niderlandakan

Նիդերլանդական կայքը բացահայտում է հայկական խոհանոցի բազմազանությունը


Էմմայի ծնողները հայ են։  Հայաստան և Արցախ Երկիրը հայտնի են իրենց գեղեցիկ բնության պաշարներով, գեղեցիկ մշակույթով եւ հարուստ պատմությամբ: Էմման ավելի շատ է պատմում հայկական խոհանոցի բազմազանության մասին եւ բացատրում, որ միշտ չէ, որ հայերը այդքան խստորեն հետեւում են բաղադրատոմսին, սակայն յուրաքանչյուրն իր յուրահատուկ ձեւով է պատրաստում բաղադրատոմսը:

Էմման բացատրում է, որ հայկական սննդի մշակույթը շատ հարուստ է, ավանդական եւ ծավալուն: Հայկական սննդի մշակույթն առանձնանում է իր բարդ, լավ մշակված եւ բազմազան ճաշատեսակներով: «Եթե ուզում ես հայկական ուտեստ պատրաստել, իսկապես պետք է ժամանակ տրամադրես։ Յուրաքանչյուր ուտեստ ունի իր պատմությունը, պատրաստման տեխնիկան եւ համն ու հոտը»: 

Սնունդը Հայաստանում համարվում է ազդեցություն ստեղծող: Էմման այն նույնիսկ անվանում է «արվեստ», քանի որ յուրաքանչյուրն ունի իր յուրահատուկ պատրաստման եղանակը: «Այս հարցում մեծ դեր ունի նաեւ մեր նախնիների ծագումը: Արդյունքում տարածաշրջանային ճաշատեսակները շատ են եւ ավանդական ուտեստի շատ տարբերակներ կան»։

«Սնունդը Հայաստանում համարվում է «արվեստ», որտեղ յուրաքանչյուրն ունի պատրաստման իր ուրույն ձեւը»:

Հայկական սննդի մշակույթը շատ հին է, դարերից եկած բաղադրատոմսեր են օգտագործվում մինչ այսօր։ արտացոլված է բաղադրատոմսերում: Էմման ասում է. Ավանդույթը շատ կարեւոր է հայերի համար: Օգտագործվում են բազմաթիվ բաղադրիչներ, որոնք ունեն օրիգինալ համեր, որոնք օգտագործվել են նաեւ մեր նախնիների կողմից: Օրինակ, եթե պատրաստում ենք Տոլմա փաթաթված խաղողի տերևներով, օգտագործում ենք կանաչեղեն, որոնք հատուկ բերվել են Հայաստանից»:

Բացի շատ կոնկրետ բաղադրիչներից, հայկական խոհանոցում կան նաեւ հատուկ ճաշատեսակներ, որոնք ուտում են տոնական օրերին: «Յուրաքանչյուր հանրային տոնի ընթացքում մենք ունենում ենք հատուկ ճաշատեսակներ, որոնք հատուկ պատրաստվում են այդ օրերին: Օրինակ, Նոր տարվա նախաշեմին կարելի է տեսնել տոլմա, խոզի բուդ ձուկ կամ խորոված: Զատիկի ժամանակ պատրաստում ենք ձուկ, տարբեր աղցաններ եւ ղափամա (բրինձ՝ չորացրած մրգերով): Ձմռան ցուրտ օրերին ավանդույթ է հայերի համար խաշ ուտել հարազատների հետ»: Էմման նաեւ պատմում է, որ հայերը իսկական հաց ուտողներ են: «Նախընտրում ենք լավաշ ուտել. Սա բարակ հաց է Հայաստանից, որը նախընտրում ենք ուտել ամեն ճաշատեսակի հետ»:

«Եթե ուզում ես հայկական ուտեստ պատրաստել, իսկապես պետք է ժամանակ տրամադրես։ Յուրաքանչյուր ուտեստ ունի իր պատմությունը, տեխնիկան եւ ճաշակը»: 

Էմման երկար չի մտածում և պատասխանում է որ տոլման է իր ամենասիրելի ուտեստը: «Ես իսկապես սիրում եմ տոլման. Տոլման պատրաստում են աղացած մսով, բրինձով և կանաչեղենով։

Բաղադրիչների համադրությունը շատ համեղ է: Ես կարող եմ սա ուտել օրվա ցանկացած ժամին ասում է Էմման»:

Վերջում Էմման բացատրում է, որ հայկական խոհանոցում շատ խոտաբույսեր են օգտագործվում՝ ինչպես թարմ, այնպես էլ չորացրած: «Սամիթ, մաղադանոս, թարխուն եւ համեմ շատ ուտեստներում անփոխարինելի են»: Բացի այդ, լայնորեն օգտագործվում են ցորենը, չիկը, ոսպը եւ սպիտակ ու շագանակագույն լոբին։ Չնայած հայկական ուտեստները շատ են պարունակում միս, կան նաեւ բուսակերական ուտեստներ։

 Smaack.nl խոհանոցային կայքից նիդերլանդերենից թարգմանեց`

ԱՆՆԱ ՄԿՐՏՉՅԱՆԸ


Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.