niderlandakan

Նիդերլանդները՝ Աննա Մարտիրոսյանի Մեկ տարվա հեռավորությունից. Մաս 2.

Շուրջ 1 տարի ապրելով Նիդեռլանդներում (հունիսին կլրանա ուղիղ 1 տարին), տեսնում եմ և վերլուծում սոցիալական շատ խորը երևույթներ, որպեսին շատ կուզեի տեսնել նաև մեր հայրենիքում👇👇
Աննա Մարտիրոսյան
Աննա Մարտիրոսյան

Սկիզբն` այստեղ.

1. Երկիրն ունի շուրջ 17 միլիոնից ավել բնակչություն։ Բնակիչների մոտ 75% նիդեռլանդցիներ են, իսկ մնացածը էմիգրանտներ են տարբեր երկրներից, հիմնականում ' Մարոկկոյից, Սուրինամից, Սոմալիից, Թուրքիայից, Հնդկաստանից, Իրաքից, Չինաստանից և հարակից եվրոպական երկրներից։ Սիրիական պատերազմից հետո բազմաթիվ են նաև ներգաղթյալ սիրիացիները։ 

2. Չնայած էմիգրանտների բավական տոկոսին (մոտ 30%), երկրի խիստ օրենքները և կայուն համակարգը պահում է ողջ երկրի ստաբիլ կապը նրանց և տեղացի նիդեռլանդցիների միջև։ Ազատությունն այստեղ ամենուր է, սակայն չմոռանաս վճարել բոլոր հարկերը, վճարումներն ու տուգանքները պետությանը, այլապես երկրում անելիք չունես՝  "դեպորտ" 😉։

3. Կյանքի տևողությունը միջինում 80-90 տարի է, երկարակյաց տարեց մարդիկ բավական գերակշիռ մաս են կազմում։

4. Հատուկ բնակելի շենքեր կան, ուր ապրում են միայն տարեց մարդիկ. պայմանները ֆիզիկապես հարմարեցված են նրանց կարիքներին և հանգիստ ու անաղմուկ  է։ Ներսից 5 աստղանի/լյուքս հյուրանոցի տպավորություն է թողնում։

5. Նիդեռլանդցիները շատ գնահատում են բարձր կրթության հետ միասին նաև մարդու անհատական կարողությունները։ Նիդեռլանդցին երբեք չի բարձրագոչում, թե ամեն ինչ գիտի, այլ միայն լսում է, սովորում և վերլուծում։ Դպրոցը/քոլեջը ընտանիքից հետո, շատ մեծ նշանակություն ունի երեխայի կյանքում։ Երեխան այն ավարտելուց հետո ճիշտ ուղղություններ է ստանում դպրոցից, թե որ ճանապարհով կառուցի իր հետագա կարիերան, իր կարողություններին համապատասխան։

6. Եթե երեխան դպրոցում թերացել է որոշ առարկաներից, կամ իր ուժերից վեր է որոշ առարկաների լիարժեք յուրացումը, ապա երեխային հնարավորություններ են տրվում փորձելու իր ուժերը այլ ոլորտում։ Բնավ ամոթ չէ, երեխային տալ օրինակ արհեստագործական, կամ արվեստի ոլորտ, եթե համապատասխանում է իր ընտրությանը և սիրում է այն

7. Նիդեռլանդցիի այո-ն այո է, ոչ-ը' ոչ։ Ոչ հստակ պատասխանները միայն ցավեցնում են իրենց գլուխը։ Մեկ էլ չսպասես, թե 1-ին անգամ մերժելուց հետո, 2-րդ անգամ կառաջարկի կամ կհյուրասիրի😁😄։ 

8. Նիդեռլանդցին ժամերի առումով խիստ կարգապահ է, չի ընդունում անգամ 5 րոպեի ուշացումներ։ Եվ, եթե հարգալից պատճառներով լինում են, ապա զգուշացնում է, որ հաջորդ անգամ չկրկնվի։ Ժամանակը, րոպեն այստեղ շատ թանկ են գնահատում։ 

9. Ավտովթարները այստեղ նվազագույնի են հասցված, քանի որ անգամ ինշուրանսին, իրենք էլ բավական ծախսեր են անում վնասված տեղերը վերականգնելու համար։ Բացառված են ոչ սթափ վիճակում, ինչպես նաև առանց վարորդական իրավունքի ղեկին նստելը։

10. Հեծանիվներից հետո շատ տարածված են մեքենաներ, թեկուզ օգտագործված, բայց նորմալ աշխատող, լավ որակով, լինի 2 դուռ, թե 4 դուռ։ Չեմ տեսել որևէ տեղ լյուքս մեքենաներ, ինչպես օրինակ' ջիպս, համմեր կամ "տանկի" տպավորություն թողնող ցուցադրական մեքենաներ։ Ինչքան փոքր, այնքան իրենց համար հարմար ու արագ, էկոնոմիկ տրանսպորտի տեսակ։

11. Այստեղ վարորդական իրավունք ձեռք բերելը այդքան էլ հեշտ չէ և բոլորին չէ որ հաջողվում է ձեռք բերելու այդ բաղձալի հնարավորությունը։ Ամեն վայրկյանի ճիշտ կողմնորոշումը, նեղ և լայն տարածական ճկուն պատկերացումը մեծ նշանակություն ունի տեսությունից և կանոններից հետո։ Դեպքեր են եղել, երբ վարորդները նեղ ճանապարհներով անցնելիս, կամուրջից ընկել են գետի կամ լճակի մեջ🤣։ Ինքս մի անգամ ականատես եղա այդ դեպքին և շատ զավեշտալի էր😁😂։ 

12. Ամեն դեպքում, նախորդ կետերից հետո, շատերին հաջողվում է ավտո քշել իրավունք ձեռք բերել, քանի որ որպես տրանսպորտ շատ պետքական է և բավական մատչելի մեծ երկրում, ուր հանրային տրանսպորտը(գնացք, տրամվայ, ավտոբուս) շատ թանկ է. սկսվում է 15 եվրոյից, մեկ ուղղությամբ։

13. 4 խոշորագույն քաղաքներն են' Ամստերդամ, Ռոտերդամ, Դեն Հագան ու Ուտրեխտը, ուր կան նաև հայկական համայնքներ և եկեղեցիներ։ Հայերը Նիդեռլանդներ սկսել են գաղթել դեռևս 18-19-րդ դարերում։ 

14. Գիշերվա ժամը 10-ից հետո արգելված է բարձր աղմուկն ու այն առաջացնող սարքավորումների (փոշեկուլ, լվացքի մեքենա, բարձր դինամիկներ և այլն) օգտագործումը։ Հակառակ պարագայում տուգանք է հասնում։ 

15.  Նիդեռլանդցիները դեռ փոքր հասակից, բնության և կենդանիների, թռչունների մեծ սիրահար են. ամեն 2-րդ կամ 3-րդ բնակիչ շուն, կատու կամ թռչուններ է պահում, իհարկե նախատեսված տարածք ունեն և հարկ են վճարում պետությանը տնային կենդանիներ պահելու համար։ Երեխաներին վաղ հասակից են սովորեցնում բնության և կենդանական աշխարհի հետ սերտ կապը. բացառված է կամ խորթ է կենդանիներին հալածելու, բնությանը վնասելու երևույթները. ինքս ականատես եղա մի դեպքի, երբ երեխաները գետից կարթով 2 մեծ ձուկ որսացին, ցանցի մեջ խաղացին, նայեցին ու հետո բաց թողեցին  ջրի մեջ։ Պարզապես վայելում են անգամ կենդանի ձկան հետ շփումը։ 

16. Նիդեռլանդները գարնանային կամ աշնանային երկիր է, ոչ արևային և երբ արև է լինում, երկարատև, տաք ու հաճելի, պարզապես դրսում ուր որ պատահի, նստած վայելում են արևի բերկրանքը։ Շատ տարածված է վիտամին Դ օգտագործումը։ 

17. Նիդեռլանդցին սպորտային է, բացի հեծանվից, շատ սիրում են դրսում քայլել, վազել, վարձով նավակ են քշում. անգամ խիստ ցուրտ, փոփոխական և անձրևոտ եղանակը չի խանգարում նրանց' դրսի խելացնոր ակտիվությունները։ 

18. Փոփոխական և անձրևային եղանակներից կախված, այստեղ բոլորը իրենց հեռախոսներից օգտվում են հատուկ ծրագրից, որով հստակ երևում է, թե որ ժամից կսկսվի տեղումները (buienalarm) 

19. Քանի որ Նիդերլանդցիների մեծամասնությունը ծանրաբեռնված է աշխատանքային կամ ուսման ռեժիմով, ուստի տարածված է գնել պատրաստի ճաշատեսակներ և սալաթներ սուպերմարկետներից. այն հիմնականում բանջարեղենային է, համեմված հավկիթների հետ և ձկնեղեն, նաև իտալական համեղ պիցցաների սիրահար են։ 

20. Ամփոփելով ցուցակը' Նիդերլանդները պանրի(kaas), կարտոֆիլի/ֆրի (pataat), ձկնեղենի (Kibbeling) և վաֆելի, նաև շոկոլադի երկիր է։ 

Առայժմ այսքանը։ 

Շարունակելի.. 



Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.