niderlandakan

Ութ տղաներ առաջին անգամ քայլեցին պրոթեզներով՝ նիդերլանդահայերի դրամական օգնությամբ


24.03.2021/Ելենա Հարությունյան/Նիդ.օրագիր

Այսօր հայկական բազմաթիվ լրատվամիջոցների ներկայացուցիչներ էին  հավաքվել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Պատերազմում  ոտքը կորցրած  մեր քաջարի 8 տղաներ առաջին անգամ քայլելու էին պրոթեզներով։ Սա տղաների պրոթեզավորման վաղ փուլի քայլքի նախնական ստուգման և պրոթեզի շտկման ծրագրի  մարզումներ էին:

Տղաներին պատերազմը դաժան ճակատագիր է բաժին  հանել, բայց նրանք  հաստատակամ  ու ամուր  կամք ունեն։  Զինվորների  պրոթեզավորումն իրականացրել է  Հայաստան ժամանած Նիդերլանդների լավագույն մասնագետներից` Խայս Վան Խենտը։ Ինչպես  հայտնի է այս գործում ակտիվ աջակցություն է ցուցաբերել Նիդերլանդների ու Բելգիայի  հայ  համայնքը` ի դեմս «Հայաստան»  համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղի։  Դեռ պատերազմական օրերին հիմնադրամը Հայաստանի դեսպանի ու տեղական «Նիդերլանդական օրագիր» կայքի ակտիվ նախաձեռնությամբ  մի քանի անգամ  օնլայն  դրամահավաքներ կազմակերպեցին։  Այս տարվա սկզբից Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում գործում է նիդերլանդական արտադրության պրոթեզավորման գերժամանակակից լաբորատորիա, որը համալրված է Ottobock գորմանական ապրանքանիշի ոտքի պրոթեզներով։ Պրոթեզավորումը և վերականգնողական բուժումը  համատեղված են, այն հնարավորություն կտա տղաներին վերադառնալ բնականոն կյանք։ 

Տղաներն այսօր հնարավորություն ունեն ժամանակակից մոդելի, անվճար պրոթեզներ ստանալ, առաջնայինը նրանց բնականոն կյանք  վերադարձնելն է, ինչն էլ հնարավոր միջոցներով  իրենից կախվածն անում է Զինվորի տունը։

Հայրենիքի պաշտպանի վերականգողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյան գտնում է, որ պետք է հնարավորություն տալ  ծրագրից օգտվել հին պրոթեզավորում ունեցող հայրենիքի նախկին զինվորներին, ովքեր ունեն որոակյալ պրոթեզների կարիք

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը լրագրողներին ասաց, որ  կենտրոնում բուժում է ստացել շուրջ 3000 զինվոր և որ նրանցից յուրաքանչյուրին ցուցաբերվում է հատուկ անհատական մոտեցում։

Տղաների հետ հանդիպման էր եկել հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը։ 

 Պրոթեզավորման ժամանակակից լաբորատորիայում, որտեղ շարունակական օգնություն կլինի  Armeniefonds Nederland-ից, այսուհետ ևս հայրենիքի պաշտպանները կստանան անհրաժեշտ վերականգնողական ծառայությունները՝ բարձրակարգ մասնագետների կողմից։


Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.