niderlandakan

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներ Նիդերլանդներում և Լյուքսեմբուրգում


Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակացությամբ ապրիլի 24-ին դեսպան Տիգրան Բալայանն այցելեց Ասսեն և Ալմելո։ 

Դեսպանը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության սրբադասված նահատների հիշատակին՝ ծաղկեպսակներ զետեղելով անմեղ զոհերին նվիրված Ասսենի հուշարձանի մոտ և Ալմելոյի հուշահամալիրում։ 

Տ. Բալայանն այնուհետև հարցազրույցներ տվեց նիդերլանդական լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ 

Դեսպանության 2-րդ քարտուղար Դավիթ Միրզախանյանը նույն օրը Հայաստանի դեսպանի անունից ծաղկեպսակ զետեղեց Ամստերդամի Հայոց ցեղասպանության նահահատակների խաչքարի մոտ։

Հիշատակի միջոցառումներին ներկա էին հայ հայմայնքային կառույցների անդամներ, Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորներ և տեղական խորհուրդների անդամներ, Ալմելոյի քաղաքապետը, Ալմելոյի և Ամստերդամի ասորի և հունական համայնքների ներկայացուցիչներ։

Նիդերլանդներում ոգեկոչման առցանց միջոցառում էր  կազմակերպել  նաև Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիան 

«Հայաստան-Լյուքսեմբուրգ» բարեկամության ասոցիացիայի կողմից ապրիլի 24-ին Լյուքսեմբուրգում անցկացվեց մոմավառություն՝ ի հիշատակ Մեծ Եղեռնի նահատակների, որին մասնակցում էին դեսպաններ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, Լյուքսեմբուրգում ՀՀ պատվավոր հյուպստոսը, հայ համայնքի անդամներ։ 

-----------------

Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին  նվիրված միջոցառումներ   կազմակերպվեցին նաև Նիդերլանդների Նայմեխեն, ՈՒտրեխատ, Մաստրիխտ և այլ քաղաքներում, որտեղ  ներգրաված էին հայկական տարբեր կազմակերպություններ ու կառույցներ: Միջոցառումները լուսաբանեցին Նիդերլանդների հանրային հեռուստատեսությունը, կենտրոնական ու մարզային մամուլը 

Նիդերլանդական օրվա  մամուլի հրապարակումներից

Նիդ.Հանրային հեռուստաալիք

Dagblad Noorden

Tubantia

Ապրիլ 24-ի Մանրամասը տեղեկություններ հրապարակել է Նիդ.օրագրի ֆեյսբուքյան էջը

https://www.facebook.com/NidOragir


Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.