niderlandakan

Գիրք ամենակարևորի մասին. Մարիաննա Հակոբյանի «Կասկադ. 6.15» վեպը

Գրական-մշակութային կյանքը Հայաստանում շարունակում է առաջխաղացում ունենալ. ակտիվացել են գրքերի տպագրությունն ու դրանց վաճառքը:  

«Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի շրջանակներում «Արմենպրես» լրատվական գործակալությունը հրապարակել է մարտ ամսվին ամենաշատը վաճառված գրքերի տասնյակը: «Կասկադ. 6.15» վեպը հայտնվել է լավագույն եռյակում:

«Նիդերլանդական Օրագրի» թղթակից Մարիամ Կիրակոսյանը, այս օրերին գտնվելով Երևանում, հանդիպել է «Կասկադ 6.15» գրքի հեղինակ, լրագրող, լրատվական մեկնաբան Մարիաննա Հակոբյանին և պարզել գրքի  հաջողության գաղտնիքը:  

«Կասկադ. 6.15»-ն ամենակարևորի մասին է. սիրո, վայելքի, սպասումի, երջանկության փնտրտուքի, հիասթափության, դավաճանության, գեղեցիկ կիսատության: Գիրքը սիրային եռանկյունու մասին է: Ամուսին-կին-սիրուհի, բայց ոչ սովորական, երեքն էլ խնդրին նայում են մի տեսանկյունից՝ Սիրո: Տարօրինակ է, բայց երեքն էլ սիրում ու հարգում են իրար ու ցավոտ, նվաստացուցիչ իրավիճակում անգամ չեն մեղադրում իրար, փորձում են գտնել՝ «ինչու»  հարցի պատասխանը: Ինչու հասան այդ կետին, ովքեր էին, ինչ դարձան, ինչ էին երազում, ինչ' գտան: Հասկանալով, որ չկա կոնֆլիկտ չկա զարգացում՝  ամեն մեկն իր մեջ փնտրում է իրեն, հորինում ապրելու նոր իմաստ, ստեղծում նոր սպասում: «Ով եմ ես» հարցի պատասխանը նրանք չեն գտնում, որովհետև չեն ուզում ավարտվել, չեն ուզում սահմանափակել իրենց: Նրանք երազում են նույն բանի մասին՝ Հավերժության: Չկա մեղադրանք, չկա լաց, չկա նվնվոց, նրանք անբուժելի երազողներ են, որ հավաքում են գեղեցիկ պահեր ու մահը պատկերացնում են նույն կերպ՝գեղեցկությունից տրաքող սիրտ: 

Գիրքը քաոսի ու կարգուկանոնի մասին է, հակասությունների, որ նույնն են ու փոխարինում են իրար: Խառն են, ծովի ալիքների պես մեկ առաջ են գալիս, մեկ հետ գնում, բռնում նույն ալիքը, հետո ընկնում տախտակից, ծովի ջուր կուլ տալիս: Չեն վախենում սիրել, սխալվել, ցավեցնել, երբեմն ծայրաստիճան անպտասախանատու են ու անտարբեր, նրանք մի բանից են վախենում՝ ձանձրույթից, կյանքն ուրիշի կանոններով ապրելուց:

Խորհուրդ չի տրվում ընթերցել ոչ էսթետ մարդկանց: Գիրքը կարելի է ձեռք բերել հայաստանյան գրախանութներից, շուտով նաև' առցանց:


Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.