niderlandakan

Հիշատակման օր.Հարգանքի տուրք Միդելհարնիսիում նահատակված Հայ 7 զինվորների հիշատակին

Հոլանդացիները Հիշատակման այս օրը՝  մայիսի 4-ին, հարգանքի տուրք են մատուցում 2-րդ աշխարհամարտում և այլ կոմֆլիկտներում զոհվածների հիշատակին:

Այս տարի ևս ըստ ձևավորված ավանդության, Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ Տիգրան Բալայանը այսօր Հիշատակի օրը այցելեց և իր հարգանքի տուրքը է մատուցեց Միդելհարնիսիում նահատակված Հայ  7 զինվորների հիշատակին: 


Գրեթե ամեն տարի Մայիսի 4-ին՝  Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան Միդելհարնիսում  Հայաստանի գործող դեսպանների ու տեղական իշխանությունների հետ համատեղ, մշտապես այցելել ու ծաղիկներ են խոնարհել Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված հայորդիների գերեզմաններին:

Նիդ օրագիրը մի քանի անգամ ուղիղ ռեպորտաժններ է վարել Հայ նահատակված 7 զինվորների հուշարձանից:

Ներկայացնում ենք կրճատ հատվածներ 2017 և 2019թթ  մեր ուղիղ  ռեպորտաժներից.

2017

2019

--------

Մեր հարցազրույցը Հանս Կոստրի հետ (1944,հոլանդական դիմադրության շարժմանն մասնակից Մամիկոն Սաֆարի Մինասյանի որդին)


Ազգային հուշարձան Ամստերդամում ՝ Դամ հրապարակում, որտեղ անցկացվում է ամենամյա հիշատակի արարողությունը
Հիշատակի պաշտոնական արարողությունը ավանդաբար անցկացվում է Ամստերդամի Դամ հրապարակում: Այնտեղ են այցելում  նախարարների կաբինետի անդամները (Նիդեռլանդների կառավարություն), թագավորական ընտանիքը, գեներալներ, Դիմադրության շարժման անդամներ, և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Երեկոյան ժ.20.00-ին լռության րոպե է:  Կանգնում է հասարակական տրանսպորտի և ճանապարհային երթևեկության շարժը 

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.