niderlandakan

Նիդերլանդների Խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները

Նիդերլանդների Խորհրդարանական ընտրությունների արդյունքները

Առաջին անգամ Նիդերլանդների Խորհրդարանական ընտրությունները` Covid-19-ի պայամաններում, նախորդը 2017 թվականին էր.

18.03.2021/Աշխեն Բակլաչյան /Նիդ.օրագիր

ARM/NL

Dit artikel laat de maatregelen tijdens het stemmen en de voorlopige uitslag van de verkiezingen van de Tweede Kamer 2021 zien. 

Երեկ՝ մարտի 17-ին, ավարտվեցին Նիդերլանդների խորհրդարանական ընտրությունները:

Ըստ նախնական տվյալների (72,2%)՝ ներկայացուցիչների պալատի ընտրություններում VVD-ը («Ազատություն և ժողովրդավարություն կուսակցություն») արդեն 4-րդ անգամ ստանում է ընտրողների առավելագույն ձայները՝ ստանալով խորհրդարանական 35 մանդատ, D66-ը («Դեմոկրատներ 66») մեծ թռիչք է կատարում և ստանում 24 աթոռ. նախորդ ընտրություններում կուսակցությունն ուներ 19 մանդատ: Երրորդ տեղում է PVV-ը (Ազատություն կուսակցություն), որը ստացել է 17 մանդատ:  

Forum voor Democratie (Ժողովրդավարության ֆորում) ստանում է 8 տեղ, ինչը GroenLinks-ից (Ձախ-կանաչներ) 1 տեղով առավել է: Քրիստոնյա Դեմոկրատները ստացել են 15 տեղ՝ կորցնելով 4 մանդատ: 

JA21, Volt, Bij1 & BBB կուսակցությունները, որոնք այս տարի առաջին անգամ էին առաջադրում իրենց թեկնածությունը, նույնպես ստացել են խորհրդարանի մաս կազմելու բավարար ձայներ:

Նախնական արդյունքների մասին ավելի ընդարձակ տեղեկատվություն կարող եք գտնել հետևյալ  հղման մեջ, տեղեկություներն ըստ հաշվարկի փոփոխվում են : 

Ընտրություններ 2021-ը` հարմարեցված Covid-19-ի պայամաններին

Հիշեցնենք, որ նախորդ խորհրդարանական ընտրությունների համեմատ՝ ձայների հաշվարկն այս տարվա ընտրություններում ավելի դանդաղ է ընթանում, ինչը պայմանավորված է ընտրատեղամասերում Covid-19-ի  միջոցառումների և ռեկորդային  քանակով կուսակցությունների մասնակցության հետ:

Քվեարկության ընթացքում Covid-19 համաշխարհային համաճարակի առողջապահական ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով՝ ձեռնարկվել էին մի շարք միջոցառումներ: 

Ի տարբերություն նախկինում անցկացվող ընտրությունների՝ այս տարի ընտրատեղամասերը բաց էին երեք օր՝ մարտի 15-ից մինչև մարտի 17-ը ներառյալ: Խոցելի խումբ հանդիսացող 70 տարեկանն անց ընտրողներներին  հնարավորություն էր ընձեռնվել ընտրատեղամաս ներկայանալու փոխարեն, քվեարկել նամակի միջոցով: Ընտրատեղամաս ներկայանալու անկարողության կամ ցանկության  բացակայության դեպքում՝ քաղաքացիներին հնարավորություն էր ընձեռնվել լիազորել այլ անձանց` քվեարկել իրենց փոխարեն: 

Ընտրատեղամասերը նույնպես հարմարեցված էին կորոնավիրուսի տարածման նվազեցման կանոններին: 

  • Ընտրատեղամասերը նախագծված էին այնպես, որ հնարավոր լիներ  պահպանել 1,5 մետր հեռավորության: 
  • Ընտրատեղամասի անդամներն, ինչպես նաև ընտրողները պարտադիր կրում էին դիմակներ: 
  • Ձեռքերի ախտահանուման պարագաները հասանելի էին ընտրատեղամասի մուտքի մոտ: 
  • Քվեարկության տաղավարները (և այլ, այսպես կոչված, շփման կետերը, ինչպիսիք են դռան բռնակները), մաքրվում էին յուրաքանչյուր կես ժամը մեկ:
  • Տեղամասի այն անդամները, ովքեր ընդունում էին քվեաթերթիկը, միանգամյա ձեռնոցներ էին օգտագործում: 
  • Ընտրողների և ընտրատեղամասի աշխատակիցների միջև տեղադրված էին ապակյա պատեր: 

Նախորդ խորհրդարանական կուսակցությունների մասին կարող եք կարդալ այստեղ:

Աշխեն Բակլաչյան

Նյութը գրվել է Եվրամիության «Solidarity Corps» «Աջակցիր թերթին» նախագծի շրջանակում, փորձի՛ր ուժերդ, թղթակցիր «Նիդ.օրագրին»:

Dit artikel is geschreven in het kader van het EU-project “Solidarity corps”. Wil jij ook schrijven voor Niderlandakan Oragir? Stuur dan een berichtje en wordt ook vrijwilliger!


Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.