niderlandakan

Մայիս ամսվա օրագրից

19 մայիսի

Դեսպան Տիգրան Բալայանը դասախոսություն ունեցավ Լեյդենի համալսարանի ուսանողների համար

Ս.թ. մայիսի 19-ին դեսպան Տիգրան Բալայանը հեռավար դասախոսություն ունեցավ Լեյդենի համալսարանի միջազգային հարաբերությունների ուսանողների համար, որի ժամանակ անդրադարձավ հայ-նիդերլանդնական հարաբերություններին, Հայաստան-ԵՄ փոխգործակցությանը, Արցախի դեմ ադրբեջանաթուրքական վերջին ագրեսիայի պատճառներին և հետևանքներին։

Տ. Բալայանն ուսանողներին ներկայացրեց նաև ղարաբաղյան հիմնախնդրի միջնորդական ջանքերը, խոսեց հակամարտության հնարավոր լուծման ուղիների մասին։

Հանդիպման ավարտին Հայաստանի դեսպանը պատասխանեց ուսանողներիների հարցերին։

On 19 May 2021, Ambassador Tigran Balayan delivered an online lecture to the students of the International Relations Faculty of University of Leiden, during which he touched upon the Dutch-Armenian relations, Armenia-EU cooperation, as well as the reasoning of the recent Azerbaijani-Turkish aggression against Artsakh and post war situation. Tigran Balayan also spoke about the possible solutions and the mediatory efforts aimed at settlement of the Karabakh conflict.

At the end of the lecture the Ambassador addressed the questions of the students.

19 մայիս

Գարեգին Նժդեհ ՀՀԴ երիտասարդական կազմակերպությունը, երեկ Ռոտերդամում անցկացվող Եվրատեսիլ երգի փառատոնի ողջ ընթացքում, համերգասրահի մոտ իրազեկման գործողություն իրականացրեց հայ գերիներին ազատ արձակելու պահանջով։  Մարդկանց բուկլետներ, թերթոններ ու թռուցիկներ բաժանվեցին, որտեղ բացատրվում էր հայերի հանդեպ Ադրբեջանի կատարած ագրեսիան և պատերազմական հանցագործությունները։

Eurovision is no place for aggressor Azerbaijan!

Yesterday we created awareness for our POW's at the Eurovision Songcontest in Rotterdam. We handed out flyers to make people aware on the Azerbaijani aggression and warcrimes against Armenians.


20 մայիս

Լապշինին հատուցելու են

Ադրբեջանական իշխանությունները  30.000 եվրո փոխհատուցում են վճարելու բլոգեր Ալեկքսանդր Լապշինին  (Alexander Lapshin

Այսպիսով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի իշխանություններին ճանաչեց մեղավոր Բաքվի բանտում Լապշինի դեմ սպանության փորձի եւ բռնի խոշտանգումների համար: 

Դատարանը նաեւ գտավ, որ Լապշինը երբեք  գրավոր ներում չի հայցել նախագահ Ալիեւին, իսկ Ադրբեջանի կողմից ներկայացվող նամակների արժանահավատությունը կասկածի տակ  է դրվել: 

Հայտնելով այս լուրը, Լապշինը իր ֆեյսբուքյան էջով շնորհակալություն է հայտնել իր փաստաբաններին.

,,Իմ սիրելի իրավաբաններ Каринна Москаленко և Anna Maralyan դուք սուպեր պրոֆեսիոնալներ եք, սիրում եմ ձեզ! ,,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Բաքվի ցուցումով տարիներ առաջ Բելառուսում ձերբակալեցին Լապշինին և ուղարկեցին Բաքու զուտ Արցախում լինելու և  գրառումներ կատարելու համար:


20 մայիս

Բանաձև գերիներին անհապաղ ազատելու պահանջով

Հղում անելով Եվրախորհրդարանի պաշտոնական էջ, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Jonathan Lacôte իր ֆեյսբուքյան էջում հայատառ գրառմամբ հետևյալն է հայտնել.

Jonathan Lacôte

Եվրոպական խորհրդարանը🇪🇺 այսօր 607 կողմ ձայներով ընդունել է բանաձև, որը պահանջում է

անհապաղ և առանց նախապայմանների ազատել հակամարտության ընթացքում և դրանից հետո Ադրբեջանում ձերբակալված բոլոր հայ զինվորականներին և խաղաղ բնակիչներին:

22 մայիսի

Իրազեկման բողոքի ցույց համերգասրահի մոտ

Այսօր, Մայիս 22-ին, ժամը 13:00-ին  ՀՀԴ Գարեգին Նժդեհ երիտասարդական կազմակերպության նախաձեռնռությամբ, Ռոտերդամ քաղաքում, որտեղ Ադրբեջանի մասնակցությամբ անց է կացվում Եվրատեսիլ երգի փառատոնը,  տեղի ունեցավ իրազեկման բողոքի ցույց ընդդեմ այս երկրի Հայաստանի դեմ վարած ագրեսիայի ու ոչ կառուցողական քաղաքականության։

 Ադրբեջանը դեռ շարունակում է մերժել բոլոր հայ ռազմագերիներ ազատ արձակումը, որը  խախտում է 2020 թ. նոյեմբեր 9-ի կնքուած պայմանավորվածությունների

 Վայր՝ Schouwburgplein 3012 CL Rotterdam

23 մայիսի

Հաղորդավարը երգի փառատոնում

Նիդերլանդներում ուշադրության արժանացավ ԵՎրատեսիլ երգի փառատոնը խուլ համրերի համար մեկնաբանող NPO Extra 1 հեռուստաստուդիայի մեկնաբան Միրջամ Ստոլկը, որը թարգմանեց ոչ միայն տեքստը. Տեսաերիզում Ստոլկը ներկայացնում է ռուս մասնակցի երգը

--------

De bezoekers en artiesten zijn niet de enigen die dansen vanavond op het Songfestival.  Ook de sign dancers op NPO 1 extra kunnen er iets van. Zoals Mirjam Stolk die de Russische inzending 'Russian Woman' uitbeeldde. 

26 մայիսի

Նիդերլանդացիներն ամեն տարի արտադրում են մոտ 650 մլն կգ պանիր

Embassy of the Netherlands in Armenia

Նիդերլանդացիներն ամեն տարի արտադրում են մոտ 650 մլն կգ պանիր։ Երկու երրորդը արտահանվում է, ինչը Նիդերլանդները դարձնում է աշխարհի խոշորագույն պանրի արտահանողը: 

Ալկմարի, Գաուդայի և Էդամի պանրի շուկաները մեզ հիշեցնում են ծաղկող պանրի առևտրի ծագման մասին: 

Կան նիդերլանդական պանրի բազմաթիվ այլ տեսակներ, ինչպիսիք են Ֆրիսիան, Լիմբուրխերը, Կերնհեմը, Բլուֆորտը, Սուբենհարան, Մասդամը, Հին Ամստերդամը, Հին Ալկմարը, Միմոլետտա հանձնաժողովը, Մաասլանդը, Տեքսելաար-Կոլյումերը, Լեյդենը և Լեյրդամերը։

Հնագետները հայտնաբերել են պանրի արտադրության սարքավորումների մնացորդներ, որոնք թվագրվում են մ. թ. ա. 200-ից մինչև միջնադար, ինչը ցույց է տալիս, որ միջնադարում պանրի արտադրությունը և առևտուրը կենտրոնական տեղ են զբաղեցրել նիդերլանդացիների կյանքում:


28 մայիսի

«Ռադիո Մարիամն» ու «Նիդերլանդական օրագիրը» համագործակցում են

Այս ամիսը տոնական է «Ռադիո Մարիամի» համար: Մայիսի 24-26-ը ռադիոկայանը Մարիաթոն էր կազմակերպել այն նվիրելով  Աստվածամորը: Այս կապակցությամբ ռադիոկայանը մի շարք տոնական եթերներ է թողարկել, որում բազմաթիվ մասնագետներ գնահատել ու շնորհավորել են ռադիոկայանին:  Ռադիո Մարիամը մի մեծ ընտանիք է, որի հաղորդումները թողարկվում են աշխարհի 80 երկրներում: Գյումրիից  տրվող հայկական հաղորդումները հեռարձակվում են նաև HOT BIRD 13 EST արբանյակով:

Տոնական հաղորդմանը իր ողջույնի խոսքն է ուղղել «Նիդերլանդական օրագիրը», որն ակտիվորեն համագործակցում է «Ռադիո Մարիամի» հետ  կապված Ամատունիների իշխանական տոհմի նախագծին: Ներկայացնում ենք «Ռադիո Մարիամին» ուղղված ողջույնի խոսքը.

https://fb.watch/5P2S2cBa_8/

Radio Mariam Armenia

Ամբողջական հաղորդումն այստեղ

https://www.facebook.com/radioMariam/videos/224682042452903


29 մայիսի

ՍՊԻՏԱԿ ԿԱԿԱՉ` «Արագած» ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒՄՈՎ

Embassy of Armenia in The Netherlands/ Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն

Հանրապետության օրվա կապակցությամբ և Հայաստանի անկախության 30-րդ տարեդարձին ընդառաջ՝  դեսպանության և «Փայնաքերը օգնում է Հայաստանին»  հիմնադրամի նախաձեռնությամբ «Maveridge» ծաղկաբուծական ընկերությունն իր մշակած (նոր կակաչի մշակումն ու աճեցումը տևում է յոթ տարի) նոր տեսակի սպիտակ կակաչը անվանակոչեց «Արագած», ինչը խորհրդանշում է Արագած լեռան ձյունածածկ գագաթները։ 

Ծաղկի անվանակոչման արարողությունը տեղի ունեցավ «Maveridge»- ի գլխամասում, ուր ավանդույթի համաձայն առաջին ծաղիկները օծվեցին հայկական խմիչքով, ապա դեսպան Տիգրան Բալայանը, «Փայնաքերը օգնում է Հայաստանին» հիմնադրամի ղեկավար Հենրի Բոսը և «Maveridge»- ի սեփականատեր Կլաաս Պետեր դե Խուսը ստորագրեցին անվանակոչման հայտարարությունը։

Այնուհետև դեսպան Տիգրան Բալայանը շրջայց կատարեց ընկերությունում, ծանոթացավ վերջինիս գործունեությանն ու ձեռքբերումներին։   

«Maveridge»- ի  սեփականատեր Կլաաս Պետեր դե Խուսի քննարկվեցին համատեղ նոր ծրագրերի իրագործման և ԵԱՏՄ շուկայի համար Հայաստանում արտադրություն հիմնելու հնարավորությունները։

ՄԱՂԹԱՆՔՆԵՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Jonathan Lacôte

Այս մայիսի 28-ին, Առաջին հանրապետության 103-րդ տարեդարձին, մաղթում եմ Հայաստանին կարողանալ ապրել իր անկախությունը խաղաղության և բարգավաճման մեջ; մաղթում եմ Հայաստանին, ով իր պատմությունը չափում է  հազարամյակներով, վստահություն ունենալ իր ապագայի նկատմամբ; մաղթում եմ Հայաստանին երբեք չկասկածել իր գեղեցկության, իր ուժերի և տաղանդների վրա; մաղթում եմ հայերին հպարտ լինեն այս երկիրը իրենց երեխաներին նվիրելու համար։
Եվ մաղթում եմ Ֆրանսիային միշտ սիրել Հայաստանը, ինչպես Հայաստանը սիրում է մեզ:

En ce 28 mai, 103è anniversaire de la Première République, je souhaite à l'Arménie de pouvoir vivre son indépendance dans la paix et la prospérité ; je souhaite à l'Arménie, qui mesure son histoire en millénaires, d'avoir confiance en son avenir ; je souhaite à l'Arménie de ne jamais douter de sa beauté, de ses forces et de ses talents ; je souhaite aux Arméniens d'être fiers d'offrir ce pays à leurs enfants. 

Et je souhaite à la France de toujours aimer l'Arménie, comme l'Arménie nous aime.

-------------------------

Embassy of the Netherlands in Armenia

 Այսօր Հայաստանը նշում է Հայաստանի Առաջին Հանրապետության կազմավորման 103-րդ տարեդարձը։ 

Փոխդեսպան Ջորջ Մոնսանտոն Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան անունից հարգանքի տուրք է մատուցել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին։ 

Today Armenia celebrates the 103nd anniversary of establishment of the First Republic of Armenia.

Deputy Head of Mission George Monsanto on behalf of the Embassy of the Netherlands in Armenia paid tribute to the memories of the heroes of Sardarapat Battle. 


Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.