Հոլանդացի հայազգի ճանաչված երգիչ Արիստակես Եսայանը, ով 2005 թվականի Հոլանդիա- Հայաստան ֆուտբոլային խաղից առաջ երգել է Հայաստանի հիմնը, Ֆեյսբուքյան իր էջում հայտնում է , որ այս տարվա դեկտեմբերի 14-ի շաբաթ օրը Ամստերդամ է գալու հանրահայտ Շարլ ԱԶՆԱՎՈՒՐԸ, ով Heineken երաժշտության սրահում հանդես կգա համերգով: Սույն լուրը հայտնում են նաև նիդերլանդական գրեթե բոլոր լրատվամիջոցները ' պատմելով հայտնի երգչի ազգային ծագման ու գործունեության մասին, նշվում է, որ սա Հոլանդիայում Ազնավուրի այցելությունն է 2002 թվականից ի վեր: Show Nieuws կայքը նաև հավելել է, որ հայ ծնողների զավակը երեք անգամ' 1999, 2000 և 2006 թվականներին հաղորդել է, որ ավարտելու է իր գործունեությունը երգարվեստի ասպարեզում, բայց հետո կրկին բեմ է վերադարձել:
Ազնավուրը իր 60-ամյա ստեղծագործական գործունեության ընթացքում թողարկել է 100 միլիոն ալբոմ և գրել 1200 երգ:
Ազնավուրի դեկտեմբերի 14-ի Heineken համերգային սրահում տեղի ունեցող համերգի տոմսի արժեքն է 95-145 ևրո:
Տոմսեր կարող եք ձեռք բերել այցելելով այստեղ '
http://www.livenation.nl/event/456397/charles-aznavour-tickets