Niderlandakan oragir (niderlandakan) wrote,
Niderlandakan oragir
niderlandakan

ՀՀ դեսպան Տիգրան Բալայանին տրված վեց հարցերն ու դրանց պատասխանները



Նիդերլանդական() հեղինակավոր պարբերականը ԵՎՐՈՊԱՆ ՓԱԿՈՒՄ Է ԱՉՔԵՐԸ վերնագրով հրապարակել է Հաագայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանինտրված վեց հարցերն ու դրանց պատասխանները: Այն ներկայացնում ենք ստորև.
🔺1) Պատերազմն ավարտվեց նոյեմբերին, այնպես չէ՞:
🟢Դեսպան Տիգրան Բալայան. «Ադրբեջանում դեռ 120-ից ավել հայ ռազմագերիներ կան: Գերիներից մեկը պատմել է, որ իրեն ծեծի են ենթարկել՝ պարտադրելով «խոստովանել», որ մասնակցելով 1990-ականների առաջին ղարաբաղյան պատերազմին՝ ադրբեջանցիների է սպանել: Այդ ժամանակ նա տակավին ծնված չէր: Մինչ այժմ ադրբեջանցիները կատարում են ռազմական ծանր հանցագործություններ»:
🔺2) Ի՞նչ ինկատի ունեք:
🟢Բալայան. «Խոսքը ոչ միայն ռազմագերիների խոշտանգման այլև եկեղեցիների ու գերեզմանատների սրբապղծման մասին է: Կան բազմաթիվ ապացույցներ, որ ադրբեջանցի զինվորականները գլխատել են հայերի և նրանք իսկ տեսանյութեր և լուսանկարներ են տեղադրել սոցիալական ցանցերում: Ադրբեջանական կողմը դրանով փորձում է ներկայանալ՝ որպես գերակայող ուժ հոգեբանական պատերազմ մղելով:
🔺3) Ըստ հայկական կողմի` Թուրքիան նույնպես ներգրավված է եղել պատերազմում:
🟢Բալայան. Թուրքիայի կառավարությունը ջիհադիստներին Սիրիայից ուղարկեց կռվելու Հայաստանի դեմ, նրանք Սիրիայի սահմանակից շրջաններից օդանավերով տեղափոխվել են Ստամբուլ և Անկարա, որտեղից էլ ուղարկվել են Բաքու։ Նրանց քանակը 2000-ից ավելին էր, որոնցից երկու հարյուրը սպանվեցին: Էրդողանը բացահայտ հայտարարեց. «Մենք պատրաստվում ենք ավարտել այն, ինչ սկսել են մեր նախնիները»: Եվրոպան աչքերը փակում է կատարվողի վրա»:
🔺4) Իսկ ինչո՞ւ պետք է Եվրոպան լռեր:
🟢Բալայան. «Ըստ ոմանց դրա պատճառը Եվրոպա մատակարարվող ադրբեջանական գազն ու նավթն են: Ռուսասատանը ևս գազ ու նավթ է մատակարարում Եվրոպա, սակայն դա չխանգարեց Ալեքսեյ Նավալնու ենթադրյալ թունավորման պատճառով Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներ կիրառել»։
🔺5) Այդ դեպքում ի՞նչ կարող է անել Եվրոպան:
🟢Բալայան. «Պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի և Թուրքիայի հրամանատարության դեմ, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա կնոջ դեմ։ Տիկին Ալիևան Ադրբեջանի փոխնախագահն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի դեսպանն է: Փարիզի և Միլանի բուտիկներում գնումներ կատարելու հնարավորությունից նրան զրկելը ուժեղ ազդակ կլիներ»:
🔺6) Իսկ Նիդերլանդնե՞րը:
🟢Բալայան. «Արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկն ասում է, որ ենթադրյալ ռազմական հանցագործությունները պետք է հետաքննվեն: Արդյո՞ք պետք է քննել, թե հայը, որին գլխատել են, իրոք մահացել է: Ինչո՞ւ Նիդերլանդները առաջատար դեր չի ստանձնում: Չէ՞ որ Նիդերլանդները աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության չեմպիոնն է»:
Tags: Նիդերլանդական թերթեր, հղումներ.կապ.համագործակցություն, քաղաքական.պաշտոնական
Subscribe

Recent Posts from This Journal

  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments