niderlandakan

Դպրոցականների հյուրն էր Նիդերլանդներում Հայաստանի դեսպանը

Նիդերլանդների թագավորությունում և Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպան, միջազգայնագետ-դիվանագետ, Տիգրան Բալայանը
Նիդերլանդների թագավորությունում և Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպան, միջազգայնագետ-դիվանագետ, Տիգրան Բալայանը


Անցյալ ամիս «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկած հասարակագիտական-քաղաքացիական-հասարակական նախագծերի բաց ստուգատեսի  շրջանակում   Ավագ դպրոցի հերթական և սպասված հյուրն էր Նիդերլանդների թագավորությունում և Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպան, միջազգայնագետ-դիվանագետ, Տիգրան Բալայանը:

Հատվածներ՝ Լյուսի Ղարիբյանի տեսանյութից

Ապրիլի 2-ին, Ավագ դպրոցի ընթերցասրահում տեղի ունեցած հանիպման-քննարկմանը դեսպանը անրադարձավ 2020 թվականի Արցախյան պատերազմին ու դրա հետևանքներին, Թուրքիայի դերին, սփյուռքի գործունեությանը։ Հանդիպմանը մասնակցում էին Միջին և Ավագ դպրոցների սովորողներ, Քոլեջի ուսանողներ,  Միջին և Ավագ դպրոցների դասավանդողներ: Քնարկված թեման, հարց ու պատասխանները և աշխույժ զրույցը մեծ հետաքրքրություն առաջացրեց մասնակիցների շրջանում։ Դեսպանը սիրով համաձայնեց  կազմակերպիչների առաջարկությանը`  մասնակցել առցանց ձևաչափով սովորողների հետ հանդիպումների կազմակերպելուն։ 

Հատվածներ՝ Լյուսի Ղարիբյանի տեսանյութից

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.