niderlandakan

«Անի» հայ համայնքի հյուրն էր Մարտայն Վան Հելվերտը ( Martijn van Helvert , CDA )

28.02.2021 Մաստրիխտ/Նիդ.օրագիր

Այսօր, փետրվարի 28-ին, Նիդերլանների Մարտի 17-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ  Մաստրիխտի «Անի» հայ համայնքի հյուրն էր  քրիստոնյա դեմոկրատական կուսակցության (CDA) անդամ, Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր  Մարտայն Վան Հելվերտը (Martijn van Helvert): Մարտայն Վան Հելվերտին Մաստրիխտի  «Անի» հայ համայնքի անդամները  լավ են ճանաչում :  Նա ակտիվորեն ներգրավված է  նիդերլանդահայությանը հոզող հարցերում, հանդես է եկել հայանպաստ նախաձեռնություններով և իր աջակցությունն ու զորակցությունն է հայտնել Հայաստանին:Մարտայն Վան Հելվերտը ծնվել է  Սիթարդ քաղաքում 1978թ.: Քաղաքականությամբ զբաղվել է 20 տարեկանից՝ 1998-2009թթ. (Էխտ) Սուստերենի քաղաքային խորհրդի անդամ էր, իսկ 2011-2014թթ. Լիմբուրգի նահանգային խորհրդի անդամ: Խորհրդարանի պատգամավոր է 2014 թ.-ից մինչ այժմ:Մարտայն Վան Հելվերտը ավարտել է Ուտրեխտի համալսարանը, որտեղ ուսումնասիրել է  աշխարհագրություն և պատմություն, ավարտելուց հետո (2003 թ) .  միջնակարգ կրթության ոլորտում դասավանդել է պատմություն և հին մշակույթ, ծանոթ է  Հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին: Համայնքի հետ հանդիպումից առաջ,  պատգամավորը Սրբ.Կարապետ եկեղեցում մոմ վառեց, որից հետո եկեղեցու ծխական սրահում ատենապետ Լևոն Սարգիսը (Levon Sargis)  հայ համայնքին ներկայացրեց հյուրին: Հանդիպմանը ներկա էին նաև Բելգիայից եկած հայեր, որոնք անդամագրված են ԱՆԻ համայնքին: Տեղի ունեցավ ջերմ ու անկեղծ զրույց, մտքերի փոխանակություն,  հարցեր ու պատասխաններ ամենատարբեր թեմաներով:Հիշեցնենք, որ Մարտայն Վան Հելվերտը CDA խմբակցության արտաքին գործերի խոսնակն է,   խորհրդարանի արտաքին գործերի  հանձնաժողովի անդամը, միևնույն ժամանակ գյուղատնտեսության, բնության և սննդի որակի հանձնաժողովի փոխնախագահն է:

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.