niderlandakan

Տիգրան Բալայան. «Իմ ուղերձը տագնապի ազդանշան է, արթնացման կոչ...»

ThePostOnline (TPO) հանրահայտ  կայք է Նիդերլանդներում, որին այցելում են 1մլն-ից ավելի ընթերցող. 

Ներկայացնում ենք Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի հանրահայտ այս պորտալում հրապարակված երկրորդ հոդվածի հայերեն թարգմանությունը.

«Եվրոպական համակեցության երկրները լռում են ադրբեջանական Էրդողանի չարաշահումների մասին»
«21-րդ դարի ամենահայտնի բռնապետերից մեկի կողմից ծրագրված հաջորդ պատերազմին հաշված օրեր կամ նույնիսկ ժամեր է մնացել»:

Չնայած ԵՄ-ն  ինքն  իրեն ու Հայաստանին փորձում է համոզել , որ հնարավոր է հաշտության եզրեր գտնել  նավթով հարուստ բռնապետական Ադրբեջանի հետ` Կովկասում  խաղաղության ապահովման համար և այդ քայլի համար բավարար պայման  կլինի «երկու երկրների կողից» ցուցաբերվող զսպվածությունը, այնուհանդերձ կրկին հասել ենք  վտանգավոր մի կետի: 21-րդ դարի ամենահայտնի բռնապետերից մեկի կողմից ծրագրված հաջորդ պատերազմին հաշված օրեր, կամ նույնիսկ ժամեր են մնացել:

Սա ծիծաղելի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ, որովհետև ճակատագրի հեգնանքով մեր հարևան ագրեսորի անկանխատեսելի, անարդյունավետ ու ոչ կառուցողական դիրքորոշումը այլ ազդակներ ունեն: Կրկին անգամ, երբ  մտածում եմ, թե ինչ կարելի էր անել Ադրբեջանի նախագահի աճող ախորժակը զսպելու համար,  հիշում եմ  «անպատժելիության մթնոլորտ»  արտահայտությունը: Համոզված եմ, որ միակը չեմ այս բառերը կրկին ու կրկին հիշելու մեջ, քանի որ մեզանից շատերը հասկանում են, որ պատժվելու վախը հաճախ հանցագործություն չկատարելու միակ նախապայմանն է: Ցավոք, նախորդ գրառմանս մեջ  անուղղակիորեն նկարագրված  կանխատեսումները  ճշմարարտացի դուրս եկան. անպատժելիության մթնոլորտը նոր Էրդողանին թույլ տվեց Կովկասը հասցնել նոր պատերազմի եզրին՝  Հայաստանի հետ սահմաններին ՝ զորք տեղակայեցին, ապա և անցան  ինքնիշխան Հայաստանի  տարածքը.

Կարելի է մտածել, որ Ադրբեջանը մայիսի 12-ը պատահաբար է ընտրել Հայաստանի տարածք ներխուժելու համար: 1994 թ մայիսի 12-ը մի օրը է, երբ ստորագրվեց եռակողմ հրադադար Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև, որը նշանակում էր գիտակցության հաղթանակ`ընդդեմ անհիմն հավակնությունների:

Մենք կարող էինք դրան վերջ տալ այն բանից հետո, երբ նշեինք, որ ինչ-որ մեկը ոտնձգություն է կատարում մեկ այլ երկրի ինքնիշխան տարածք, քանի որ փաստն ինքնին խոսուն  է և իրենից ենթադրում է միջազգային հանրության լիիրավ աջակցությունը : Բայց ցավոք դա տեղի չունեցավ, երբ խոսքը հասավ փոխհամագործակցող Եվրոպական երկրներին: Ինչ-որ կերպ պարզեցինք, որ մի մասը հայտարարել են, որ հավատարիմ են համընդհանուր արժեքներին և մարդու իրավունքների պաշտպանությանը, իսկ մյուսները փորձում էին թաքնվել պետության տարածքային ամբողջականության անձեռնմխելիության սկզբունքի ետևում, անտեսելով Հայաստանի դեմ կոպիտ խախտումները:

Միջազգային հանրության լռությունը և շատերի «հավասարակշռված» վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի 150.000 անմեղ քաղաքացիների նկատմամբ բռնության գործադրման, բազմաթիվ ռազմական հանցագործությունների, հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման, անմարդկային խոշտանգումների, հայ ռազմագերիների սպանությունների նկատմամբ և այսպես կոչված «Ռազմական ավարի պարկում» հայ զինվորների ապամարդկայնացումը հանգեցրեց Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սկսելու հերթական փորձին: Եվ նույնիսկ հիմա, երբ հարյուրավոր ադրբեջանցի զինվորներ գտնվում են մեր ինքնիշխան տարածքում, մենք լսում ենք «երկու կողմերին» հասցեագրված զսպվածության կոչեր:

Մեզ խոստացել են խաղաղություն, մինչդեռ մենք համոզված էինք, որ մեր կողմից դիմադրությունը դրան հասնելու ամենակարևոր կողմերից մեկն է: Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, նոր պատերազմի վտանգն է, ենթադրաբար ՝ շատ «խաղաղ» բնույթի: Մենք պասիվ հարձակման ենք ենթարկվում, և այնուամենայնիվ, մենք լսում ենք «պատրանքային հաշտեցման» հասնելու անհրաժեշտության մասին: Մենք ականատես ենք լինում մի բռնապետի ծննդյան, ով նավթային հարստությունն օգտագործեց `վերացնելու ժողովրդավարության կամ համամարդկային արժեքների ցանկացած հիշողություն, երկրում բանտարկելու, խոշտանգելու և սպանելու իր հակառակորդներին և պատերազմական հանցագործություններ կատարել անմեղ մարդկանց դեմ, ովքեր պայքարել են իրենց կյանքի իրավունքի համար: Այնուամենայնիվ, չկա համաչափ գործողություն ՝ կանխելու գալիք աղետը:

Հայաստանում գալիք ընտրությունները սաբոտաժի ենթարկելու Ադրբեջանի նախագահի դրդապատճառները շատ պարզ են. ժողովրդավարները չեն պայքարում, բայց, ցավոք, ժողովրդավարական երկրները ենթարկվում են հարձակման:

Իմ ուղերձի նպատակը այն չէ, որ մեղադրեմ: Իմ ուղերձը տագնապի ազդանշան է, արթնացման կոչ , իրական և շոշափելի գործողությունների կոչ, որը դեռ կարող է փրկել իրավիճակը և հնարավորություն ընձեռել խուսափել մեկ այլ բռնապետի հավակնություններից: Ադրբեջանական Էրդողանի չարաշահումների և իրականության անտեսման մասին լռությունն արտացոլվում է ոչ միայն Եվրոպայի շջագծում, այլ ազատության երկրների սահմաններում: Բազմաթիվ կոռուպցիոն սկանդալներ, որոնք ներգրավում են եվրոպական քաղաքական գործիչներին գլխավոր դերերում , Թուրքիայի և Ադրբեջանի ապակայունացնող գործողությունները երրորդ երկրներում՝ թույլատրելիի միայն փոքր մասն է:

Թարգ. «Նիդերլանդական օրագրի»

Հոդվածի թարգմանության առաջին մասն այստեղ

Տիգրան Բալայանի զույգ հոդվածները https://tpo.nl/ կայքում


Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.