզորությամբ: Հոլանդական երկաթուղիները (NS) երկուշաբթի առավոտյան հաղորդեցին, որ գնացքների երթևեկությունը ուշացումով է սկսվել: Ձյունն ու ցրտահարությունը  տարբեր վայրերում հանգեցրել են հոսանքի խափանումների: Ավտոբուսները, տրամվայներն ու մետրոն նույնպես խնդիրներ են ունենում ցուրտ եղանակի պատճառով: Հոլանդական օդանավակայաններում որոշ թռիչքներ հետաձգվում են: Կիրակի օրը Էյնդհովենի օդանավակայանում դադարեցվել էր օդային չվերթներ, մասամբ այն վերականգնվել է երկուշաբթի: Դեպի Վադեն կղզիներ լաստանավերը  մեկնել են ժամանակացույցից դուրս:

Նիդերլանդներում, վտանգավորության աստիճանը նարնջագույնից   երկուշաբթի օրվա երկրորդ կեսին փոխարինվեց դեղին ծածկագրով պայմանավորված առաջացած մերկասառույցի  վտանգավորության հետ:  Ըստ Հոլանդիայի եղանակի ինստիտուտի, առաջիկայում ձյուն կտեղա հատկապես հարավում: Առավելագույն ջերմաստիճանը -5 աստիճան է, իսկ հյուսիսարևելյան քամու պատճառով հնարավոր է այն հասնի -15 աստիճան: 

Գիշերն անցավ, իսկ փետրվարի 9-ի երեքշաբթի  լուսաբացը դիմավորեց արևի ժպտուն ճառագայթները, կարծես թե  hեռավոր 63-ի առատ ձյունն ու ցրտաշունչ եղանակները չկրկնվեցին...

Տեղացած ձյունը մեր հայրենակից, Հաագայի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտ Սոնա Սահակյանին  յուրովի տեսնելու ու ստեղծագործելու նոր հնարավորություն տվեց:

Hay Azian

Լուսանկարները Սոնա ՍԱՀԱԿՅԱՆԻ


Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.