Լուսանկարներում'(վերևի) Արցախի պատվիրակության ընդունելությունը Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատանը: Ձախից երկրորդը' Իշխան Թովմասյանն է:
VILLEJUIFE քաղաքային ամսագրի համարներից մեկը, որտեղ նկարի հետ զետեղված է Իշխանի մասին պատմող հոդված:
Ichkhan Tovmassian
Եվրոպայում խելացի, ուսումնասեր ու խոստումնալի նոր հայ սերունդ է ինքնահաստատվում ' բոլորովին թարմ ու նոր որակներով: «Նիդերլանդական Օրագիրը» պարբերաբար պատմելու է ԵՎրոպայում ապրող շնորհալի հայ երիտասարդների մասին:
Նրանցից մեկը ' Իշխան Թովմասյանը (Ichkhan Tovmassian),ապրում և սովորում է Փարիզում: Քոլեջի ավարտական դասարանը փայլուն ավարտելուց հետո, նրան ուսումնառության հրավիրեցին Քաղաքական հետազոտությունների Փարիզի ինստիտուտ(Sciences Po) : Քննական բոլոր տեստերը հաջողությամբ հանձնելուց հետո Իշխանը դարձավ ֆրանսիայում ամենապահանջարկ ունեցող բարձրագույն այս հաստատության ուսանողը, որտեղ պատրաստում են քաղաքական և դիվանագիտական ոլորտի բարձրակարգ մասնագետներ: Այս ԲՈՒՀ-ն ունի գիտահետազոտական կենտրոնի կարգավիճակ և շատ երկրների ուսանողների երազանքն է սովորել այստեղ:
Հարկ է նշել, որ Sciences Po-ում հիմնական ուշադրությունը շեշտվում է ոչ միայն քաղաքական և տնտեսական գիտություններին , նաև կրթական ոլորտի օրենքների ուսումնասիրմանը, ֆինանսական, բիզնեսի, հաղորդակցության, քաղաքաշինական քաղաքականության, կառավարման եւ Լրագրության հմտություններին: Շնորհալի հայ երիտասարդն ուսման մեջ արդեն գրանցել է որոշակի առաջադիմություն, իր տեսական փորձառնությունն է անցկացնում Ֆրանսիայի հայկական դեսպանատանը, մասնակցում տեղական ինքնակառավարման մարմինների խորհրդարանի աշխատանքներին, սեմինարներին: Նրա մասին գրում և ցուցադրում են տեղական թերթերն ու հեռուստատեսությունը:
Իշխանը ծնվել է 1993 թվականի սեպտեմբերի 2-ին: Շնորհավորելով նրա գալիք 20-ամյակը հուսով ենք, որ ի դեմս Իշխանի , գալիք ապագայում դիվանագիտության կամ քաղաքականության ասպարեզում կունենանք հայկական խոսուն անուն:
Hay Azian
(Մեր թղթ.)
Փարիզից
Ներքևի Լուսանկարներում ' Իշխանը իր հավատարիմ շան, Բարսի հետ:
մի պահ Ֆրանսիական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցից: