niderlandakan

ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Hasmik Mirzoyan-Chilingaryan

Նիդերլանդներում առաջինն ինձ տպավորեց ճարտարապետությունը։

Կարծես հեքիաթում լինես` տնակներ, մուլտ-դղյակներ անտառների մեջ, նեղ փողոցներ, ամենուր ծառուղիներ, այգիներ։ 

Բարձրահարկեր այդքան չես հանդիպի (միայն մեծ քաղաքներում), հիմնականում 3 հարկանի "կիսված տներն են" (semi detached house), առանձնատներ: 

Ցանկացած կառուցվող շինություն հաստատվում է հատուկ պետական կառույցի կողմից, իսկ սեփականատերը չի կարող փոփոխել իր տան արտաքին տեսքը իր ուզած ձևով (կան հատուկ չափանիշներ)։ Հենց այդ չափանիշները` օրենքները, օգնում են, որ գեղեցիկ ու համաչափ լինի ճարտարապետությունը։ 

Ռոտերդամում կարծես բարձրահարկերի ցուցահանդես լինի. Խորանարդի, մատիտի, աստիճանների, ամբարի տիպի շենքեր։

Ամստերդամում` կարմիր կղմինդրե տանիքներով "карточный домик"-ներ են, իսկ Ուտրեխտում` կանալներով փաթաթված շենքեր։

Տեսանյութում  ներկայացնում եմ ավելի մանրամասն․ մի փոքր միասին կզբոսնենք։

Ֆոտոները` @dmirzoyann

Հասմիկ Միրզոյան-Չիլինգարյանի հոդվածը առաջին անգամ ,,Նիդերլանդական օրագրում,, հրապարակվել է 2021թ. մայիսի 8-ին.


Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.